00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում սովամահ են լինում, չենք կարող հանգիստ նստել. ԱՄՆ–ում ակցիաները շարունակվում են

Բաժանորդագրվել
Ամերիկահայերն արդեն 2 շաբաթ է՝ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ի աջակցություն Արցախի։ Այս ընթացքում եղել են նստացույցեր, խաղաղ անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր, փողոցներ են փակել ու իրազեկման ակցիաներ արել Լոս Անջելեսում։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Լոս Անջելեսում բնակվող հայերը բողքի և իրազեկման ակցիաներ են կազմակերպել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների` Ֆրանսիայի, Չինաստանի հյուպատոսությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսի տան մոտ։ Ֆրանսիայի հյուպատոսության մուտքի մոտ մեր հայրենակիցները «Քվեարկեք Արցախում ցեղասպանությունը կանգնեցնելու համար» գրառմամբ պաստառ փակցրին։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 16-ին։
Ակցիայի մասնակիցներից Դավիթ Մնացականյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով ներկայացրեց, որ այսօր իրենք պատրաստվում են ակցիա կազմակերպել ևս 2 հյուպատոսության մոտ։
«Երբ Արցախում ունենք սովամահության դեպք, չենք կարող այստեղ հանգիստ նստել։ ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք դրական պատասխան։ Ակնկալում ենք, որ ներգրավված պետություններն իրենց դրական դերն ունենան Արցախի անվտանգության հարցում և պարտադրեն, որպեսզի Ադրբեջանը սահմանը բացի, որպեսզի սնուդն ու դեղորայքը հասնի այնտեղ»,- ասաց Դավիթ Մնացականյանը։
Ֆրանսիայի հյուպատոսության մոտից նրանք ավտոերթով շարժվեցին Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսի տան մոտ։ Նման որոշում է կայացվել, քանի որ ոչ աշխատանքային ժամ է և հենց հյուպատոսությունում ոչ ոք չկա։ Հյուպատոսի տան մոտ ամերիկահայերը պահել էին պաստառ` կոչ անելով ՄԱԿ ԱԽ նիստին քվեարկել Արցախի օգտին։
«Մենք այստեղ ենք` կոչ անելու, որպեսզի դուք ձեր սոլիդարությունը ցուցաբերեք Արցախին։ Այնտեղ սովի պատճառով մարդիկ են մահանում։ Խնդրում ենք` կանգնե՛ք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,– նշեց Դավիթ Մնացականյանը։
Նրանք հյուպատոսի տան մոտ խոտերի վրա թողեցին պաստառն ու շարժվեցին դեպի Չինաստանի հյուպատոսության շենք։
Այստեղ նրանք վանկարկեցին «Արցա՛խ», «Բացե՛ք ճանապարհը»։
Ամերիկահայերը ակցիաներից հետո գնացին Արցախի հրապարակ, որտեղ գտնվում է Ադրբեջանի հյուպատոսությունը։ Հենց այստեղ են վերջին 3 օրը ակցիաներն իրականացվում։
Նշենք, որ արդեն շուրջ 2 շաբաթ է՝ ամերիկահայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ի աջակցություն Արցախի։ Նրանք նստացույց են հայտարարել, ինչպես նաև հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Լրահոս
0