https://arm.sputniknews.ru/20230816/ararat-mirzvojann-u-sergej-lavrvovy-qnnarkel-en-lernajin-gharabaghi-humanitar-tshgnazhamy-64515243.html
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը
Sputnik Արմենիա
Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը։ 16.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-16T19:26+0400
2023-08-16T19:26+0400
2023-08-16T19:28+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56963298_0:0:1601:901_1920x0_80_0_0_4d80832a126e65eb0766ffa82b917636.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առաջացած ճգնաժամը։ Միրզոյանն այդ մասին գրել է Twitter–ում։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56963298_96:0:1503:1055_1920x0_80_0_0_e17059f944ea311a595323642dbfb1a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը
19:26 16.08.2023 (Թարմացված է: 19:28 16.08.2023) Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առաջացած ճգնաժամը։ Միրզոյանն այդ մասին գրել է
Twitter–ում։
«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով առաջացած հումանիտար աղետը կանխելու հրամայականը։ Շեշտվել է շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը»,– նշել է նախարարը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով
40-ամյա տղամարդ է մահացել։