https://arm.sputniknews.ru/20230816/adrbejanakan-zun-arcakhum-krakel-e-hacahatikahavaq-kvombajni-ughghutjamb-64480715.html
Ադրբեջանական ԶՈւ–ն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ
Ադրբեջանական ԶՈւ–ն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Կոմբայնավարին հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։ 16.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-16T12:30+0400
2023-08-16T12:30+0400
2023-08-16T12:46+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
կրակոց
հացահատիկ
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/08/10/64482297_0:270:1105:892_1920x0_80_0_0_40b3fa221598e3ae976fa4a130385f1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ–ն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԳՆ–ն։Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։ Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմից իբր հրադադարի ռեժիմի խախտման մասին` հող նախապատրաստելով նման գործողությունների համար։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/08/10/64482297_0:167:1105:996_1920x0_80_0_0_94cdb0e71bab37b3adba5740f3ce5557.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, կրակոց, հացահատիկ, ադրբեջան
արցախ, լեռնային ղարաբաղ, կրակոց, հացահատիկ, ադրբեջան
Ադրբեջանական ԶՈւ–ն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ
12:30 16.08.2023 (Թարմացված է: 12:46 16.08.2023) Կոմբայնավարին հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ–ն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ։ Տեղեկությունը
հայտնում է Արցախի ԱԳՆ–ն։
«Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։ Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմից իբր հրադադարի ռեժիմի խախտման մասին` հող նախապատրաստելով նման գործողությունների համար։