00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Երևանում սննդամթերքն ավելի թանկ, քան Մոսկվայում և Մինսկում. տնտեսագետի դիտարկումը

© Sputnik / Lilit HarutyunyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կաթը, ձուն, միսն ու ալյուրը Երևանում ավելի թանկ են, քան ԵԱՏՄ անդամ մյուս երկրների մայրաքաղաքներում։ Այս գնագոյացման տնտեսագիտական հիմքերի ու պատճառների մասին Sputnik Արմենիան զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։
Սննդամթերքի շուկայում թույլ վերահսկողությունը, խոշոր խաղացողների կողմից թելադրվող գինը և մի շարք այլ գործոններ ապահովում են Երևանի առաջին հորիզոնականը ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքների ցանկում։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Նշենք, որ առաջին անհրաժեշտության մթերքների գներով Երևանը ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքների առաջատարն է (տե՛ս Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան- խմբ.)։ Երևանում միսը, ձուն և կաթն ավելի թանկ են, քան` Մոսկվայում։ Հետաքրքիր փաստ է նաև, որ ալյուրը Երևանում թանկ է, սակայն ալյուրից պատրաստված հացն ավելի էժան է, քան Մոսկվայում։
Տնտեսագետի համար տարօրինակ և արտառոց է համարում Մոսկվայի և Մինսկի հետ ձվի գնի նման տարբերությունը։ Եթե Մոսկվայում 10 հատ ձուն արժե 1.10 դոլար, իսկ Մինսկում՝ 1 դոլար, Հայաստանում դրա արժեք 1.80 դոլար է։
«Ձվի շուկայում, հավանաբար, գործում է խմբիշխանական կամ գնակազմավորման խոշոր խաղացողների կողմից գին թելադրելու կամ գին նշանակելու գործընթացը։ Երևի թե դա է հիմնական պատճառը նման բարձր գների։ Թեև հնարավոր է կերի ներկրման հետ կապված որոշ գնայի խնդիրներ կամ ծախսային ազդեցություններ լինեն, բայց տնտեսվարման պայմանների հետ կապված էական փոփոխություններ չեն եղել»,–նշեց Մարգարյանը։
Փորձագետի դիտարկմամբ, անհրաժեշտ է, որ վերահսկող մարմինները և հարկային գերատեսչությունը լրջորեն աշխատեն այդ շուկայում` հասկանալու համար, թե ինչպիսի ինքնարժեք ունի ձվի արտադրության պրոցեսը, ինչպիսի շահույթներ են գոյանում։ Ինչպես նաև՝ արդյոք հարկվո՞ւմ են շահույթներին համապատասխան խոշոր խաղացողները, թե ոչ։
Ինչ վերաբերում է կաթի ու կաթնամթերքի գներին, Մարգարյանն ուշադրություն է հրավիրում, որ Հայաստանում հիմնականում կաթնամթերքը ստանում են կաթի փոշուց, որն, ըստ էության, ներմուծման հումքի վրա հիմնված արտադրություն է, հետևաբար այստեղ ևս Երևանի առաջին հորիզոնականը հարցեր է առաջացնում։
«Սա ևս ուսումնասիրության կարիք ունի։ Էլ չեմ խոսում ստանդարտներին համապատասխանության մասին` որակի առումով։ Այստեղ բավականաչափ ոչ միայն գնային, այլ նաև որակական տարբերություններ կան, և այն կաթնամթերքը, որ մատակարարվում է Մոսկվայի կամ Մինսկի սուպերմարկետներին և այն, ինչ մատակարարվում է մեր կաթնամթերք արտադրող ընկերությունների կողմից, բավական որակական տարբերություններ կան։ Այսինքն` գին–որակ հարաբերակցության առումով էլ ավելի պատկերը նեգատիվ է, քան զուտ գների համեմատության առումով։ Նույնը նաև պաղպաղակին է վերաբերվում»,–հավելեց տնտեսագետը։
Գների կտրուկ աճից հետո աշխարհում հիմնական ապրանքներն էժանանում են, բացի մեկից. ՄԱԿ
Եվ սննդամթերքի անվտանգության տեսչական ծառայությունը, և տնտեսական մրցակցային հանձնաժողովը, և հարկային ծառայությունը, Մարգարյանի պնդմամբ, պարտավոր են ոչ թե դեպքից դեպք ստուգումներ անցկացնել, այլ օնլայն ռեժիմով հետևել՝ ինչպես են արտադրվում այդ մթերքները, ինչպիսի պայմաններում, ինչպիսի որակական հատկություններով,արդյոք դրանք ստանդարտների սահմաններում են, թե ոչ։
Թեպետ հացի ամենաբարձր միջին գինը Մոսկվայում է (առաջին կարգի ալյուրից), սակայն ալյուրը ամենաթանկը Հայաստանում է։ Թե ինչպես է ստացվում, որ ալյուրը ՀՀ–ում ավելի թանկ է, բայց հացը համեմատաբար էժան է, փորձագետը կապում է հացի որակի հետ։
«Պետք է նայել, թե այդ ալյուրից ինչպիսի հաց է թխվում, այդ հացը իսկապե՞ս այն հացն է, ինչ գնում է Մոսկվայի կամ Մինսկի բնակիչը, ես վստահ եմ` ոչ։ Եթե ուշադրություն եք դարձրել՝ որակյալ մասնագիտացված հացի խանութներում վաճառվող հացը իրոք թանկ է։ Լավ հացը պետք է թանկ արժենա»,–ընդգծեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում մսամթերքի բարձր գներին, Մարգարյանը կարծում է, որ թեպետ Հայաստանում գլխաքանակի պակասը շատ չէ, սակայն կան որոշ պատճառներ բարձր գների համար։
Օրինակ` վերջին տարիներին հատկապես սպանդանոցների համակարգի ներդրման և որոշակի սահմանափակումների կիրառումը, սեզոնայնությամբ պայմանավորված կերի պակասի ու ներմուծման հետ կապված որոշակի խնդիրները։
Միևնույն ժամանակ վերջին շրջանում գառան միսը սկսել է սննդի ռացիոնում ավելի մեծ տեղ գրավել, որը խոսում է այն մասին, որ մսամթերքի սպառման տեսանկյունից էկոլոգիապես ավելի մաքուրի պահանջարկը մեծացել է։
«Ինչ վերաբերում է տավարի մսին, ապա պետք է նկատի ունենալ, որ մսամթերքի մի մասը ներկրվում է Հայաստան, և ինչ–որ տեղ տարօրինակ է գնային այսպիսի պատկերը, որովհետև 20–25 տոկոսով արժևորվել է հայկական դրամը, և այլ հավասար պայմաններում ներկրվող սննդամթերքի գինը պետք է էապես նվազեր»,–ասաց նա։
Ստեղծված իրավիճակը, մասնավորապես, անասնապահության ոլորտում բարձիթողի վիճակը Մարգարյանը կապում գյուղատնտեսության նախարարության լուծարման հետ։ Իսկ այժմ նաև նման բարձր գները ցույց են տալիս, որ ոլորտային լուրջ քաղաքականություն չի իրականցվում։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Լրահոս
0