00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարձով բնակարան հանձնողներին տուգանելով` ոլորտային խնդիրները չեն լուծվի. Արտյոմ Պրիբիլսկի

© Sputnik / Andranik GhazaryanՊատշգամբ
Պատշգամբ - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2023
Բաժանորդագրվել
Մասնագետը առաջարկում է առաջին հերթին դյուրացնել վարձով բնակարան հանձնելու ընթացակարգն ու փաստաթղթավորումը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Վարձով բնակարան հանձնող և հարկերից խուսափող ֆիզիկական անձանց նկատմամբ վերահսկողության խստացումն ու տուգանքը էականորեն չեն ազդի Հայաստանում բնակարանների արժեքի վրա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին։
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշումը: Նախագծով առաջարկվում է խստացնել ֆիզիկական անձանց կողմից վարձավճարով տրամադրվող անշարժ գույքի տրման պայմմաները, որպեսզի նրանք չկարողանան շրջանցել հարկային պարտավորությունները։
Գործող օրենքով` վարձակալությամբ բնակարան տրամադրելու դեպքում սեփականատերը պետք է եկամտային հարկ վճարի գործարքի 10 տոկոսի չափով։ Կառավարությունը առաջարկում է հարկերից խուսափողների համար տուգանք սահմանել գործարքի շուկայական գնի 5 տոկոսի չափով։
«Դա չի ազդի վարձակալության գների վրա, քանի որ սեփականատերը կարող է թղթաբանորեն նվազեցնել բնակարանի վարձակալության արժեքը և 100 հազար դրամի փոխարեն գրել 40 հազար դրամ, արդյուքնում` վճարել չնչին հարկ»,– ասաց Արտյոմ Պրիբիլսկին:
Փորձագետը վստահ է, որ խստացումներով հնարավոր չի լինի ոլորտում կարգավորումներ մտցնել, խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա։
Նա հիշեցնում է, որ հաճախ տանտերերը խուսափում են նոտարական պայմանագրերի կնքումից ոչ միայն հարկերից խուսափելու նպատակով, այլև հերթերի պատճառով։ Պրիբիլսկին կարծում է, որ կառավարությունը պետք է առաջին հերթին դյուրացնի այս բոլոր ընթացակարգերը։
Որպես այլընտրանք կարող է լինել օնլայն տարբերակը։ Ցանցում պետք է դրվի պայմանագրի մի քանի նմուշ, որոնց հիման վրա էլ կկնքվի վարձակալության գործարք և գումարը վճարելով՝ այն կուղարկվի կադաստրի կոմիտե` խուսափելով հերթերից։
Ըստ գործող օրենքի, ֆիզիկական անձինք պարտավոր են ձևակերպել վարձակալության գործարքներ նոտարական վավերացման միջոցով և գրանցել այն կադաստրում։ Պետական մարմինների ներկայացուցիչները վստահ են` սա ժամանակավոր երևույթ է, իսկ 2025 թվականին եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ հարցը կլուծվի։
Միևնույն ժամանակ մասնագետներից մի քանիսը կարծում են, որ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդնումը կօգնի եթե ոչ լուծել խնդիրը, ապա գոնե էապես մեղմացնել այն։ Հայտարարագրում ավտոմատ կերպով լրացվելու են հարկային մարմնի տիրապետության տակ գտնվող տվյալները։ Յուրաքանչյուր անձ համակարգում ունենալու է նույնականացված հաշիվ։
Հայտարարատուն, մուտք գործելով հարկային հաշվետվության էլեկտրոնային համակարգ, հարկային մարմնի տրամադրած նույնականացման տվյալներով կկարողանա ստուգել իր համար նախապես լրացված հայտարարագիրը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարել այնտեղ, որից հետո հաստատել հայտարարագրի վերջնական տարբերակը։
Լրահոս
0