https://arm.sputniknews.ru/20230811/sevan-azgajin-park-pvoaki-nakhkin-tnoren-vahe-gulanjany-kalanavvorvel-e-64303885.html
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Վահե Գուլանյանը կալանավորվել է
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Վահե Գուլանյանը կալանավորվել է
Sputnik Արմենիա
Գուլանյանը մեղադրվում յուրացման, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: 11.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-11T18:13+0400
2023-08-11T18:13+0400
2023-08-11T18:17+0400
«սևան» ազգային պարկ
վահե գուլանյան
քրեական գործ
կալանավորել
հափշտակում
խարդախություն
https://cdn.am.sputniknews.ru/img/554/89/5548934_0:0:1600:901_1920x0_80_0_0_a5f78db4c450bbb2912df728fd755a87.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Վահե Գուլանյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։Գուլանյանի նկատմամբ 2023–ի հունիսի 29-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել պաշտոնավարման ընթացքում յուրացումների, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար:Գործերն աղմուկով հարուցվում են, անաղմուկ մոռացվում. Սևանի նկատմամբ հանցանքները անպատիժ ենՎահե Գուլանյանը 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ, ինչպես նաև օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից կատարել է 3 մլն 683 հազար դրամի հափշտակություն:Վերը նշվածից բացի, Վահե Գուլանյանը ՊՈԱԿ-ի և բնապահպանության նախարարության միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված`պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հաշվետվություններ և խարդախությամբ հափշտակել 20 մլն 969 հազար դրամ, այնուհետև իրականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրենը խոշոր գումար է հափշտակել. դատախազություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/554/89/5548934_108:0:1527:1064_1920x0_80_0_0_9fdf3addecf8ee4eca434c3fe16ec059.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սևան» ազգային պարկ, վահե գուլանյան, քրեական գործ, կալանավորել, հափշտակում, խարդախություն
«սևան» ազգային պարկ, վահե գուլանյան, քրեական գործ, կալանավորել, հափշտակում, խարդախություն
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Վահե Գուլանյանը կալանավորվել է
18:13 11.08.2023 (Թարմացված է: 18:17 11.08.2023) Գուլանյանը մեղադրվում յուրացման, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Վահե Գուլանյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։
Գուլանյանի նկատմամբ 2023–ի հունիսի 29-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել պաշտոնավարման ընթացքում յուրացումների, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար:
Վահե Գուլանյանը 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ, ինչպես նաև օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից կատարել է 3 մլն 683 հազար դրամի հափշտակություն:
«Բացի այդ, ՊՈԱԿ-ի և «Կարեն Աղաբաբյան Էռնեստի» Ա/Ձ-ի միջև 2017 թվականի հուլիսի 11-ին կնքված գնման պայմանագրի շրջանակներում, նա մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 մլն դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
Վերը նշվածից բացի, Վահե Գուլանյանը ՊՈԱԿ-ի և բնապահպանության նախարարության միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված`պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հաշվետվություններ և խարդախությամբ հափշտակել 20 մլն 969 հազար դրամ, այնուհետև իրականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: