https://arm.sputniknews.ru/20230811/rvonalduin-kalanq-e-sparnum-gvolic-hetvo-khachaknqvelu-hamar-64302243.html
Ռոնալդուին կալանք է սպառնում գոլից հետո խաչակնքվելու համար
Ռոնալդուին կալանք է սպառնում գոլից հետո խաչակնքվելու համար
Sputnik Արմենիա
Սաուդյան Արաբիայում արգելված են քրիստոնեության հետ կապված ժեստերն ու խորհրդանիշները։ 11.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-11T18:01+0400
2023-08-11T18:01+0400
2023-08-11T18:02+0400
ռոնալդու
գոլ
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1415/39/14153972_0:0:2804:1577_1920x0_80_0_0_3e6c7eb6a6bedd3dc54adbcce5918fb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Ալ Նասրի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին կալանք է սպառնում Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում իրաքյան «Ալ Շորթ» ակումբի դեմ խաղում խփած գոլից հետո խաչակնքվելու համար: Տեղեկությունը հայտնում է «Italy 24 Press News»-ը։Սաուդյան Արաբիայում արգելված են քրիստոնեության հետ կապված ժեստերն ու խորհրդանիշները:Ավելի վաղ «Ալ Նասրի» նախկին ֆուտբոլիստ, կոլումբացի Խուան Պաբլո Պինոն ձերբակալվել էր առևտրի կենտրոնում Հիսուս Քրիստոսի պատկերով դաջվածքի պատճառով:Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Կարիերայի ընթացքում նա ներկայացրել է պորտուգալական «Սպորտինգը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Ռեալը» և իտալական «Յուվենտուսը»: Նա 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ դարձել Անգլիայի չեմպիոն, 2-ական անգամ՝ Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն հաղթել է Եվրոպայի առաջնությունում (2016) և Ազգերի լիգայում (2018/19):Ռոնալդուն որոշել է հեռանալ Սաուդյան «Ալ Նասրից» և ուզում է «Ռեալ» վերադառնալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1415/39/14153972_144:0:2687:1907_1920x0_80_0_0_1d2595120035edf4bc32bfec7901e29e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոնալդու, գոլ, կալանք
Ռոնալդուին կալանք է սպառնում գոլից հետո խաչակնքվելու համար
18:01 11.08.2023 (Թարմացված է: 18:02 11.08.2023) Սաուդյան Արաբիայում արգելված են քրիստոնեության հետ կապված ժեստերն ու խորհրդանիշները։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Ալ Նասրի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին կալանք է սպառնում Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում իրաքյան «Ալ Շորթ» ակումբի դեմ խաղում խփած գոլից հետո խաչակնքվելու համար: Տեղեկությունը հայտնում է
«Italy 24 Press News»-ը։
Սաուդյան Արաբիայում արգելված են քրիստոնեության հետ կապված ժեստերն ու խորհրդանիշները:
Ավելի վաղ «Ալ Նասրի» նախկին ֆուտբոլիստ, կոլումբացի Խուան Պաբլո Պինոն ձերբակալվել էր առևտրի կենտրոնում Հիսուս Քրիստոսի պատկերով դաջվածքի պատճառով:
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Կարիերայի ընթացքում նա ներկայացրել է պորտուգալական «Սպորտինգը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Ռեալը» և իտալական «Յուվենտուսը»: Նա 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ դարձել Անգլիայի չեմպիոն, 2-ական անգամ՝ Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն հաղթել է Եվրոպայի առաջնությունում (2016) և Ազգերի լիգայում (2018/19):