https://arm.sputniknews.ru/20230811/ekeghecin-misht-linelu-e-arcakhi-kvoghqin-garegin-b-ev-aram-a-64298822.html
Եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին․ Գարեգին Բ և Արամ Ա
Եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին․ Գարեգին Բ և Արամ Ա
Sputnik Արմենիա
Վեհափառ հայրերը հեռախոսազրույց են ունեցել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ։ 11.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-11T17:35+0400
2023-08-11T17:35+0400
2023-08-11T17:58+0400
արցախ
եկեղեցի
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արամ առաջին կաթողիկոս
աժ (ազգային ժողով)
դավիթ իշխանյան
շրջափակում
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0e/24906911_0:0:1600:901_1920x0_80_0_0_9069208be927e7bc20218a76f9bb8ddc.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ հեռախոսազրույցում իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար:Հիշեցնենք` Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց հուլիսի 29-ին։Օգոստոսի 7-ին այդ պաշտոնում ընտրվեց ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։Ինչպես գիտենք, Արցախում ծանր իրավիճակ է. 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0e/24906911_0:0:1424:1068_1920x0_80_0_0_a032c2d14583e1b74a89dfd44272ef54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արամ առաջին կաթողիկոս, աժ (ազգային ժողով), դավիթ իշխանյան, շրջափակում, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում
արցախ, եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արամ առաջին կաթողիկոս, աժ (ազգային ժողով), դավիթ իշխանյան, շրջափակում, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում
Եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին․ Գարեգին Բ և Արամ Ա
17:35 11.08.2023 (Թարմացված է: 17:58 11.08.2023) Վեհափառ հայրերը հեռախոսազրույց են ունեցել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ հեռախոսազրույցում իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնում են
Արցախի ԱԺ-ից։
«Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել»-նշվում է տարածված հաղորդագրությունում:
Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար:
Ինչպես գիտենք, Արցախում ծանր իրավիճակ է. 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։