https://arm.sputniknews.ru/20230810/rd-khaghaghapahnery-krkin-hradadari-khakhtum-en-ardzanagrel-askerani-shrjanum-64213917.html
ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում
ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ 10.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-10T20:55+0400
2023-08-10T20:55+0400
2023-08-10T20:59+0400
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0b/36325104_0:137:1100:756_1920x0_80_0_0_b41ecd0db072d6cd96f0231d33aa6e73.jpg
ԵՐԵՎԱՆ,10 օգոստոսի – Sputnik. Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։Նշվում է, որ տուժածներ չկան։Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի խախտում են արձանագրել Շուշիի շրջանումԵռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0b/36325104_143:63:1100:780_1920x0_80_0_0_7d61df004bcfe86eb5702f9f7506e987.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում
20:55 10.08.2023 (Թարմացված է: 20:59 10.08.2023) ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ,10 օգոստոսի – Sputnik. Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այս մասին ասվում է
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
Նշվում է, որ տուժածներ չկան։
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,– ասված է հաղորդագրությունում:
Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: