00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փյունիկը» խոշոր հաշվով պարտվեց Նորվեգիայի առաջատարին

© Photo : FC Pyunik«Բուդյո Գլիմտ» - «Փյունիկ»
«Բուդյո Գլիմտ» - «Փյունիկ»  - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
«Բուդյո Գլիմտ» - «Փյունիկ»
Բաժանորդագրվել
Եվրոգավաթներում ինչքան հաղթահարում ես որակավորման արգելքները, այդքան բարդանում է հաջորդ փուլ դուրս գալը կամ հաջորդ մրցակցին հաղթելը։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկին» բաժին էր հասել Նորվեգիայի ընթացիկ առաջնության առաջատար «Բուդյո Գլիմտը»։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի, Sputnik-Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ խոշոր՝ 0։3 հաշվով պարտություն կրեց նորվեգական «Բուդյո Գլիմտից»։
«Բուդյո Գլիմտ» - «Փյունիկ» հանդիպման մեկնարկը ինչ-որ տեղ սպասելի էր։ Դաշտի տերերը մեծ ուժերով առաջ շարժվեցին, ու կարողացան իրենց համար շատ լավ մեկնարկ ապահովել։ «Փյունիկի» պաշտպանությունը դիմացավ վեց րոպե, մինչև Ալբերտ Գրյոնբեկը մեր թիմի տուգանային հրապարակում, «Փյունիկի» երեք պաշտպանների հետ պայքարելով, գրավեց հայկական թիմի դարպասը։ Նորվեգական թիմի առավելությունը նկատելի էր։ «Փյունիկին» մնում էր ապավինել միայն հակագրոհներին։ Բայց խաղի 31-րդ րոպեին արագ հակագրոհ ստացվեց «Բուդյո Գլիմտի» մոտ, և Ֆարիս Մումբանյան կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։
Երկու գնդակի առավելությունը արդեն լուրջ առավելություն էր նորվեգական թիմի համար։ «Փյունիկը» մինչև ընդմիջում այդպես էլ իրական գոլային պահ ստեղծել չկարողացավ, իսկ «Բուդյո Գլիմտը» անընդհատ սպառնում էր։ Երկրորդ խաղակեսում մեծ հաշվով համարյա ոչինչ չփոխվեց։ Առավելությունը մրցակցի կողմն էր, և «Բուդյո Գլիմտը» զարգացրեց իր հաջողությունը։ Ամալ Պելեգրինոն երրորդ գնդակն ուղարկեց Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը։
Հանդիպման վերջնամասում «Փյունիկի» կազմում հաշիվը կրճատելու ռեալ հնարավորություն ունեցավ Արտակ Դաշյանը, Բռավոն, Յուսուֆ Օտուբանջոն, բայց խաղի հաշիվը այդպես էլ չփոխվեց, մերոնք պարտվեցին 0։3 հաշվով։
Իհարկե, Հովհաննես Հարությունյանի վնասվածքն ու Լուկա Յուրիչիչի բացակայությունը իրենց ազդեցությունը թողեցին «Փյունիկի» խաղի վրա։ Սակայն անկախ ամեն ինչից՝ «Բուդյո Գլիմտը» խաղի կազմակերպվածությամբ ու փորձով գերազանցում էր Հայաստանի փոխչեմպիոնին։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկին» ևս մեկ փորձությունն է սպասվում. «Փյունիկ» - «Բուդյո Գլիմտ» խաղը կկայանա օգոստոսի 17-ին։
Լրահոս
0