https://arm.sputniknews.ru/20230810/perseidneri-andzrev-erb-ev-vorteghic-ditel-astghatapy-hajastanum-64167227.html
Պերսեիդների անձրև. երբ և որտեղից դիտել աստղաթափը Հայաստանում
Պերսեիդների անձրև. երբ և որտեղից դիտել աստղաթափը Հայաստանում
Sputnik Արմենիա
Տարվա ամենագեղեցիկ աստղագիտական երևույթներից մեկը հնարավոր կլինի դիտել արդեն մոտակա օրերին: Իսկ թե որտեղից և որ ժամին է առավել վառ երևալու ասուպային հոսքը՝... 10.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-10T08:55+0400
2023-08-10T08:55+0400
2023-08-10T08:55+0400
երկնաքար
աստղ
տիեզերք
արեգ միքայելյան (բյուրականի աստղադիտարանի տնօրեն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64155143_0:0:3072:1728_1920x0_80_0_0_d29295727181d29e5f08ffd45a952f8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik, Լիլիթ Հարությունյան։ Պերսեիդների հոսքը, հավանաբար, ամենաճանաչված ասուպային հոսքն է, համենայն դեպս՝ Հյուսիսային կիսագնդում, որտեղ այն գագաթնակետին է հասնում ամառային տաք գիշերներին: Պերսեիդների ամենաակտիվ փուլում հնարավոր է ժամում մինչև 100 ասուպ տեսնել:Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ աստղաթափը մոտ մեկ ամիս է տևում, սակայն աստղային հոսքը գագաթնակետին կհասնի օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին, հատկապես 12-13-ի գիշերը։Ի՞նչ է Պերսեիդների անձրևըՈւղեծրում պտտվելիս Երկրագունդը ժամանակ առ ժամանակ դիպչում է երկնաքարերի սառցե «պոչերին»։ Պերսեիդները կապված են դրանցից մեկի՝ Սվիֆթ-Թաթլի երկնաքարի հետ։Արեգակնային համակարգում հայտնվելով՝ երկնաքարերը տաքանում են և դրանց միջուկներից սառույցի, փոշու և քարերի մասնիկներ են դուրս նետվում։ Հասնելով Երկրի մթնոլորտին՝ դրանք սկսում են այրվել։ Այդ ժամանակ էլ երկնքում հոսող կայծեր են երևում։ Թվում է, թե դրանք ընկնում են Պերսևսի համաստեղության հատվածից, այդ պատճառով էլ երկնային կայծերի այդ հոսանքը Պերսեիդներ են կոչել։Հատկանշական է, որ Պերսեիդների մասին հիշատակումներ կան հնագույն չինական մատենագրություններում։ Այդ աստղաթափի մասին պարբերաբար հիշատակվում է 8-9-րդ դարերի չինական, կորեական և ճապոնական պատմական փաստաթղթերում։ Իտալիայում այդ աստղաթափը ստացել է «Սուրբ Լավրենտիոսի արցունքներ» անվանումը, քանի որ օգոստոսի 10-ին նշվող սուրբ Լավրենտիոսի օրը համընկնում է Պերսեիդների պիկին։Որտեղի՞ց դիտել ՀայաստանումԱստղագիտական երևույթների սիրահարներին Արեգ Միքայելյանը խորհուրդ է տալիս ասուպային հոսքով հիանալ բնակավայրերից հեռու։«Աստղային հոսքը գերադասելի է դիտել բարձրլեռնային տեղանքից, բնակավայրերից հեռու, այսինքն՝ քաղաքի լույսերից հեռու։ Որքան խավար է երկինքը, այնքան գիսաստղերի պոչերը դրա ֆոնին ավելի պայծառ են երևում: Աստղադիտակի կարիք չի լինի, երկնաքարերը հստակ տեսանելի են անզեն աչքով»,-ասաց նա։Ինչ վերաբերում է հստակ ժամերին՝ Միքայելյանը նշեց, որ պետք է ընտրել կեսգիշերից հետո և արևածագից առաջ ընկած ժամերը․ հենց այդ ժամանակն է երկինքն ամենախավարը լինում։Հայաստանում բազմաթիվ զբոսաշրջային գործակալություններ գիշերային էքսկուրսիաներ են կազմակերպում գիշերային երկնքում աստղաթափը դիտելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64155143_268:0:2999:2048_1920x0_80_0_0_fcc7fa9e970f7dcde349cd2c72561b8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկնաքար, աստղ, տիեզերք, արեգ միքայելյան (բյուրականի աստղադիտարանի տնօրեն)
երկնաքար, աստղ, տիեզերք, արեգ միքայելյան (բյուրականի աստղադիտարանի տնօրեն)
Պերսեիդների անձրև. երբ և որտեղից դիտել աստղաթափը Հայաստանում
Տարվա ամենագեղեցիկ աստղագիտական երևույթներից մեկը հնարավոր կլինի դիտել արդեն մոտակա օրերին: Իսկ թե որտեղից և որ ժամին է առավել վառ երևալու ասուպային հոսքը՝ կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik, Լիլիթ Հարությունյան։ Պերսեիդների հոսքը, հավանաբար, ամենաճանաչված ասուպային հոսքն է, համենայն դեպս՝ Հյուսիսային կիսագնդում, որտեղ այն գագաթնակետին է հասնում ամառային տաք գիշերներին: Պերսեիդների ամենաակտիվ փուլում հնարավոր է ժամում մինչև 100 ասուպ տեսնել:
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ աստղաթափը մոտ մեկ ամիս է տևում, սակայն աստղային հոսքը գագաթնակետին կհասնի օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին, հատկապես 12-13-ի գիշերը։
Ի՞նչ է Պերսեիդների անձրևը
Ուղեծրում պտտվելիս Երկրագունդը ժամանակ առ ժամանակ դիպչում է երկնաքարերի սառցե «պոչերին»։ Պերսեիդները կապված են դրանցից մեկի՝ Սվիֆթ-Թաթլի երկնաքարի հետ։
Արեգակնային համակարգում հայտնվելով՝ երկնաքարերը տաքանում են և դրանց միջուկներից սառույցի, փոշու և քարերի մասնիկներ են դուրս նետվում։ Հասնելով Երկրի մթնոլորտին՝ դրանք սկսում են այրվել։ Այդ ժամանակ էլ երկնքում հոսող կայծեր են երևում։ Թվում է, թե դրանք ընկնում են Պերսևսի համաստեղության հատվածից, այդ պատճառով էլ երկնային կայծերի այդ հոսանքը Պերսեիդներ են կոչել։
Հատկանշական է, որ Պերսեիդների մասին հիշատակումներ կան հնագույն չինական մատենագրություններում։ Այդ աստղաթափի մասին պարբերաբար հիշատակվում է 8-9-րդ դարերի չինական, կորեական և ճապոնական պատմական փաստաթղթերում։ Իտալիայում այդ աստղաթափը ստացել է «Սուրբ Լավրենտիոսի արցունքներ» անվանումը, քանի որ օգոստոսի 10-ին նշվող սուրբ Լավրենտիոսի օրը համընկնում է Պերսեիդների պիկին։
Որտեղի՞ց դիտել Հայաստանում
Աստղագիտական երևույթների սիրահարներին Արեգ Միքայելյանը խորհուրդ է տալիս ասուպային հոսքով հիանալ բնակավայրերից հեռու։
«Աստղային հոսքը գերադասելի է դիտել բարձրլեռնային տեղանքից, բնակավայրերից հեռու, այսինքն՝ քաղաքի լույսերից հեռու։ Որքան խավար է երկինքը, այնքան գիսաստղերի պոչերը դրա ֆոնին ավելի պայծառ են երևում: Աստղադիտակի կարիք չի լինի, երկնաքարերը հստակ տեսանելի են անզեն աչքով»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հստակ ժամերին՝ Միքայելյանը նշեց, որ պետք է ընտրել կեսգիշերից հետո և արևածագից առաջ ընկած ժամերը․ հենց այդ ժամանակն է երկինքն ամենախավարը լինում։
Հայաստանում բազմաթիվ զբոսաշրջային գործակալություններ գիշերային էքսկուրսիաներ են կազմակերպում գիշերային երկնքում աստղաթափը դիտելու համար։