https://arm.sputniknews.ru/20230810/little-big-khmbi-hamergy-erevanum-chegharkvel-e-64198056.html
Little Big խմբի համերգը Երևանում չեղարկվել է
Little Big խմբի համերգը Երևանում չեղարկվել է
Sputnik Արմենիա
Տոմսերի գումարը կվերադարձվի 14 օրվա ընթացքում։ 10.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-10T17:28+0400
2023-08-10T17:28+0400
2023-08-10T19:19+0400
համերգ
իլյա պրուսիկին
երևան
արա զոհրաբյան
բողոք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/04/27810647_0:0:1667:938_1920x0_80_0_0_2c8d1a23f35a9b6a335c36924d5e4773.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։«Պատճառնանվտանգության սպառնալիքներն են։ Կազմակերպիչները չեն կարող երաշխավորել, որ միջոցառումը տեղի կունենա առանց միջադեպերի»,– գրված է հայտարարության մեջ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի 1257 քաղաքացիներ միացել էին ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը, որով պահանջվում էր Little Big խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ քրեական գործ հարուցել և չեղարկել օգոստոսի 12–ին Երևանում կայանալիք նրա համերգը։Նշվում է, որ տոմսի գումարը կվերադարձվի քարտի հաշվին 14 օրվա ընթացքում:Հիշեցնենք` Իլյա Պրուսիկինը մի քանի ամիս առաջ Սուրբ ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել էր քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:Այս տարվա հունվարին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Պրուսիկինին գրանցել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում:Գրիգորի Լեպսի համերգը Ղազախստանում չեղարկել են տեղի բնակիչների բողոքի պատճառովԳերատեսչության կայքում նշվում է, որ նա աջակցություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից, համերգային գործունեություն է ծավալել ոչ բարեկամ երկրներում՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու կոչերով, ինչպես նաև սուտ տեղեկություններ է տարածել պետական իշխանությունների գործունեության մասին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/04/27810647_180:0:1667:1115_1920x0_80_0_0_b8c3500fe37b1674d8c15d10821e7fff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համերգ, իլյա պրուսիկին, երևան, արա զոհրաբյան, բողոք
համերգ, իլյա պրուսիկին, երևան, արա զոհրաբյան, բողոք
Little Big խմբի համերգը Երևանում չեղարկվել է
17:28 10.08.2023 (Թարմացված է: 19:19 10.08.2023) Տոմսերի գումարը կվերադարձվի 14 օրվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի
ֆեյսբուքյան էջից։
«Պատճառնանվտանգության սպառնալիքներն են։ Կազմակերպիչները չեն կարող երաշխավորել, որ միջոցառումը տեղի կունենա առանց միջադեպերի»,– գրված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի 1257 քաղաքացիներ միացել էին ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը, որով պահանջվում էր Little Big խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ քրեական գործ հարուցել և չեղարկել օգոստոսի 12–ին Երևանում կայանալիք նրա համերգը։
«Մենք շատ ենք ցավում ստեղծված իրավիճակի համար և ներողություն ենք խնդրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել մեր համերգին»,–ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ տոմսի գումարը կվերադարձվի քարտի հաշվին 14 օրվա ընթացքում:
Հիշեցնենք` Իլյա Պրուսիկինը մի քանի ամիս առաջ Սուրբ ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել էր քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:
Այս տարվա հունվարին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Պրուսիկինին գրանցել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում:
Գերատեսչության կայքում նշվում է, որ նա աջակցություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից, համերգային գործունեություն է ծավալել ոչ բարեկամ երկրներում՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու կոչերով, ինչպես նաև սուտ տեղեկություններ է տարածել պետական իշխանությունների գործունեության մասին։