https://arm.sputniknews.ru/20230810/ekvadvorum-nakhagahi-teknatsuin-spanel-en-nakhyntrakan-hanrahavaqi-zhamanak-64174601.html
Էկվադորում նախագահի թեկնածուին սպանել են նախընտրական հանրահավաքի ժամանակ
Էկվադորում նախագահի թեկնածուին սպանել են նախընտրական հանրահավաքի ժամանակ
Sputnik Արմենիա
Նախագահական ընտրարշավի 8 մասնակիցներից 7-ը, այդ թվում սպանվածը, գտնվել են ոստիկանության պաշտպանության ներքո։ 10.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-10T09:53+0400
2023-08-10T09:53+0400
2023-08-10T11:42+0400
էկվադոր
նախագահ
ընտրություններ
թեկնածու
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0a/64178333_0:0:1600:901_1920x0_80_0_0_8cd951e52e7f5816bd120aacc895b2bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Էկվադորի գործող նախագահ Գիլյերմո Լասոն հաստատել է նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության մասին տեղեկությունը: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»։Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Վիլյավիսենսյոյին գնդակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ:CNN-ը նշում է, որ նախագահական մրցավազքի ութ մասնակիցներից յոթը, այդ թվում՝ Վիլյավիսենսիոն, գտնվում էին ոստիկանության պաշտպանության ներքո: Սպանված քաղաքական գործիչը ներկայացնում էր «Կառուցում ենք Էկվադոր» շարժումը։Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի վայրում ոստիկանների և հրաձիգի միջև փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է ևս մի քանի մարդ, այդ թվում՝ ոստիկաններ: Ոստիկանությունը սպանությունը որակել է որպես ահաբեկչական գործողություն։Associated Press գործակալությունը, հղում անելով Էկվադորի գլխավոր դատախազությանը, հայտնել է, որ սպանության մեջ կասկածվողը մահացել է փոխհրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից:Էկվադորում նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է օգոստոսի 20-ին:
էկվադոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0a/64178333_0:0:1424:1067_1920x0_80_0_0_1d3b41fb66298d3ca9b3de39668a419e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էկվադոր, նախագահ, ընտրություններ, թեկնածու, սպանություն
էկվադոր, նախագահ, ընտրություններ, թեկնածու, սպանություն
Էկվադորում նախագահի թեկնածուին սպանել են նախընտրական հանրահավաքի ժամանակ
09:53 10.08.2023 (Թարմացված է: 11:42 10.08.2023) Նախագահական ընտրարշավի 8 մասնակիցներից 7-ը, այդ թվում սպանվածը, գտնվել են ոստիկանության պաշտպանության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Էկվադորի գործող նախագահ Գիլյերմո Լասոն հաստատել է նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության մասին տեղեկությունը: Տեղեկությունը հայտնում է «
Ինտերֆաքսը»։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Վիլյավիսենսյոյին գնդակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Լասոն սոցցանցերում գրել է, որ վրդովված է ու ցնցված» կատարվածից և հավաստիացրել է, որ «այդ հանցագործությունն անպատիժ չի մնա: Երկրի ղեկավարը անվտանգության ապահովման հարցերով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել տեղի ունեցածը քննարկելու համար:
CNN-ը նշում է, որ նախագահական մրցավազքի ութ մասնակիցներից յոթը, այդ թվում՝ Վիլյավիսենսիոն, գտնվում էին ոստիկանության պաշտպանության ներքո: Սպանված քաղաքական գործիչը ներկայացնում էր «Կառուցում ենք Էկվադոր» շարժումը։
Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի վայրում ոստիկանների և հրաձիգի միջև փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է ևս մի քանի մարդ, այդ թվում՝ ոստիկաններ: Ոստիկանությունը սպանությունը որակել է որպես ահաբեկչական գործողություն։
Associated Press գործակալությունը, հղում անելով Էկվադորի գլխավոր դատախազությանը, հայտնել է, որ սպանության մեջ կասկածվողը մահացել է փոխհրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից:
Էկվադորում նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է օգոստոսի 20-ին: