https://arm.sputniknews.ru/20230810/eatm--briks-handipumy-kkajana-septemberin-vladivvostvokum-kvobjakvov-64190390.html
ԵԱՏՄ – ԲՐԻԿՍ հանդիպումը կկայանա սեպտեմբերին Վլադիվոստոկում. Կոբյակով
ԵԱՏՄ – ԲՐԻԿՍ հանդիպումը կկայանա սեպտեմբերին Վլադիվոստոկում. Կոբյակով
Sputnik Արմենիա
ԱՏՀ-2023 կազմկոմիտեի պատասխանատու քարտուղարը նշում է, որ բիզնես ծրագրի լրացումը կնպաստի հագեցած աշխատանքին և նոր լուծումների մշակմանը: 10.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-10T16:04+0400
2023-08-10T16:04+0400
2023-08-10T16:05+0400
բրիկս
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/786/76/7867614_0:0:3048:1716_1920x0_80_0_0_054dc4cff5be44d86d5087cec95ab4c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ – ԲՐԻԿՍ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 10-13-ը Վլադիվոստոկում կայանալիք 8-րդ Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) միջազգային օրակարգի շրջանակում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական, ԱՏՀ– 2023-ի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական կոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը։Համաժողովում կկայանան նաև գործարար երկխոսություններ Հնդկաստանի, Չինաստանի, Լաոսի, Մոնղոլիայի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:Սինգապուրի ուշադրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ խթան է նոր համագործակցության համար․ ԼուկաշենկոԿոբյակովի խոսքով՝ գործարար ծրագրի լրացումը կնպաստի հագեցած աշխատանքին և տարածաշրջանի զարգացման նոր լուծումների մշակմանը:2023 թվականի համաժողովի կարգախոսն է «Համագործակցության, խաղաղության և բարգավաճման ճանապարհին»: Հիմնական թեմաներից են` նոր պայմաններում միջազգային համագործակցության զարգացումը, տեխնոլոգիական արդիականացման հարցերը, լոգիստիկ շղթաների վերափոխումը Հյուսիսային ծովային ճանապարհի ավելի ու ավելի ակտիվ օգտագործման ֆոնին:Համաժողովի գործարար ծրագրի շրջանակում տեղի կունենա ավելի քան 60 միջոցառում: ԱՏՀ-2023 – ի կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն է:ԵԱՏՄ կարգավորումներ. ի՞նչ է արվում, որ Հայաստանը չդառնա ավտոմեքենաների աղբավայր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/786/76/7867614_12:0:2743:2048_1920x0_80_0_0_1d1a19c4a5e6a9326d366fa97ecd7266.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրիկս, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
բրիկս, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ԵԱՏՄ – ԲՐԻԿՍ հանդիպումը կկայանա սեպտեմբերին Վլադիվոստոկում. Կոբյակով
16:04 10.08.2023 (Թարմացված է: 16:05 10.08.2023) ԱՏՀ-2023 կազմկոմիտեի պատասխանատու քարտուղարը նշում է, որ բիզնես ծրագրի լրացումը կնպաստի հագեցած աշխատանքին և նոր լուծումների մշակմանը:
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ – ԲՐԻԿՍ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 10-13-ը Վլադիվոստոկում կայանալիք 8-րդ Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) միջազգային օրակարգի շրջանակում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի խորհրդական, ԱՏՀ– 2023-ի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական կոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը։
Համաժողովում կկայանան նաև գործարար երկխոսություններ Հնդկաստանի, Չինաստանի, Լաոսի, Մոնղոլիայի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
Կոբյակովի խոսքով՝ գործարար ծրագրի լրացումը կնպաստի հագեցած աշխատանքին և տարածաշրջանի զարգացման նոր լուծումների մշակմանը:
2023 թվականի համաժողովի կարգախոսն է «Համագործակցության, խաղաղության և բարգավաճման ճանապարհին»: Հիմնական թեմաներից են` նոր պայմաններում միջազգային համագործակցության զարգացումը, տեխնոլոգիական արդիականացման հարցերը, լոգիստիկ շղթաների վերափոխումը Հյուսիսային ծովային ճանապարհի ավելի ու ավելի ակտիվ օգտագործման ֆոնին:
Համաժողովի գործարար ծրագրի շրջանակում տեղի կունենա ավելի քան 60 միջոցառում: ԱՏՀ-2023 – ի կազմակերպիչը «Ռոսկոնգրես» հիմնադրամն է: