https://arm.sputniknews.ru/20230810/dzety-tskhakhvoti-dimac-shaqaravazy-haci-inchpes-e-arcakhy-dimadrum-humanitar-tshgnazhamin-64187021.html
Ձեթը ծխախոտի դիմաց, շաքարավազը` հացի. ինչպես է Արցախը դիմադրում հումանիտար ճգնաժամին
Ձեթը ծխախոտի դիմաց, շաքարավազը` հացի. ինչպես է Արցախը դիմադրում հումանիտար ճգնաժամին
Sputnik Արմենիա
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը վստահեցնում է` արցախցին այսօր ապրում է օրով, քանի որ այնքան է զբաղված այդ օրը որևէ սնունդ կամ առաջին... 10.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-10T19:54+0400
2023-08-10T19:54+0400
2023-08-10T19:55+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
հումանիտար օգնություն
լաչինի միջանցք
գեղամ ստեփանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63133727_158:0:1600:811_1920x0_80_0_0_7a76fde8e6a541c53710bee224360fb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ շրջափակելու հետևանքով երկրում հումանիտար ճգնաժամն արդեն ոչ թե օրեցօր է սրվում, այլ ժամ առ ժամ։ Մարդիկ սննդի, առաջին անհրաժեշտության իրերի պակասի կամ առհասարակ չլինելու պատճառով սկսել են բարտերային տարբերակով միմյանց օգնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։Նշենք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է`տեղադրված է ապօրինի անցակետ։ Հունիսի 15-ից ի վեր էլ որևէ հումանիտար օգնություն չի մատակարարվել Արցախ` ադրբեջանական սահմանապահները թույլ չեն տալիս բեռները տեղափոխել Լաչինի միջանցքով։Արցախցիները բարտերի միջոցով ձեթը փոխարինում են ծխախոտով, սուրճը` հացով, դեպքեր էլ լինում են, որ օճառն ուղղակի կիսում են ու մի մասը տալիս դրա կարիքն ունեցողին։ ՄԻՊ-ի օգնականն ասում է, որ բախտները բերել է` ամառ է, դեռ միրգ ու բանջարեղեն աճում է, սակայն այս առումով էլ խնդիր կա. վառելիք չկա` ապրանքը գյուղերից քաղաք հասցնելու համար։Մերի Ասատրյանը վստահեցնում է` արցախցին այսօր ապրում է 1 օրով, քանի որ այնքան է զբաղված այդ օրը սնունդ կամ առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելով, որ չի հասցնում վաղվա մասին մտածել։ Այս ամենի հետ մեկտեղ, Արցախում խախտված են գազի, էլեկտրականության, ջրի մատակարարումները։«Այնպես չէ, որ դեկտեմբերից մինչև հունիս այնքան ապրանք է բերվել Արցախ, որ կարող էր ամբողջությամբ հերիքել նման իրավիճակում, իսկ այս 2 ամսվա ընթացքում առհասարակ վիճակն ավելի ահավոր է դարձել։ Մարդիկ սովի են մատնվում, և սա մեզ տանում է դեպի ցեղասպանություն, ինչքան էլ, որ դա դաժան հնչի»,– ընդգծեց Արցախի ՄԻՊ–ի օգնականը։Թերսնման պատճառով ուշագնացության դեպքերն ավելանում են. Արցախի ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակելՀիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63133727_519:0:1600:811_1920x0_80_0_0_bee6ff8ab7da933a8b65eb55e61a3ddb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, հումանիտար օգնություն, լաչինի միջանցք, գեղամ ստեփանյան
արցախ, լեռնային ղարաբաղ, հումանիտար օգնություն, լաչինի միջանցք, գեղամ ստեփանյան
Ձեթը ծխախոտի դիմաց, շաքարավազը` հացի. ինչպես է Արցախը դիմադրում հումանիտար ճգնաժամին
19:54 10.08.2023 (Թարմացված է: 19:55 10.08.2023) Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը վստահեցնում է` արցախցին այսօր ապրում է օրով, քանի որ այնքան է զբաղված այդ օրը որևէ սնունդ կամ առաջին անհրաժեշտության իր ձեռք բերելով, որ չի հասցնում վաղվա մասին մտածել։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ շրջափակելու հետևանքով երկրում հումանիտար ճգնաժամն արդեն ոչ թե օրեցօր է սրվում, այլ ժամ առ ժամ։ Մարդիկ սննդի, առաջին անհրաժեշտության իրերի պակասի կամ առհասարակ չլինելու պատճառով սկսել են բարտերային տարբերակով միմյանց օգնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։
Նշենք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է`տեղադրված է ապօրինի անցակետ։ Հունիսի 15-ից ի վեր էլ որևէ հումանիտար օգնություն չի մատակարարվել Արցախ` ադրբեջանական սահմանապահները թույլ չեն տալիս բեռները տեղափոխել Լաչինի միջանցքով։
«Մենք արդեն մոտ 2 ամիս է` ահավոր, ուղղակի սարսափելի վիճակում ենք։ Այստեղ պաշար չի մնացել մինչև հունիսի 15-ը տեղափոխված բեռներից։ Արցախցիներն առավոտից երեկո դժվարություններ հաղթահարելով են անցկացնում։ Խանութներում դատարկություն է, որևէ բան գտնելն արդեն անհնար։ Հիմա սոցցանցերում խմբեր կան, որտեղ մարդիկ գրում են, թե ով ինչի կարիք ունի ու բարտերային տարբերակով փոխանակում են ապրանքները։ Հիմնականում ձեթ, շաքարավազ, հիգիենայի պարագաներ են ցանկանում մարդիկ գտնել, վառելիք, բայց առհասարակ ամեն ինչի մասին էլ հայտարարություններ կան»,– նշեց Ասատրյանը։
Արցախցիները բարտերի միջոցով ձեթը փոխարինում են ծխախոտով, սուրճը` հացով, դեպքեր էլ լինում են, որ օճառն ուղղակի կիսում են ու մի մասը տալիս դրա կարիքն ունեցողին։ ՄԻՊ-ի օգնականն ասում է, որ բախտները բերել է` ամառ է, դեռ միրգ ու բանջարեղեն աճում է, սակայն այս առումով էլ խնդիր կա. վառելիք չկա` ապրանքը գյուղերից քաղաք հասցնելու համար։
Մերի Ասատրյանը վստահեցնում է` արցախցին այսօր ապրում է 1 օրով, քանի որ այնքան է զբաղված այդ օրը սնունդ կամ առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելով, որ չի հասցնում վաղվա մասին մտածել։ Այս ամենի հետ մեկտեղ, Արցախում խախտված են գազի, էլեկտրականության, ջրի մատակարարումները։
«Այնպես չէ, որ դեկտեմբերից մինչև հունիս այնքան ապրանք է բերվել Արցախ, որ կարող էր ամբողջությամբ հերիքել նման իրավիճակում, իսկ այս 2 ամսվա ընթացքում առհասարակ վիճակն ավելի ահավոր է դարձել։ Մարդիկ սովի են մատնվում, և սա մեզ տանում է դեպի ցեղասպանություն, ինչքան էլ, որ դա դաժան հնչի»,– ընդգծեց Արցախի ՄԻՊ–ի օգնականը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։