00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրանիկ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը

© Sputnik / StringerԱնդրանիկ Թևանյանը
Անդրանիկ Թևանյանը  - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Անդրանիկ Թևանյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Թևանյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։
«Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ իր վճռականությունը կցուցաբերի»,–գրել է նա։
Թևանյանն ընդգծել է, որ մանդատից հրաժարվելով շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։
«Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։ Միացի՛ր, որ փոխենք»,–գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան» շարժումը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Դաշինքի մասնակից ուժերն են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը` Մանուկ Սուքիասյանի գլխավորությամբ։ Ցուցակը կգլխավորի շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։
Հավելենք, որ այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Լրահոս
0