00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոհանոցային դիվանագիտություն. Սիսիանում հայ-իրանական երկրորդ փառատոնն է

© SputnikՀայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնը
Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնը - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Բաժանորդագրվել
Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը փառատոնի մասնակիցներն ու հյուրերը տեղափոխվելու են Զորաց քարերի մոտ՝ ժամը 4-ին դիտելու Հայկի համաստեղության գալուստը։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Արդեն երկրորդ անգամ Հայաստանում Նավասարդի տոնը հայ-իրանական բարեկամության դրսևորման հերթական հնարավորությունն է տալիս։ Հայ-իրանական «Նավասարդ» մշակութային–խոհանոցային փառատոնը մեկտեղում է ոչ միայն երկու երկրների խոհարարներին, այլև արտադրողներին։
© SputnikՀայաստանի ու Իրանի դրոշները
Сувениры с символикой обеих стран на втором фестивале армяно-иранской кухни в Сисиане - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Հայաստանի ու Իրանի դրոշները
«Այս փառատոնը երկու բարեկամ ժողովուրդների մշակութային ընդհանրությունների և առանձնահատկությունների մասին է, հրաշալի հարթակ է դրանք ցուցադրելու համար։ Սա տարածաշրջանային միասնական բացառիկ ու հետաքրքիր զբոսաշրջային արդյունք է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
© SputnikՏուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան
Президент Федерации туризма Мехак Апресян на втором фестивале армяно-иранской кухни в Сисиане - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյան
Նրա խոսքով՝ փառատոնը մի քանի նպատակ ունի։ «Հետքովիդյան» շրջանում համաշխարհային զբոսաշրջային շուկան վերաձևավորվում է, երկրները փորձում են ոչ միայն ամրապնդել ու պահպանել իրենց դիրքերը, այլև զբոսաշրջային նոր հոսքեր գրավել՝ գրավիչ ու տարբերվող առաջարկներով։
«Սա նման մրցունակ առաջարկ է։ Բացի այդ, սա միջմշակութային երկխոսության հրաշալի հարթակ է, որն ուղղված է ամրապնդելու մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու միասնական աշխարհին ներկայանալու»,- հավելեց Ապրեսյանը։
Նրա խոսքով՝ այս ձևաչափը նաև մեր հարևաններին է դուր եկել։ Եթե նախորդ տարի ընդամենը 6 տաղավարով էր մասնակցում Իրանը, ապա այս տարի արդեն տաղավարների թիվը 22 է։
© SputnikՀայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի տաղավարներից մեկը Սիսիանում
Иранские сувениры на втором фестивале армяно-иранской кухни в Сисиане - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի տաղավարներից մեկը Սիսիանում
Ընդհանուր առմամբ, փառատոնում մոտ 80 տաղավար կա։ Մեծ ակտիվություն են ցուցաբերել հատկապես մարզի տարբեր բնակավայրերը։
Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ այս ամբողջ պատմության մեջ ամենակարևորն այն է, որ երկու հարևան ու բարեկամ ժողովուրդները կողք կողքի իրենց մշակույթը և խոհանոցային ավանդույթները ներկայացնելու հնարավորություն ունեն։
© SputnikՀայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյան
Председатель общественной организации Сохранение и развитие армянских кулинарных традиций Седрак Мамулян на втором фестивале армяно-иранской кухни в Сисиане - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյան
«Սա նաև խոհարարական մտքի զարգացման տեսանկյունից է շատ կարևոր։ Մենք նաև խոհարարական դիվանագիտության մի գործընթաց ենք սկսել, և ցանկանում ենք օգտագործել խոհանոցը` որպես ազգային ոչ նյութական ժառանգություն, և դրանով հարաբերվել մշակութային ասպարեզում մեր հարևանների հետ»,- ասում է Մամուլյանը։
Նա վստահ է, որ այստեղ համագործակցությունն ու կապերի ամրապնդումը նաև այլ ոլորտների վրա է ազդելու։ Ինչպես Մամուլյանն է նշում, խոհանոցը կարող է իր հետևից տանել նաև տնտեսությունը, գյուղատնտեսությունը, տուրիզմը և այլն։
Փառատոնի շրջանակներում նաև խոհանոցային մրցույթ է անցկացվում. պրոֆեսիոնալ խոհարարներից կազմված ժյուրին գնահատում է հայկական և իրանական տաղավարներում ներկայացված կերակուրները։
© SputnikՊրոֆեսիոնալ խոհարարներից կազմված ժյուրին գնահատում է հայկական և իրանական տաղավարներում ներկայացված կերակուրները
Профессиональное жюри на конкурсе приготовления национальных блюд на втором фестивале армяно-иранской кухни в Сисиане - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Պրոֆեսիոնալ խոհարարներից կազմված ժյուրին գնահատում է հայկական և իրանական տաղավարներում ներկայացված կերակուրները
«Մենք աշխատել ենք մեր մասնակիցներին խորհուրդ տալ Նավասարդին բնորոշ կերակուրներ պատրաստել։ Այստեղ դա քաշիկան կամ հարիսան է, Սյունիքի դեպքում` կուրկուտը։ Այդ հարիսան տարբերվում է նրանով, որ եփելիս չեն խառնում, ու չեն խառնում նրա համար, որ գալիք տարին խառնակ չլինի, խաղաղություն լինի։ Մենք նաև ապահովել ենք մասնակիցներին Սյունիքին բնորոշ կերակրատեսակների բաղադրատոմսերով»,- նշեց Մամուլյանը։
Առանձին տաղավարով ներկայանում է Սյունիքի մարզի Հացավան գյուղը։ Վարչական ղեկավար Էլզա Հայրապետյանն ասում է՝ իրենց գյուղի այցեքարտը ցորենն ու հացն են, բայց իրենք ոչ միայն տարբեր կերակրատեսակներ են բերել, այլև ներկայացնում են այն ամենը, ինչն իրենց գյուղի խոհանոցում շատ է օգտագործվում՝ սարերից խնամքով հավաքած դեղաբույսեր, ուտելի բույսեր, մոշի տերևներ և այլն։
© SputnikՀայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնը Սիսիանում
Национальная еда обоих народов на втором фестивале армяно-иранской кухни в Сисиане - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնը Սիսիանում
«Ուզում ենք ցույց տալ մեր գյուղի գրավչությունը, պատմել մեր մասին, սիրով պատրաստ ենք հյուրեր ընդունել։ Այս փառատոնը հրաշալի հնարավորություն է, որ մեր մասին իմանան»,- նշում է Էլզա Հայրապետյանը։
ՀՀ–ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանիի խոսքով՝ Սյունիքում Իրանի հյուպատոսությունն այս տարի համագործակցել է իրանական զբոսաշրջային ընկերությունների հետ, և դա բավականին լավ արդյունք է տվել։ Այս տարի Իրանից մասնակիցների և հյուրերի թիվն անհամեմատ մեծ է, քան նախորդ տարի։ Իրանական կողմը հույս ունի, որ համանման փառատոն նաև Իրանում կկազմակերպվի։
© SputnikՀՀ–ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանի
И.о. советника по культуре посольства Ирана Мухаммад Али Киани на втором фестивале армяно-иранской кухни в Сисиане - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
ՀՀ–ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանի
«Նպատակն այն է, որ մեր երկու ժողովուրդները մեկմեկու մասին ավելի շատ տեղեկություններ ստանան, իրար ավելի լավ ճանաչեն տարբեր ասպարեզներում»,-ասում է իրանցի դիվանագետը։
© SputnikՊրոֆեսիոնալ խոհարարներից կազմված ժյուրին գնահատում է հայկական և իրանական տաղավարներում ներկայացված կերակուրները
Профессиональное жюри на конкурсе приготовления национальных блюд на втором фестивале армяно-иранской кухни в Сисиане - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Պրոֆեսիոնալ խոհարարներից կազմված ժյուրին գնահատում է հայկական և իրանական տաղավարներում ներկայացված կերակուրները
Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը փառատոնի մասնակիցներն ու հյուրերը տեղափոխվելու են Զորաց քարերի մոտ՝ ժամը 4-ին դիտելու Հայկի համաստեղության գալուստը։
Ուստի ինչպես կազմակերպիչներն են նշում, այս ամենի նպատակը նաև Քարահունջի հանրահռչակումն է, որ օտարներն էլ իմանան այս բացառիկ հուշարձանի մասին։
© Sputnik

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնը Սիսիանում

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնը Սիսիանում - Sputnik Արմենիա
1/7

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնը Սիսիանում

© Sputnik

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի տաղավարներից մեկը Սիսիանում

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի տաղավարներից մեկը Սիսիանում - Sputnik Արմենիա
2/7

3/7

4/7

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի տաղավարներից մեկը Սիսիանում

© Sputnik

Իրանական դրոշները Սիսիանում

Իրանական դրոշները Սիսիանում - Sputnik Արմենիա
5/7

Իրանական դրոշները Սիսիանում

© Sputnik

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի մասնակիցները Սիսիանում

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի մասնակիցները Սիսիանում - Sputnik Արմենիա
6/7

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի մասնակիցները Սիսիանում

© Sputnik

Իրանցի կանայք հայ-իրանական Սիսիանում մշակութային–խոհանոցային փառատոնի ժամանակ

Իրանցի կանայք  հայ-իրանական Սիսիանում մշակութային–խոհանոցային փառատոնի ժամանակ - Sputnik Արմենիա
7/7

Իրանցի կանայք հայ-իրանական Սիսիանում մշակութային–խոհանոցային փառատոնի ժամանակ

1/7

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնը Սիսիանում

2/7

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի տաղավարներից մեկը Սիսիանում

3/7

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի տաղավարներից մեկը Սիսիանում

4/7

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի տաղավարներից մեկը Սիսիանում

5/7

Իրանական դրոշները Սիսիանում

6/7

Հայ-իրանական մշակութային–խոհանոցային փառատոնի մասնակիցները Սիսիանում

7/7

Իրանցի կանայք հայ-իրանական Սիսիանում մշակութային–խոհանոցային փառատոնի ժամանակ

Հիշեցնենք, որ հայ-իրանական խոհարարական «Նավասարդ» գաստրոփառատոնն առաջին անգամ անցկացվեց 2022–ի օգոստոսի 10-11-ը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Երկու երկրների ներկայացուցիչների միջև արիական խոհանոցի համատեղ փառատոն անցկացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականին։ Գաղափարը հայկական կողմինն է, նպատակը երկու երկրներում հեթանոսական ժամանակներից հայտնի տոնական ուտեստներն ու ավանդույթները հանրահռչակելն է։
Լրահոս
0