https://arm.sputniknews.ru/20230808/mahacel-e-brazilakan-herustaserialneri-hajazgi-astgh-arasi-balabanjany-64074579.html
Մահացել է բրազիլական հեռուստասերիալների հայազգի աստղ Արասի Բալաբանյանը
Մահացել է բրազիլական հեռուստասերիալների հայազգի աստղ Արասի Բալաբանյանը
Sputnik Արմենիա
Դերասանուհու մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է եղել։ 08.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-08T12:54+0400
2023-08-08T12:54+0400
2023-08-08T13:02+0400
դերասանուհի
մահ
քաղցկեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/08/64073850_0:73:796:521_1920x0_80_0_0_40635a81d817e581bc2661b1cdd7d6f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 7-ին Ռիո դե Ժանեյրոյում 84 տարեկան հասակում մահացել է հեռուստանովելների հայազգի դերասանուհի Արասի Բալաբանյանը: Ինչպես հայտնում է «Globo»–ն, մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է եղել։Արասին (ծնողները ցանկացել են, որ նրա անունը համահունչ լինի Արաքս գետի անվանմանը) ծնվել է 1940 թվականին Կամպո Գրանդի քաղաքում հայկական ընտանիքում։ Հայրն ու մայրը հեռացել են հայրենիքից՝ հասցնելով խուսափել Ցեղասպանությունից։ Հետո տեղափոխվել են Սան Պաուլու։Բալաբանյանն ուսանել է դրամատիկական արվեստի դպրոցում, որն ավարտել է 22 տարեկանում՝ դեմ գնալով հորը, որը դստերը ստիպում էր թողնել այդ գործը։Իտալացի գործարարը մահացել է պանրի պատճառովԵրիտասարդ դերասանուհու դիպլոմային ներկայացումը «Մակբեթն» էր, որից հետո նա շատ արագ համալրեց խոստումնալից սկսնակ դերասանուհիների առաջին շարքերը: 1964–ին կայացավ նրա հեռուստատեսային դեբյուտը:Արասի Բալաբանյանին մեծ ճանաչում է բերել 1990 թվականի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելը, որում նա մարմնավորել է երեք երեխաների մայր հայ էմիգրանտի, ինչպես նաև «Նոր զոհը» հեռուստասերիալը, որում նա մարմնավորել է Ֆիլոմենա Ֆերետոյին։Մահացել է օսկարակիր ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/08/64073850_0:0:796:597_1920x0_80_0_0_ec1fc7f9e6e852c10c7db1c8819342d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դերասանուհի, մահ, քաղցկեղ
դերասանուհի, մահ, քաղցկեղ
Մահացել է բրազիլական հեռուստասերիալների հայազգի աստղ Արասի Բալաբանյանը
12:54 08.08.2023 (Թարմացված է: 13:02 08.08.2023) Դերասանուհու մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է եղել։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 7-ին Ռիո դե Ժանեյրոյում 84 տարեկան հասակում մահացել է հեռուստանովելների հայազգի դերասանուհի Արասի Բալաբանյանը: Ինչպես հայտնում է «Globo»–ն, մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է եղել։
Արասին (ծնողները ցանկացել են, որ նրա անունը համահունչ լինի Արաքս գետի անվանմանը) ծնվել է 1940 թվականին Կամպո Գրանդի քաղաքում հայկական ընտանիքում։ Հայրն ու մայրը հեռացել են հայրենիքից՝ հասցնելով խուսափել Ցեղասպանությունից։ Հետո տեղափոխվել են Սան Պաուլու։
Բալաբանյանն ուսանել է դրամատիկական արվեստի դպրոցում, որն ավարտել է 22 տարեկանում՝ դեմ գնալով հորը, որը դստերը ստիպում էր թողնել այդ գործը։
Երիտասարդ դերասանուհու դիպլոմային ներկայացումը «Մակբեթն» էր, որից հետո նա շատ արագ համալրեց խոստումնալից սկսնակ դերասանուհիների առաջին շարքերը: 1964–ին կայացավ նրա հեռուստատեսային դեբյուտը:
Արասի Բալաբանյանին մեծ ճանաչում է բերել 1990 թվականի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելը, որում նա մարմնավորել է երեք երեխաների մայր հայ էմիգրանտի, ինչպես նաև «Նոր զոհը» հեռուստասերիալը, որում նա մարմնավորել է Ֆիլոմենա Ֆերետոյին։