00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. Երասխի հարցով պետք է միջազգային դատարաններ դիմել

© Sputnik / Aram NersesyanԵրասխում կառուցվոզ գործարանը
Երասխում կառուցվոզ գործարանը - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Երասխում կառուցվոզ գործարանը
Բաժանորդագրվել
Մասնագետը կարծում է, որ Երասխի հարցը քաղաքական լուծում է պահանջում. պետք է միջազգային հանրությունից պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, հակառակ դեպքում ՀՀ–ում որևէ գործունեություն հնարավոր չի լինի իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանն իր ագրեսիայով Հայաստանի Հանրապետությանը «հարձակման» անցնելու և Երասխում ստեղծված իրավիճակի փաստով միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն է տալիս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը` անդրադառնալով այդ թեմայով իրավական գործընթացներ սկսելու հավանականությանը։
Ադրբեջանը պաշտոնական նամակով պահանջել է Հայաստանին դադարեցնել Երասխի գործարանի կառուցումը։ ՀՀ–ից պատասխանել են, որ Երասխում կառուցվող հայ-ամերիկյան գործարանը փոքր ծավալների սև մետաղի ջարդոնի վերամշակում է իրականացնելու բացառապես էլեկտրականությամբ աշխատող ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, հետևաբար շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում և աշխատանքները դադարեցնելու որևէ հիմք չկա։
Ադրբեջանը, Վարդանյանին պնդմամբ, այդ և նմանատիպ պահանջներով փորձում է ազդել ՀՀ տնտեսության վրա։ Եվ Հայաստանը որտեղ էլ ցանկանա ինչ–որ բան կառուցել (հաշվի առնելով ՀՀ–ի աշխարհագրական բարձր դիրքը` ջրերը հոսում են Ադրբեջանի կողմ), նրանք ամեն ինչ անելու են, որ ՀՀ–ն չկարողանա որևէ գործունեություն իրականացնել։ Եվ քանի որ իրավական տեսանկյունից որևէ հաջողության չի կարող հասնել, ռազմական ճնշումն է գործի դնում։
«Մենք նախ պետք է ասենք` Ադրբեջանը գնդակոծելու ի՞նչ իրավունք ունի, եթե հարց ունի, թող իրավական դաշտում լուծի։ Այնքան սովորական է դարձել զենքի ուժով խոսելը, որ կարծես մենք դրա հետ հաշտվում ենք։ Այնինչ ամեն նման ոտնձգության հետևանքների համար պետք է դիմենք ՄԱԿ–ի և միջազգային մյուս ատյանների դատարաններ։ Լավագույն պաշտպանությունը հարձակումն է, հիմա իրենք մեզ այդ հնարավորությունը տալիս են իրենց ագրեսիայով։ Իսկ ագրեսիան ՄԱԿ–ի կանոնադրությամբ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է»,– ընդգծեց Վարդանյանը։
Իրավունքի մասնագետի խոսքով` թեև հնարավոր է` արձագանքներ չլինեն Հայաստանի դիմելու դեպքում, սակայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և պետությունը պետք է գնան այդ քայլին։ Կաթիլ–կաթիլ հնարավոր է միջազգային կարծիք ձևավորել, ինչպես Ադրբեջանն էր 30 տարի կեղծ բնապահպանական և այլ ոլորտների հարցեր բարձրացնելով փորձում հասնել իր նպատակին։
«Այս հարցը պետք է աշխարհաքաղաքական կոնտեքստում նայել։ Ես չգիտեմ` ինչ արձագանք կլինի միջազգային մարմինների կողմից, բայց բոլոր դեպքերում պետք է ամենախիստ ձևերով արձագանքել դրան։ Ադրբեջանի որևէ քայլը չպետք է աչքաթող չանել` կլինեն կեղծ բնապահպաններ, թե կլինի Երասխի գնդակոծություն, որի հետևանքը կարող է լինել նոր տարածքների զավթումը։ Պետք է սանկցիաներ պահանջենք միջազգային հանրությունից։ Մեր նշաձողը պետք է բարձր դնենք, որովհետև այսօր իրենք են խախտում բոլոր միջազգային նորմերը և աշխարհին ցույց տալիս, որ միջազգային ոչ մի անվտանգության համակարգ չի աշխատում»,–նշեց նա։
Վարդանյանը վստահ է` այս հարցում իրավունքը Հայաստանի կողմից է, քանի որ եթե անգամ պայմանականորեն Երասխի գործարանը անօրինական է, դրա համար կա Էսպոյի կոնվենցիայի քարտուղարություն, որին Ադրբեջանը կարող է դիմել ու այդ հարցը լուծել, ոչ թե ուժ կիրառել։
Նրա խոսքով` պետությունը փաստեր հավաքելու փոխարեն նստել–սպասում է, թե վերջն ինչ է լինելու, երբ է Ադրբեջանը մեզ դատի տալու։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։
Մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Դրանց իրականացման ցանկացած փորձի դեպքում շինհրապարակում գտնվող աշխատողներն անմիջապես հայտնվում են Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում։
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատերերը ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» և «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ընկերություններն են։ Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ եթե Ադրբեջանը կրկին կրակի անզեն բանվորերի ուղղությամբ, իրենք դա կդիտարկեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ։
Մինչ այդ` հունիսի 20–ին, Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվել էին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Այս նախաձեռնության հեղինակները հույս ունեին, որ ամերիկյան դրոշի ներկայությունը զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի նկատմամբ։ Կրակոցները չդադարեցին ո՛չ դրոշները բարձրացնելուց, ո՛չ էլ օտարերկրյա դեսպանների այցելությունից հետո։
Լրահոս
0