https://arm.sputniknews.ru/20230807/qani-zbvosashrjik-e-hajastan-ajcelel-hulisin-64035815.html
Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հուլիսին
Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հուլիսին
Sputnik Արմենիա
Հունվար–հուլիս ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի կեսից ավելին Ռուսաստանից է (51 %, 646 հազար մարդ)։ 07.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-07T16:25+0400
2023-08-07T16:25+0400
2023-08-07T17:33+0400
հայաստան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
ռուսաստան
հնդկաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64039883_0:54:1410:847_1920x0_80_0_0_a4d9be27a8003c589116a467fc52ce11.png
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 2023 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 256 հազար զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն` նշելով, որ սա լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականին` 189 հազար, 2019 թվականին` 202 հազար)։Իսկ 2023թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 միլիոն 26 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 29%-ով շատ է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ։Նշենք, որ հունվար–հուլիս ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է (51 %, 646 հազար մարդ), երկրորդ տեղում Վրաստանն է (11 %, 138 հազար մարդ), իսկ երրորդ տեղում` Իրանը (6%, 77 հազար մարդ)։ Այս երկրներին հաջորդում են ԱՄՆ–ն (2%, 27.6 հազար մարդ), Հնդկաստանը, (1%, 15.9 հազար մարդ), Ուկրաինան (1%, 14.6 հազար մարդ):Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 806 004, ինչը շատ ավելի բարձր է 2021 թվականի ցուցանիշից (464 231)։ Կանխատեսումների համաձայն` 2023 թվականի արդյունքներով զբոսաշրջիկների հոսքը կարող է գերազանցել 2 միլիոնը։
հնդկաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64039883_105:0:1306:901_1920x0_80_0_0_85173f2d7f013c0420f3ecae98dd7313.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ռուսաստան, հնդկաստան, ամն, инфографика
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ռուսաստան, հնդկաստան, ամն, инфографика
Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հուլիսին
16:25 07.08.2023 (Թարմացված է: 17:33 07.08.2023) Հունվար–հուլիս ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի կեսից ավելին Ռուսաստանից է (51 %, 646 հազար մարդ)։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 2023 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 256 հազար զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է
Զբոսաշրջության կոմիտեն` նշելով, որ սա լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականին` 189 հազար, 2019 թվականին` 202 հազար)։
Իսկ 2023թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 միլիոն 26 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 29%-ով շատ է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ։
Նշենք, որ հունվար–հուլիս ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է (51 %, 646 հազար մարդ), երկրորդ տեղում Վրաստանն է (11 %, 138 հազար մարդ), իսկ երրորդ տեղում` Իրանը (6%, 77 հազար մարդ)։ Այս երկրներին հաջորդում են ԱՄՆ–ն (2%, 27.6 հազար մարդ), Հնդկաստանը, (1%, 15.9 հազար մարդ), Ուկրաինան (1%, 14.6 հազար մարդ):
Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստան այցելած
զբոսաշրջիկների թիվը կազմել է 806 004, ինչը շատ ավելի բարձր է 2021 թվականի ցուցանիշից (464 231)։ Կանխատեսումների համաձայն` 2023 թվականի արդյունքներով զբոսաշրջիկների հոսքը կարող է գերազանցել 2 միլիոնը։