00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբեք մի՛ վիճեք հիմարի հետ. միայն հաճույք կպատճառեք նրան, ինքներդ էլ հիմար կդառնաք

© Sputnik / Aram NersesyanՏղամարդիկ
Տղամարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2023
Տղամարդիկ
Բաժանորդագրվել
Խոստովանենք՝ բոլորս էլ ժամանակին հիմարություններ ենք արել, բայց եթե ի վերջո ընդունել ենք մեր մեղքը, ուրեմն, այնուամենայնիվ, դասական, դասագրքային հիմար չենք դարձել։ Որովհետև դասական հիմարը, սպանես էլ, կյանքում երբեք չի ընդունի, որ հիմարություն է արել։
Բոլորիս լավ հայտնի այս իրողությունն է փաստում ֆրանսիացի հոգեբան Ժան-Ֆրանսուա Մարմիոնը «Հիմարության հոգեբանությունը» գրքում, որը լույս է տեսել 5 տարի առաջ և արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով։
Հետաքրքիր է, որ ֆրանսիացի մասնագետը համակրանքով է վերաբերվում հիմարներին՝ պնդելով, որ նրանք հիվանդ մարդիկ են, պարզապես ունեն մի սևեռուն գաղափար՝ ես բոլորից լավ գիտեմ, թե ինչպես պետք է ապրել, ինչպես պետք է կառավարել երկիրը, ինչպես պետք է կարգավորել հարաբերությունները հարևան երկրի հետ։
Ամենամարտունակ բանակի մասին առասպելից մինչև խաղաղության մասին առասպել. իսկ իրականությո՞ւնը
Հենց դա է պատճառը, որ երբ դուք փորձում եք անվանարկել հիմարին, նա ոչ միայն շատ հանգիստ է ընդունում դա, այլև բարձրանում է սեփական աչքերում, գոտեպնդվում է, ավելի ու ավելի է համոզվում, որ ինքն այն միակն է, որը կարող է ճիշտ ուղով տանել կույրերի ամբոխը։
Երբեք մի′ վիճեք հիմարի հետ՝ միայն հաճույք կպատճառեք նրան, ինքներդ էլ հիմար կդառնաք
Նկատե՞լ եք, թե ինչպես են հիմարները սիրում իշխանությունը։ Դեռ ավելի քան 100 տարի առաջ ռուս հայտնի պատմաբան Վասիլի Կլյուչևսկին արդարացիորեն փաստել է.
«Հիմարներն ընդհանրապես, իսկ մեր հայրենի հիմարները՝ հատկապես, սիրում են անպայման ինչ-որ բան կառավարել»։
Ժան-Ֆրանսուա Մարմիոնը բացատրում է, թե որտեղից է ամեն ինչ և բոլորին կառավարելու այդ մարմաջը։ Մեջբերեմ. «Հիմարը վստահ է, որ ինքը ճիշտ է։ Իր համոզմունքը նա համարում է անառարկելի, ոսկե տառերով մարմարի վրա հավերժ փորագրված։ Մնացածի ասածները ավազե դղյակներ են։ Հիմարն ամեն ինչ ձեզնից հազար անգամ լավ գիտի, այդ թվում՝ գիտի, թե դուք ինչպես պետք է մտածեք, ինչ անեք ձեր տասը մատներով և ինչպես պետք է քվեարկեք։ Նա ձեզ ընդհանրապես լավ գիտի ու ձեզնից լավ գիտի, թե ինչն է ձեզ համար լավ»։
Ու հանկարծ չփորձեք հակառակվել։ Եթե դուք համաձայն չեք, հիմարը ձեզ արհամարհելու է, վիրավորելու է, ցավ է պատճառելու. ընդ որում, ինչպես ինքն է կարծում` հենց ձեր շահերից ելնելով։
Երևի ինքներդ էլ ինձ նման մի ժամանակ երկխոսության մեջ եք մտել հիմարի հետ՝ հույս ունենալով, որ եթե համոզիչ փաստարկներ բերեք, բացատրեք նրան, որ սխալվում է, ինքը կփոխվի։ Ու երևի ինձ նման հետո հասկացել են, որ թակարդն եք ընկել, որովհետև ստացվում է, որ դուք էլ իր նման համոզված եք, որ հրաշալի գիտեք, թե որն է ճիշտը, և ուզում եք, որ ինքն ընդունի ձեր ճիշտը, այսինքն` լրիվ նմանվում եք իրեն։
Հո իզուր չէ՞ր ֆրանսիացի բանաստեղծ Էմանուել Էսարն ասում. «Եթե դուք վեճի մեջ եք մտնում հիմարի հետ, ուրեմն մենք արդեն ունենք երկու հիմար»։
Նրանք փորձեցին սպանել Հիտլերին. հերոսնե՞ր, թե՞ հայրենիքի դավաճաններ
Իսկ Ժան-Ֆրանսուա Մարմիոնն ավելացնում է. «Որքան ավելի երկար եք փորձում փոխել հիմարին, այնքան ավելի մեծ ուժով եք օժտում նրան, որովհետև ամրապնւդում եք նրա համոզմունքը, որ ինքն իսկապես ոչ ստանդարտ մտածողության տեր մարդ է` հերոս, որին ոմանք դատապարտում են, ոմանք էլ չեն կարողանում թաքցնել իրենց հիացմունքը և անհամբեր սպասում հերթական ընտրություններին, որպեսզի նվիրեն իրենց ձայնը»։
Իսկ ռուսաստանցի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին մատնանշել է հիմարներին բնորոշ մեկ այլ հատկանիշ։
Մեջբերեմ. «Հիմարները շատ են սիրում պատժել խելացիներին։ Նախ, դա խիստ դրական է ազդում հիմարների ինքնազգացողության վրա։ Երկրորդ՝ նստեցնելով կամ լռեցնելով խելոքներին` հիմարը, կարծես թե, զբաղեցնում է նրանց տեղը. ավելի խելոք է երևում։ Եվ վերջապես` բոլորը հասկանում են, որ տվյալ հասարակությունում հենց հիմարներն են եղանակ ստեղծում, իսկ դա նշանակում է, որ նրանք բոլորովին էլ հիմար չեն»։
Այս վերջին համոզմունքն առանձնապես մտահոգիչ է, քանզի դեռ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն էր 200 տարի առաջ զգուշացրել.
«Չկա ավելի վտանգավոր բան, քան այն հիմարը, որն ուզում է խելոք երևալ»։
Բոլոր դեպքերում, զգուշացե′ք հիմարներից, քանզի երևի սեփական փորձով զգացել եք՝ իսկական, դասական հիմարը գրոհում է առանց նախազգուշացնելու, առանց ակնհայտ պատճառի՝ նպատակ ունենալով առավելագույնս վիրավորել նրան, ով չի կիսում իր հայացքները։
Այնպես որ, միշտ հետևեք Մարկ Տվենի խորհրդին. «Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք»։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Սա էլ կանցնի, բայց «էս ընթացքում աշխատեցեք ծեր մարդկային դեմքը կուրցընիք վեչ»
Լրահոս
0