00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:26
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա էլ կանցնի, բայց «էս ընթացքում աշխատեցեք ծեր մարդկային դեմքը կուրցընիք վեչ»

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այսօրվա հոռետեսական, նույնիսկ անկումային տրամադրություններն, իհարկե, հասկանալի են՝ երկար ժամանակ է դրական, ոգևորող լուր չենք լսել։
Ու ամենատխուրն այն է, որ մեր ապագայի կանխատեսումներն ավելի անմխիթար են։ Ահա թե ինչ պատկեր է նկարագրում սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը.
«Լուռ, անտարբեր ու սովորական կենցաղով ապրելուց զատ կարող եք համատեղությամբ ճշտել, թե Երևանի ձեր բնակարանը, կամ գյուղի ձեր տունը մինչև 1991 թվականը պատահմամբ ադրբեջանաբնակ չի՞ եղել։ Հիասթափեցնեմ ձեզ՝ նախկին ադրբեջանցի բնակվողները հետ են գալու, ու գալու են հետ վերցնեն էդ տները: Ի դեպ, դա արվելու է ՄԱԿ-ից ստացած մանդատի ներքո, որը փաթեթավորվելու է որպես «Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների վերաբնակեցման ու դրա հիմքով միջէթնիկ բախումներից զերծ մնալու խաղաղարար գործողությունների ներքո», որի համատեքստում որպես խաղաղապահներ Հայաստան զորք է մտցնելու Թուրքիան:
«Բլոկադան էլա պըրծըննան, նեղ օրեն լեն օր էլ ա կիլան, բայց էս ընթացքում աշխատեցեք ծեր մարդկային դեմքը կուրցընիք վեչ»
Ադրբեջանը նախկին Հայաստանի ԽՍՀ-ում ապրող իր ներկա բոլոր քաղաքացիների անունները ու բնակարանների վկայականները ունի, ու գրագետ է աշխատելու մինչև վերջին կետը: Այո՛, վերցնելու են ամեն բան ու մինչև վերջ, քանի որ Հայաստանում կիրառական դիմադրության որևէ աղբյուր չկա ու ցանկացած աղբյուրի հայտ էլ վերացվում, վիժեցվում է», եզրակացրել է գրառման հեղինակը։
Կփոխվի իշխանությունների զիջողական դիրքորոշումը, կփոխվի նաև հասարակության տրամադրությունը
Իհարկե, բոլորը քաջ գիտակցում են, որ իրական ելքը ուժին ուժ հակադրելն է, սակայն այդ մասին Հայաստանում չեն սիրում խոսել։ Ու դա էլ միանգամայն հասկանալի է՝ նախ, 2020 թվականի պարտությունից հետո որևէ մեկը նոր պատերազմ չի ուզում, բայց ամենակարևորը՝ հանրությունը ընդհանրապես բացարձակ ոչինչ չգիտի, թե ինչ վիճակում են գտնվում այժմ Հայաստանի զինված ուժերը, որովհետև իշխանությունները, կարծես, յուրատեսակ տաբու են դարձրել այդ թեման։ Իսկ առանց ստույգ տեղեկությունների ցանկացած քննարկում վերածվում է դատարկ խոսակցության։
Եվ այնուամենայնիվ վերջին ժամանակներս, կարծես թե, ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, որն օգտատերերից մեկը ձևակերպել է այսպես.
«Արցախի փորձն ու ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտության զարգացումները ցույց են տալիս, որ մեզ համար ընդունելի լուծում կարող ենք ունենալ միայն ռազմական բալանսի վերականգնման պարագայում։ Ադրբեջանը ուժի դիրքերից է խոսում ու միայն ուժի հետ է հաշվի նստում։ Էս պարագայում մեր ամենագլխավոր խնդիրը պետք է լինի որքան հնարավոր է արագ բանակը ոտքի կանգնեցնելն ու ռազմական բալանսը վերականգնելը։ Հակառակ դեպքում ոչ միայն Արցախն ենք կորցնելու, այլ նաև, ամենայն հավանականությամբ, Հայաստանը»։
Մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում հայտնի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը։ Ընդ որում, կարծիքները խիստ տարբեր են։ Մի մեջբերում. «Աշխարհահռչակ դիրիժորը կալանավորված է։ Ողբերգություն է։ Ինչու էր բարձր հոնորարներ վաստակող դիրիժորը գնացել այդ քայլին։ Որովհետև համատարած թալան էր։ Եվ ամոթ է եղել, եթե հնարավորություն ունեիր ու չգողանայիր։ Մարդասիրություն պետք չի։ Գողացել ես՝ պատասխան պետք է տաս»։
Իսկ հիմա մեկ այլ կարծիք. «Չէ, սա դեբիլություն չի, սա նպատակաուղղված պայքար ա մշակույթի դեմ։ Սա պլանավորված հեղինակազրկում ա մի մարդու, որն ի տարբերություն «մշակույթն իր մեջ պահող» երևույթի, հայկական մշակույթը սփռում էր աշխարհով մեկ ու աշխարհին բերում էր Հայաստանը՝ Արամ Խաչատրյանի փառատոնի անվան տակ ու սերում համաշխարհայինը հայկականի հետ, նրանց էլ լիցքավորում հայկականով։ Մեկը կար մի օր ասել էր, թե «էս ինչ խաբար ա՝ 15 ջութակահար կա նվագախմբում պետության հաշվին, մեկը հերիք չի՞», ու այ էս արտահայտությունը թույլ տված մարդն այսօր ազատության մեջ է, իսկ Սերգեյ Սմբատյանին իրավաբանության մեջ որպես ծայրահեղ միջոց կալանքն օգտագործելով, պահում են անազատության մեջ»,-տարակուսում է օգտատերը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Շրջափակված Արցախ. «կարմիր գծեր», որոնք կարելի է անպատիժ խախտել ու արհամարհել
Եվ թույլ տվեք ավարտել շատ հազվադեպ հանդիպող լավատեսական գրառումով, որի հեղինակը համոզված է՝ պետք չի վհատվել, ամեն ինչ անցողիկ է, ու վերջը լավ է լինելու, եթե… Մեջբերեմ. «Այ ծեր ցավը տանիմ, հինչը՞ք պանիկի մեջ ընգալ... Բլոկադան էլա պըրծըննան, նեղ օրեն լեն օր էլ ա կիլան, բայց էս ընթացքում աշխատեցեք ծեր մարդկային դեմքը կուրցընիք վեչ՝ գերշահույթի հետան մեք ընգնել, թողումեք ծեր մեջի թաքնված եսամոլը կլոխ պիցըրցնե, ուրուր դալու-դայաղ կացեք։ Լոխ ամալ կյալիյա, բայց դեմքը վեր կուրցընիք՝ տա էլ վերականգնվողը չի…»։
Լրահոս
0