00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վայ, պապա, նայի՝ տոտա ա». ինչպես Անժելան դարձավ նոր տրոլեյբուսների առաջին կին վարորդը

© Sputnik / Aram NersesyanԱնժելա Պողոսյանը
Անժելա Պողոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2023
Անժելա Պողոսյանը
Բաժանորդագրվել
Վերջերս տասնամյակների ընդմիջումից հետո երևանյան տրոլեյբուսի պարկը թարմացվեց։ Հուլիսի սկզբից արդեն մայրաքաղաքի փողոցներով երթևեկում են նոր ու գեղեցիկ 15 տրոլեյբուսները։ Նորություն էր նաև երկար տարիների դադարից հետո տրոլեյբուսի ղեկին կին տեսնել։
Տրոլեյբուսի դռները բացվում են, ու... վարորդական նստատեղից ժպտում է սևահեր Անժելան։ Նա առայժմ նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդն է։ Վարում է 10Ա տրոլեյբուսը` Դավթաշենից դեպի Նոր Նորք երթուղով։ Ասում է` կյանքում տարբեր աշխատանքներ է փորձել` մատնահարդարում, խոհարարություն, ծաղկի դիզայն, ֆուրշետ, անգամ պատահել է, որ ընկերուհու հետ Հայաստանից դուրս բնակարանների վերանորոգման աշխատանքներ են կատարել։ Մեքենա վարել սովորել միշտ է ցանկացել, ինչպես ասում են, դրան հերթը չէր հասնում։ 5 տարի առաջ որոշեց` վերջ, ժամանակը եկել է։ Սովորեց ու ստացավ վարորդական վկայական։
«Հայրս շատ հպարտացավ, որովհետև ինքը մեքենա վարել չգիտի էլ»,– ասում է Անժելա Պողոսյանը։
Դրանից հետո Անժելան աշխատանքի անցավ ինտերնետային տաքսի ծառայություններից մեկում։
«Որ գործի ընդունվեցի, այնտեղ կին վարորդ չկար, առաջինն ու միակն էի, հետո ավելացան»,– պատմում է Անժելա Պողոսյանը։
4 տարի տաքսի վարելուց հետո մի օր էլ Երևանի քաղաքապետարանի էջում հայտարարություն տեսավ` նոր բերվող տրոլեյբուսների համար վարորդներ են փնտրվում։ Սեռը կարևոր չէ, տրոլեյբուս վարելն էլ պատրաստ են սովորեցնել։ Ասում է` երկար–բարակ չմտածեց, նույն րոպեին վերցրեց հեռախոսն ու զանգահարեց։
«Երկար ճանապարհներ սիրում եմ, միշտ մտքովս անցել է` «ֆուրի» վարորդ լինել։ Որոշեցի` տրոլեյբուսից սկսել»,– ծիծաղում է։
© Sputnik / Aram NersesyanՆոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը
Единственная женщина - водитель троллейбуса в Еревaне Анжела Погосян - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը
Ասում է` ընտանիքիս անդամները` հայրը, աղջիկն ու տղան, ընկերները շատ լավ ընդունեցին լուրը, մինչդեռ ինքը մի քիչ կամուկացով էր հայտնում, չգիտեր` արձագանքն ինչպիսին կլինի։
«Հին տրոլեյբուսների վրա էին ինձ սովորեցնում վարել, դե պարզ է, անփորձ էի, միանգամից նորերը չէին վստահի։ Չեմ ասի, թե դժվար էր, ուղղակի ավելի ծանր էր։ Գլուխ գովալ չլինի, բայց ես արագ եմ սովորում։ Դա էլ սովորեցի»,– ժպտալով պատմում է Անժելան։
© Sputnik / Aram Nersesyan

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը - Sputnik Արմենիա
1/12

2/12

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

© Sputnik / Aram Nersesyan

Աշխատանքի պահին

Աշխատանքի պահին - Sputnik Արմենիա
3/12

Աշխատանքի պահին

© Sputnik / Aram Nersesyan

Նոր տրոլեյբուսի մեջ

Նոր տրոլեյբուսի մեջ - Sputnik Արմենիա
4/12

Նոր տրոլեյբուսի մեջ

© Sputnik / Aram Nersesyan

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը - Sputnik Արմենիա
5/12

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

© Sputnik / Aram Nersesyan

Նոր տրոլեյբուսի սրահը

Նոր տրոլեյբուսի սրահը - Sputnik Արմենիա
6/12

Նոր տրոլեյբուսի սրահը

© Sputnik / Aram Nersesyan

Աշխատանքի պահին

Աշխատանքի պահին - Sputnik Արմենիա
7/12

Աշխատանքի պահին

© Sputnik / Aram Nersesyan

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը - Sputnik Արմենիա
8/12

9/12

10/12

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

© Sputnik / Aram Nersesyan

Նոր տրոլեյբուսը

Նոր տրոլեյբուսը - Sputnik Արմենիա
11/12

Նոր տրոլեյբուսը

© Sputnik / Aram Nersesyan

Նոր տրոլեյբուսը

Նոր տրոլեյբուսը - Sputnik Արմենիա
12/12

Նոր տրոլեյբուսը

1/12

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

2/12

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

3/12

Աշխատանքի պահին

4/12

Նոր տրոլեյբուսի մեջ

5/12

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

6/12

Նոր տրոլեյբուսի սրահը

7/12

Աշխատանքի պահին

8/12

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

9/12

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

10/12

Նոր տրոլեյբուսների առաջին և միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը

11/12

Նոր տրոլեյբուսը

12/12

Նոր տրոլեյբուսը

Փորձաշրջան էլ է անցել տրոլեյբուսի պարկի երկարամյա, հմուտ վարորդների հետ։ Արդեն երկրորդ շաբաթն է` ինքնուրույն երթուղի է դուրս գալիս։ Աշխատանքը սկսվում է առավոտյան 6։30-ից։ Վստահ է` կինն ինչ աշխատանք էլ անի, կանացիության մասին չպետք է մոռանա։ Ուստի չի ափսոսում կես ժամ քիչ քնելն ու աշխատանքի է ներկայանում խնամված ու գեղեցիկ։ Օրվա ընթացքում հասցնում է 5 երթ անել։ Նաև տան գործերն աչքաթող չի անում։
Ասում է` աշխատանքի ամեն օր սիրով ու պատասխանատվությամբ է գալիս, ուղևորափոխադրումը բարդ ու պատասխանատու գործ է, երևանյան երթևեկության հետ լեզու գտնելն էլ հեշտ չէ։ Նկատում է, որ վերջին շրջանում հանրային տրանսպորտի երթևեկության համար որոշակի բարելավումներ կան։
Աշխատանքում ամենահաճելին մարդկանց արձագանքն է։
«Զարմանում են, լինում է, որ չեն էլ նստում, բարձրանում են, ոգևորում են, հետո իջնում։ Ամենաշատը երեխաներն են զարմանում։ Ասում են` պապա, տես, տոտա ա։ Պապիկները, տատիկները... բոլորը լավ են ընդունում, ժպտում են, ջերմորեն բարևում»։
Ի դեպ, մեր կարճ երթի ժամանակ էլ ականատեսը եղանք, թե ինչպես են մարդիկ իրենց հիացմունքը հայտնում, որ հսկա տրոլեյբուսի ղեկին ժպտերես Անժելային են տեսնում։
Ուղևորները հաճախ տրոլեյբուսն ավտոբուսի հետ են շփոթում, հատկապես երբ, այսպես ասած, «կոտոշները» լարերին միացված չեն։ Նոր տրոլեյբուսները կարող են առանց դրա էլ աշխատել` մարտկոցով։
Ինչ երազանքներ ունի. ասում է` առայժմ բոլորը կատարվել են, մնում է` երկրում խաղաղություն լինի, ամենօրյա երթուղին էլ անփորձանք անցնի։
Լրահոս
0