https://arm.sputniknews.ru/20230806/hh-azh-patgamavvor-taguhi-tvovmasjani-hajcadimumy-merzhvel-e-64003071.html
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցադիմումը մերժվել է
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցադիմումը մերժվել է
Sputnik Արմենիա
Դատարանը եզրահանգել է, որ գործը դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից։ 06.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-06T16:18+0400
2023-08-06T16:18+0400
2023-08-06T16:21+0400
թագուհի թովմասյան
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58170312_0:46:1600:946_1920x0_80_0_0_9ad09381d688736bb2319d5c7915143f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Վարչական դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցադիմումը, որով նա պահանջում էր վերականգնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։Ավելի վաղ հայտնել էինք, որ Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերականգնել իր լիազորությունները ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։Դատարանը եզրահանգել է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, այն ընտրովի պաշտոն է, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից։Նշվում է նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:Հիշեցնենք` հուլիսի 11–ին 62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին հայտարարել էր ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Հիմքն այն է, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական անվանելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58170312_118:51:1473:1068_1920x0_80_0_0_86e5e5b2d9ac8664d4bbabebac15ee40.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թագուհի թովմասյան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, դատարան
թագուհի թովմասյան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, դատարան
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցադիմումը մերժվել է
16:18 06.08.2023 (Թարմացված է: 16:21 06.08.2023) Դատարանը եզրահանգել է, որ գործը դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Վարչական դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցադիմումը, որով նա պահանջում էր վերականգնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք
Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերականգնել իր լիազորությունները ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Դատարանը եզրահանգել է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, այն ընտրովի պաշտոն է, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից։
«Ազգային ժողովի և Թագուհի Թովմասյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հարաբերությունները ծագել են ոչ թե գործատուի և աշխատողի միջև փոխադարձ համաձայնության արդյունքում աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի ընդունման հիման վրա, այլ Թագուհի Թովմասյանի՝ պատգամավորի կարգավիճակից ածանցվող մեկ այլ՝ հանրային պաշտոն չհանդիսացող մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության կողմից առաջադրվելու և Ազգային ժողովի կողմից ընտրվելու արդյունքում»,– գրված է որոշման պարզաբանման մեջ։
Նշվում է նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Հիշեցնենք` հուլիսի 11–ին 62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Թագուհի Թովմասյանը զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին հայտարարել էր ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Հիմքն այն է, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական անվանելու համար։