https://arm.sputniknews.ru/20230805/hajastann-ashkhatum-e-hndkastani-nergravmamb-aragyntac-ertughi-steghtselu-ughghutjamb-63877992.html
Հայաստանն աշխատում է Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Sputnik Արմենիա
Միջանցքը թույլ կտա Հայաստանին իր տեղը զբաղեցնել Հարավային Կովկասի առաջատար տրանսպորտային զարկերակների շարքում։ 05.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-05T09:55+0400
2023-08-05T09:55+0400
2023-08-05T09:55+0400
հայաստան
հնդկաստան
երկաթուղի
ճանապարհ
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352852_0:83:1600:983_1920x0_80_0_0_c1893c45729997a8fa2cefa8d0f655a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։ Ավելին, արդեն մշակվել է անխափան միջանցքի իրականացման ճանապարհային քարտեզը։ Տեղեկություն Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։ Առաջին անգամ առանց ընդհատումների երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես՝ նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա Սև ծովով կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ: Այդ ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։Աշխատանքների մեկնարկը տրվել էր մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել էր միջազգային բեռնափոխադրումների գործարկման և Չաբահար նավահանգստում օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը: ՀՀ փոխվարչապետն ու ԱԶԲ պաշտոնյանները քննարկել են Հյուսիս–հարավ ճանապարհի կառուցումըԱշխատանքային խումբը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու մշակմամբ և կազմակերպմամբ, միջանցքի (Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան-ՌԴ/ԵՄ) ստեղծմամբ։ Այն պետք է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի այլընտրանքը լինի։Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանեցին, որ հուլիսի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի երկրորդ նիստը (այն ղեկավարում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը-խմբ.):Այս փուլում խմբի մասնագետների կողմից մշակվել է նախագծի իրականացման ճանապարհային քարտեզ, մշակումները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին։ Հավակնոտ նախագծի իրականացման համար Երևանը աշխատանքներ է տանում Նյու Դելիի հետ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ:Բացի այդ, նախագծի իրականացումը կխթանի փոխշահավետ տնտեսական կապերի զարգացումը, թույլ կտա փոխգործակցել գործարար շրջանակների ներկայացուցիչներին, ընդլայնել համագործակցությունը տրանսպորտային ոլորտում և պարզեցնել մուլտիմոդալ բեռնափոխադրումների գործընթացը:Նշենք, որ այժմ Հայաստանի և Հնդկաստանի միջև հաղորդակցությունները մշակված չեն։ Մեր երկրի համար հավակնոտ նախագծի իրականացման նպատակով՝ Հնդկաստանից Եվրոպա անխափան միջանցիկ երթուղու գործարկման համար Երևանը պետք է ենթակառուցվածքային խնդիրներ լուծի, «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային նախագծի իր հատվածի շինարարությունն ավարտի ոչ թե ութ տարի հետո, ինչպես նախատեսված է, այլ ավելի շուտ:
հնդկաստան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352852_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c8d5b9064f2a325aefe5b46a28689efd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, երկաթուղի, ճանապարհ, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
հայաստան, հնդկաստան, երկաթուղի, ճանապարհ, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Հայաստանն աշխատում է Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Միջանցքը թույլ կտա Հայաստանին իր տեղը զբաղեցնել Հարավային Կովկասի առաջատար տրանսպորտային զարկերակների շարքում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։ Ավելին, արդեն մշակվել է անխափան միջանցքի իրականացման ճանապարհային քարտեզը։ Տեղեկություն
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։ Առաջին անգամ առանց ընդհատումների երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես՝ նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա Սև ծովով կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ: Այդ ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։
Աշխատանքների մեկնարկը տրվել էր մայիսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել էր միջազգային բեռնափոխադրումների գործարկման և Չաբահար նավահանգստում օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը:
Աշխատանքային խումբը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու մշակմամբ և կազմակերպմամբ, միջանցքի (Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան-ՌԴ/ԵՄ) ստեղծմամբ։ Այն պետք է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի այլընտրանքը լինի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանեցին, որ հուլիսի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի երկրորդ նիստը (այն ղեկավարում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը-խմբ.):
Այս փուլում խմբի մասնագետների կողմից մշակվել է նախագծի իրականացման ճանապարհային քարտեզ, մշակումները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչություններին։ Հավակնոտ նախագծի իրականացման համար Երևանը աշխատանքներ է տանում Նյու Դելիի հետ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ:
«Համաձայնագիրը մշակման փուլում է։ Դրա ստորագրումը և իրականացումը թույլ կտան կարգավորել Հայաստանի և Հնդկաստանի միջև ցամաքային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացը», - պատասխանել են մեր հարցմանը։
Բացի այդ, նախագծի իրականացումը կխթանի փոխշահավետ տնտեսական կապերի զարգացումը, թույլ կտա փոխգործակցել գործարար շրջանակների ներկայացուցիչներին, ընդլայնել համագործակցությունը տրանսպորտային ոլորտում և պարզեցնել մուլտիմոդալ բեռնափոխադրումների գործընթացը:
Նշենք, որ այժմ Հայաստանի և Հնդկաստանի միջև հաղորդակցությունները մշակված չեն։ Մեր երկրի համար հավակնոտ նախագծի իրականացման նպատակով՝ Հնդկաստանից Եվրոպա անխափան միջանցիկ երթուղու գործարկման համար Երևանը պետք է ենթակառուցվածքային խնդիրներ լուծի, «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային նախագծի իր հատվածի շինարարությունն ավարտի ոչ թե ութ տարի հետո, ինչպես նախատեսված է, այլ ավելի շուտ: