https://arm.sputniknews.ru/20230804/ogvostvosin-sastik-shvoger-chen-spasvum-surenjany-amran-kankhatesumneri-masin-63898176.html
Օգոստոսին սաստիկ շոգեր չեն սպասվում. Սուրենյանը` ամռան կանխատեսումների մասին
Օգոստոսին սաստիկ շոգեր չեն սպասվում. Սուրենյանը` ամռան կանխատեսումների մասին
Sputnik Արմենիա
Գագիկ Սուրենյանը նշում է, որ հանրապետության ամենատաք հատվածներում` Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Երևանում, 38 աստիճանից բարձր ջերմաստիճան այս պահին... 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T12:15+0400
2023-08-04T12:15+0400
2023-08-04T12:28+0400
օդի ջերմաստիճան
եղանակ
եղանակը հայաստանում
գագիկ սուրենյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63898742_0:59:1600:959_1920x0_80_0_0_a87c6e44e5a4fc77b1b89afa60b36d0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ ողջ տարածքում օգոստոս ամսին սաստիկ շոգեր չեն կանախտեսվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանոււթյան և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը` ներկայացնելով անցած տարվա ամռան ամիսներին գրանցված հիդրոօդերևութաբանական պայմանների համեմատականն այս տարվա նույն ժամանակահատվածի հետ։Նա ընդգծեց, որ ներկայում սառը օդի ներթափանցում կա, որի արդյունքում երեկվա համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նվազել է 6-10 աստիճանով։ Արարատյան դաշտում օգոստոսի 3-ին ջերմաստիճանը հասել է մինչև 38 աստիճանի, այսօր էլ սպասվում է, որ ամենաբարձր ջերմաստիճանը և՛ Երեւանում, և՛ Արարատյան դաշտում չի գերազանցի 32 աստիճանը։Սուրենյանի խոսքով` անցած տարի օգոստոսին շատ չոր էր, հանրապետության շրջաններ կային, որտեղ ընդհանրապես անձրևներ չեն գրանցվել, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1-2 աստիճանով։ Առանձին օրերին Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան։ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. եղանակի տեսությունԱնցած տարվա հունիսին և հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը` հունիսին կազմել է նորմայի 40-60 %–ը, իսկ հուլիսին խիստ սակավ է եղել` նորմայի 20-30 %–ը։ Միայն Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում հունիսին եղել է նորմայի 100-150 %–ը։ Սուրենյանը նշեց, որ այս տարվա հունիսին ակտիվ ցիկլոն է եղել, և հանրապետության տարածքը մեծ մասաբ գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնների ազդեցության գոտում։ Արդյունքում օդի ամսական միջին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում։ Տեղումների քանակն էլ նորմայից զգալի ավելին է եղել։Ամենաբարձր ջերմաստիճանը հուլիս ամսին Արարատյան դաշտում հասել է 38-39 աստիճանի, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում մոտ 4-5 օր օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում տատանվել է 40-41 սահմաններում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63898742_141:0:1561:1065_1920x0_80_0_0_c96524d152a382f0eeaa1857beb704c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օդի ջերմաստիճան, եղանակ, եղանակը հայաստանում, գագիկ սուրենյան
օդի ջերմաստիճան, եղանակ, եղանակը հայաստանում, գագիկ սուրենյան
Օգոստոսին սաստիկ շոգեր չեն սպասվում. Սուրենյանը` ամռան կանխատեսումների մասին
12:15 04.08.2023 (Թարմացված է: 12:28 04.08.2023) Գագիկ Սուրենյանը նշում է, որ հանրապետության ամենատաք հատվածներում` Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Երևանում, 38 աստիճանից բարձր ջերմաստիճան այս պահին չի կանխատեսվում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ ողջ տարածքում օգոստոս ամսին սաստիկ շոգեր չեն կանախտեսվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանոււթյան և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը` ներկայացնելով անցած տարվա ամռան ամիսներին գրանցված հիդրոօդերևութաբանական պայմանների համեմատականն այս տարվա նույն ժամանակահատվածի հետ։
«Օգոստոսին սաստիկ շոգեր չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կանխատեսված է կլիմայական նորմայից ընդամենը 1 աստիճան բարձր։ Օգոստոսի 6-8-ը ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա։ Ամեն դեպքում, նույնիսկ հանրապետության ամենատաք հատվածներում` Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Երևանում, 38 աստիճանից բարձր ջերմաստիճան այս պահին չի կանխատեսվում։ Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ ընդամենը մի կետում է 40 աստիճան ջերմություն եղել` Արարատ–Ուրցաձոր հատվածում»,– նշեց Սուրենյանը։
Նա ընդգծեց, որ ներկայում սառը օդի ներթափանցում կա, որի արդյունքում երեկվա համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նվազել է 6-10 աստիճանով։ Արարատյան դաշտում օգոստոսի 3-ին ջերմաստիճանը հասել է մինչև 38 աստիճանի, այսօր էլ սպասվում է, որ ամենաբարձր ջերմաստիճանը և՛ Երեւանում, և՛ Արարատյան դաշտում չի գերազանցի 32 աստիճանը։
Սուրենյանի խոսքով` անցած տարի օգոստոսին շատ չոր էր, հանրապետության շրջաններ կային, որտեղ ընդհանրապես անձրևներ չեն գրանցվել, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1-2 աստիճանով։ Առանձին օրերին Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան։
Անցած տարվա հունիսին և հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը` հունիսին կազմել է նորմայի 40-60 %–ը, իսկ հուլիսին խիստ սակավ է եղել` նորմայի 20-30 %–ը։ Միայն Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում հունիսին եղել է նորմայի 100-150 %–ը։ Սուրենյանը նշեց, որ այս տարվա հունիսին ակտիվ ցիկլոն է եղել, և հանրապետության տարածքը մեծ մասաբ գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնների ազդեցության գոտում։ Արդյունքում օդի ամսական միջին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում։ Տեղումների քանակն էլ նորմայից զգալի ավելին է եղել։
Ամենաբարձր ջերմաստիճանը հուլիս ամսին Արարատյան դաշտում հասել է 38-39 աստիճանի, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում մոտ 4-5 օր օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում տատանվել է 40-41 սահմաններում։