https://arm.sputniknews.ru/20230804/ashkhatvogh-gvortsatu-haraberutjunner-mantashjancy-ev-ash-nakhararutjuny-pajmanavvorvel-en-63906951.html
Աշխատող-գործատու հարաբերություններ. «Մանթաշյանցը» և ԱՍՀ նախարարությունը պայմանավորվել են
Աշխատող-գործատու հարաբերություններ. «Մանթաշյանցը» և ԱՍՀ նախարարությունը պայմանավորվել են
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Մանթաշյանց» գործարարների միությունը ստորագրվել են համագործակցության հուշագիր... 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T14:01+0400
2023-08-04T14:01+0400
2023-08-04T14:24+0400
գործարար
աշխատանք
աշխատատեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63907115_0:32:1600:932_1920x0_80_0_0_1ac1a01489609542078bc04484a5d1d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Մանթաշյանց» գործարարների միությունը ստորագրվել են համագործակցության հուշագիր, որպեսզի աշխատող-գործատու հարաբերություններն այսուհետ ավելի ամուր լինեն։«Մանթաշյանց» գործարարների միությունը պարտավորվել է ակտիվ ներգրավվածություն ապահովել զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում, տեղեկատվություն տրամադրել Միության գործատուներից ստացած թափուր հաստիքների մասին, ինչպես նաև իրականացնել փորձագիտական հետազոտություններ կամ ոլորտային ուսումնասիրություններ։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է միության հետ նախատեսվող աշխատանքների դերը։«Լիահույս ենք, որ համագործակցությունը կդառնա կամուրջ՝ գործատուների ու աշխատողների միջև, և համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը»,– ասել է նա։«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն էլ հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում արդյունավետ հարթակ կստեղծվի գործատուների և աշխատանք փնտրող մարդկանց միջև։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63907115_108:0:1528:1065_1920x0_80_0_0_6a713bd022e547be322cb5cecc36eec3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գործարար, աշխատանք, աշխատատեղ
գործարար, աշխատանք, աշխատատեղ
Աշխատող-գործատու հարաբերություններ. «Մանթաշյանցը» և ԱՍՀ նախարարությունը պայմանավորվել են
14:01 04.08.2023 (Թարմացված է: 14:24 04.08.2023) ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Մանթաշյանց» գործարարների միությունը ստորագրվել են համագործակցության հուշագիր, որպեսզի աշխատող-գործատու հարաբերություններն այսուհետ ավելի ամուր լինեն։
Հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել ապահովել միության գործատուների հետ ակտիվ համագործակցությունը զբաղվածության միջոցառումների իրականացման ու թափուր աշխատատեղերի համալրման գործընթացներում, պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել զբաղվածության պետական ծրագրերի ու թափուր հաստիքների վերաբերյալ։
«Մանթաշյանց» գործարարների միությունը պարտավորվել է ակտիվ ներգրավվածություն ապահովել զբաղվածության պետական ծրագրերում և միջոցառումներում, տեղեկատվություն տրամադրել Միության գործատուներից ստացած թափուր հաստիքների մասին, ինչպես նաև իրականացնել փորձագիտական հետազոտություններ կամ ոլորտային ուսումնասիրություններ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է միության հետ նախատեսվող աշխատանքների դերը։
«Լիահույս ենք, որ համագործակցությունը կդառնա կամուրջ՝ գործատուների ու աշխատողների միջև, և համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը»,– ասել է նա։
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանն էլ հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում արդյունավետ հարթակ կստեղծվի գործատուների և աշխատանք փնտրող մարդկանց միջև։