https://arm.sputniknews.ru/20230803/arhestakan-banakanutjuny-nvor-lutsum-e-arajarkum--hh-qaghtsarajvoghin-inchi-masin-e-khvosqy-63807406.html
Արհեստական բանականությունը նոր լուծում է առաջարկում ՀՀ քաղծառայողին. ինչի մասին է խոսքը
Արհեստական բանականությունը նոր լուծում է առաջարկում ՀՀ քաղծառայողին. ինչի մասին է խոսքը
Sputnik Արմենիա
Պետական հատվածի արդյունավետության բարձրացման համար օգնության է հասնում արհեստական բանականությունը, որը, մասնավորապես, քաղծառայողներին առաջարկում է լուծումներ... 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T08:55+0400
2023-08-03T08:55+0400
2023-08-03T08:55+0400
արհեստական բանականություն
հայաստան
քաղծառայող
քաղծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63064520_0:0:1600:901_1920x0_80_0_0_8091b50efe281c301549a80a93f7e1a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik, Նարինե Իրիցյան. ՀՀ քաղծառայության համակարգը հիերարխիկ մոդելից անցում է կատարում ժամանակակից առաջնորդության մոդելի` թիմային աշխատանքին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Նորք» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։Կենտրոնի` արհեստական բանականությամբ մշակված մոդելներից թիմային աշխատանքն է ընտրվել որպես լավագույն տարբերակ քաղծառայողների համար, որպեսզի նրանք կարողանան բարձրացնել արդյունավետությունը և ավելի դրական դինամիկա ապահովել իրենց աշխատանքի մեջ։Ներկայումս կենտրոնում վերապատրաստվում է շուրջ 300 քաղծառայող, նրանցից 60-ն արդեն ավարտել է դասընթացը։ Յուրաքանչյուր դասընթաց տևում է մի քանի օր, որոնց ընթացքում քաղծառայողները հասցնում են ծանոթանալ իրենց համակարգին վերաբերող թվային տեխնոլոգիաներին, դրանց տրամաբանությանը, սովորել հանրային խոսքի, բանակցային գործընթացի,կառավարման նրբությունները։Արդյոք պետական հատվածի աշխատակիցների գիտելիքներն ու հատկապես թվային տեխնոլոգիաների առումով տեղեկացվածության աստիճանը գոհացուցի՞չ են։ Հարցին Անահիտ Պարզյանը փորձեց ընդհանուր գնահատական տալ` ասելով, որ գոհ է արձանագրված արդյունքներից և վստահ է, որ դասընթացները որակապես կազդեն պետական համակարգի վրա։Նշենք, որ «Նորք տեխնոլոգիաների կենտրոնը» ՀՀ-ում առաջատար տեխնոլոգիական կենտրոն է, որն իրականացնում է պետական և մասնավոր ոլորտի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրում և սպասարկում:Հավելենք, որ ՀՀ 57 պետական մարմիններում ընդհանուր առմամբ աշխատում է մոտ 8000 քաղաքացիական ծառայող։Առաջին անգամ Հայաստանում մեքենային պատճառված վնասը կգնահատի արհեստական բանականությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63064520_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7ddfde74371221e1979c38bbd01e7b5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արհեստական բանականություն, հայաստան, քաղծառայող, քաղծառայություն
արհեստական բանականություն, հայաստան, քաղծառայող, քաղծառայություն
Արհեստական բանականությունը նոր լուծում է առաջարկում ՀՀ քաղծառայողին. ինչի մասին է խոսքը
Պետական հատվածի արդյունավետության բարձրացման համար օգնության է հասնում արհեստական բանականությունը, որը, մասնավորապես, քաղծառայողներին առաջարկում է լուծումներ, որոնք կհեշտացնեն և կբարելավեն իրենց աշխատանքը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik, Նարինե Իրիցյան. ՀՀ քաղծառայության համակարգը հիերարխիկ մոդելից անցում է կատարում ժամանակակից առաջնորդության մոդելի` թիմային աշխատանքին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Նորք» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։
Կենտրոնի` արհեստական բանականությամբ մշակված մոդելներից թիմային աշխատանքն է ընտրվել որպես լավագույն տարբերակ քաղծառայողների համար, որպեսզի նրանք կարողանան բարձրացնել արդյունավետությունը և ավելի դրական դինամիկա ապահովել իրենց աշխատանքի մեջ։
«Դա ժամանակակից թվային, դինամիկ աշխարհի պահանջն է, որի միջով պետք է անցնեն և՛ մասնավոր, և՛ պետական հատվածները։ Ուրախ եմ, որ պետական համակարգի աշխատակիցների վերապատրաստումն ինստիտուցիոնալ բնույթ է կրում, և տվյալ դեպքում «Նորքը» համագործակցում է քաղծառայության ինստիտուտի հետ»,– նշեց Պարզյանը։
Ներկայումս կենտրոնում վերապատրաստվում է շուրջ 300 քաղծառայող, նրանցից 60-ն արդեն ավարտել է դասընթացը։ Յուրաքանչյուր դասընթաց տևում է մի քանի օր, որոնց ընթացքում քաղծառայողները հասցնում են ծանոթանալ իրենց համակարգին վերաբերող թվային տեխնոլոգիաներին, դրանց տրամաբանությանը, սովորել հանրային խոսքի, բանակցային գործընթացի,կառավարման նրբությունները։
Արդյոք պետական հատվածի աշխատակիցների գիտելիքներն ու հատկապես թվային տեխնոլոգիաների առումով տեղեկացվածության աստիճանը գոհացուցի՞չ են։ Հարցին Անահիտ Պարզյանը փորձեց ընդհանուր գնահատական տալ` ասելով, որ գոհ է արձանագրված արդյունքներից և վստահ է, որ դասընթացները որակապես կազդեն պետական համակարգի վրա։
«Կրթությունը վերափոխման մեծ փուլի մեջ է. չկա մեկը, որ ասի` ինքն ավարտել է բուհը, ու դա բավարար է։ Հենց ավարտեցիք կրթական մի հաստատությունը, դուք պետք է սկսեք վերապատրաստվել։ Դա վերաբերում է նաև կառավարման համակարգին` ինչպես կառավարել պրոցեսները, աշխատակազմը, ինչպես ընտրել աշխատակիցների։ Խոսքը նաև բանակցային փուլերի մասին է` ինչպես, օրինակ, համագործակցել գործընկերների հետ»,– ընդգծեց նա։
Նշենք, որ «Նորք տեխնոլոգիաների կենտրոնը» ՀՀ-ում առաջատար տեխնոլոգիական կենտրոն է, որն իրականացնում է պետական և մասնավոր ոլորտի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրում և սպասարկում:
Հավելենք, որ ՀՀ 57 պետական մարմիններում ընդհանուր առմամբ աշխատում է մոտ 8000 քաղաքացիական ծառայող։