00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հպարտանում եմ հայկական ֆուտբոլի հաջողություններով». ինչու է Յուրչենկոն ընտրել «Թելավին»

© SputnikԴավիթ Յուրչենկո
Դավիթ Յուրչենկո - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Դավիթ Յուրչենկո
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը պատրաստ է իր փորձը փոխանցել երիտասարդ սերնդին:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականը սկսել է ագրեսիվ ոճով խաղալ, խաղի որակը նկատելիորեն փոխվել է՝ անկախ մրցակցի մակարդակից։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված Թբիլիսի-Երևան տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց ազգային թիմի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։
«Հպարտանում եմ Հայաստանի հավաքականի վերջին հաղթանակներով, հպարտ եմ այն տեղի համար, որ նա զբաղեցնում է ընտրական խմբում, և ավելի լավ արդյունքներ եմ մաղթում։ Խաղի որակը շատ է փոխվել։ Հիմա Հայաստանի հավաքականն ավելի կոմպակտ, ագրեսիվ ֆուտբոլ է խաղում, որը նախկինում բնորոշ չէր նրան՝ հասկացնելով, որ մենք կարող ենք խաղալ բնավ ոչ երկրորդական դերեր»,- նշեց Յուրչենկոն։
Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսին դարպասապահը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»: Հետո կողմերը պայմանագրի պայմանների բարելավման շուրջ լեզու չգտան,և նա ստիպված հեռացավ թիմից։ Ապրիլին Յուրչենկոն Sputnik Արմենիային ասել էր, որ մեծ ֆուտբոլից չի հեռացել և Հայաստանի հավաքականին հրաժեշտ չի տալիս։
Նրա խոսքով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ ինքն անձամբ ծանոթ չէ, սակայն նրա անունից դարպասապահի հետ կապ է հաստատել հայտնի մարզական գործակալ Շանդոր Վարգան և հետաքրքրվել է ֆուտբոլիստի ծրագրերով:
«Պետրակովի մենեջեր Շանդորն ասաց, որ ինչ-որ բանի հույս ունի, բայց չասաց, թե ինչի: Հավաքական վերադառնալու ցանկությունս երբեք չի կորել։ Ես արդեն ասել եմ, որ չեմ ավարտել ելույթս Հայաստանի հավաքականի կազմում։ Եթե մարզչական կորպուսից հրավեր լինի գալ խորվաթների հետ ընտրական փուլի հերթական խաղին նախապատրաստվելու, ես հաճույքով կհամաձայնեմ, իհարկե, եթե համապատասխանեմ մարզչի պահանջների մակարդակին և կարողանամ օգուտ բերել ազգին»,-ընդգծեց դարպասապահը:
Վերջին վեց ամիսների ընթացքում նա մարզավիճակը պահպանում էր Ռուսաստանի կիսապրոֆեսիոնալ լիգայում։ Խաղացել է Մոսկվայի «Սպարտակի» գործող ֆուտբոլիստներ Գեորգի Ջիկիայի և Ալեքսանդր Սոբոլևի «Խփիր-փախիր» յուրօրինակ անվանումով ակումբում։ Ընդ որում` հաճելիորեն զարմացել է Մեդիալիգայում խաղի մակարդակից։
«Ռուսաստանի պրեմիեր լիգայի ակումբներից առաջարկներ չեմ ստացել, ինքս էլ չէի ցանկանում խաղալ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում՝ քաղաքների միջև մեծ հեռավորությունների և երկար թռիչքների պատճառով»,-ասում է Յուրչենկոն:
Ընտանեկան պատճառներով մեծ ֆուտբոլում կես տարվա պարապուրդից հետո նա վերսկսել է ելույթները բարձր մակարդակով՝ պայմանագիր կնքելով վրացական «Թելավի» ֆուտբոլային ակումբի հետ։

«Ես երբեք մարզակոշիկներս մեխից չեմ կախել, միշտ սպորտային մարզավիճակում եմ մնացել, երբ ընտանեկան գործերի բերումով Մոսկվայում էի։ Իրականում վրացական թիմն ընտրելիս «արմատներին» վերադառնալու միտք չի եղել։ Ուրիշ առաջարկներ ևս ստացել եմ, բայց մերժել եմ՝ «տեղակայման» պատճառներով։ Զանգ է եղել «Թելավիի» ակումբի ղեկավարությունից։ Նրանք տեսել էին իմ խաղերը, առաջարկ արեցին, ես է; հաճույքով համաձայնեցի։ Շատերին եմ մերժել, բայց «Թելավիին» չէի կարող մերժել։ Վրաստանը ջերմ երկիր է, որտեղ մարդիկ ժպիտ են ճառագում»,- ասում է ֆուտբոլիստը։

Նա նաև նշում է, որ ընտրել է վրացական «Թելավիի» առաջարկը, քանի որ դա ընտանիքի համար ամենահարմար տարբերակն էր: Խոստովանում է, որ իր համար գլխավոր դրդապատճառը ընտանիքն է, կինը, երեխաները, որոնք իրեն «լիցքավորող ալիքներ» են ստեղծում։ Հետաքրքիր է, որ նա վրացական արմատներ ունի հայրական կողմից և, ինչպես հայտնի է, հայկական արմատներ՝ մայրական կողմից: Դավթի կինը նույնպես հայ է։
Հայաստանին մոտ լինելը ևս մեկ որոշիչ գործոն է դարձել թիմն ընտրելիս, քանի որ Յուրչենկոյի երեխաները երկու լեզվով են խոսում՝ հայերեն և ռուսերեն։
Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը 37 տարեկան է, բայց կարծում է, որ տվյալ դեպքում տարիքը չափանիշ չէ։
Բանն այն է, որ դարպասապահների ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այնքան շատ չէ, որքան դաշտում խաղացողներինը։ Բացի այդ, նա կարծում է, որ որպես պրոֆեսիոնալ դեռ լիովին չի իրացրել իր ներուժը և պատրաստ է փորձը փոխանցել երիտասարդ սերնդին։
Գնահատելով դարպասապահների հայկական դպրոցի մոտակա ռեզերվը՝ Յուրչենկոն նշեց Երևանի ԲԿՄԱ-ի խաղացող Արման Ներսիսյանի անունը։
«Նա հաստատ «բույս» չէ, կներեք համեմատության համար։ Սպորտային լեզվով ասած՝ կարող է օգտակար պրոդուկտ դառնալ»,-ասաց Յուրչենկոն։
Նրա կարծիքով՝ Ներսիսյանը միանգամայն արժանի է մոտ ապագայում հավաքականի դարպասապահ դառնալուն։
Յուրչենկոն նաև պատասխանեց Sputnik Գրուզիայի մեր գործընկերների բլից հարցերին, ինչի ընթացքում պարզվեց, որ․
Հայաստանի հավաքականը Յուրչենկոյի սիրելի թիմն է, նա նաև հավաքականի «երկրպագու» է։
Յուրչենկոյի համար օրինակ է իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը։
Նա վրացական ֆուտբոլի լեգենդ է համարում Իտալիայի «Միլանի» և Վրաստանի հավաքականի նախկին պաշտպան Կախա Կալաձեին։
Հարցին, թե որտեղ կցանկանայիք ապրել կարիերան ավարտելուց հետո, Յուրչենկոն պատասխանեց․ «Որտեղ էլ լինեմ, կարևորը՝ ընտանիքիս հետ»։
Նրա կյանքի նշանաբանն է․ «Ավելի բարձր։ Ավելի ուժեղ։ Ավելի խելացի»։
Դարպասապահ Դավիթ Յուրչենկոն (ծնվել է 1986թ.) Հայաստանի քաղաքացիություն է ստացել և ազգային հավաքականում նորամուտը նշել 2020 թվականին: Այստեղ նա 18 հանդիպում է անցկացրել, 27 գնդակ է բաց թողել։ Ակումբային մակարդակով հանդես է եկել Ռուսաստանում, Ղազախստանում և Հայաստանում («Ալաշկերտ», «Փյունիկ»):
Լրահոս
0