00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` ով է Սերգեյ և Արմեն Սմբատյանների գործով կալանավորված գործարարը. «Ժողովուրդ»

© Sputnik / Aram NersesyanԴիրիժոր Սերգեյ Սմբատյանը
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
Բաժանորդագրվել
Թերթը մանրամասներ է ներկայացրել գործարարի և այդ ժամանակվա իշխանական համակարգի կապերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ու նրա հոր՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի գործով երեկ կալանավորված գործարար Արման Պետրոսյանը կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի (հայտնի կառուցապատող) փեսան է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փաստացի Էդուարդ Մադաթյանին և նրա փեսային է պատկանում Երևան քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի 25 հասցեում, վեր խոյացած բարձրահարկը, որը, բնակելի շենք լինելուց բացի, իր ներսում նաև ունի ռեստորանային համալիր, սրճարան և այլն: Գործարար Պետրոսյանն էլ բնակվում է հենց Պուշկինի այդ շենքի վերջին հարկում:
Թերթը գրում է, որ Արման Պետրոսյանի եղբայրը «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի փեսան է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը` Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու կասկածանքով։ Գործով անցնում է նաև գործարար Ա.Պ.–ն։
Գործարարը Սերգեյ և Արմեն Սմբատյանների հետ 2012 թ. ՀՀ կառավարությանը ներկայացրել է 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր:
Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Լրահոս
0