https://arm.sputniknews.ru/20230731/sankcianer-en-petq-erevanum-bvoghvoqi-akcia-anvoghnery-dimecin-mijazgajin-karujcnerin-63716220.html
«Սանկցիաներ են պետք». Երևանում բողոքի ակցիա անողները դիմեցին միջազգային կառույցներին
«Սանկցիաներ են պետք». Երևանում բողոքի ակցիա անողները դիմեցին միջազգային կառույցներին
Sputnik Արմենիա
«Բացում» նախաձեռնության անդամները պատրաստվում են հանուն Արցախի հավաքներն այսուհետև միշտ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ անցկացնել, քանի որ իրենց բարձրացրած... 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T16:02+0400
2023-07-31T16:02+0400
2023-07-31T16:04+0400
հայաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
պատժամիջոցներ
արցախ
վագիֆ խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63689921_0:150:1600:1050_1920x0_80_0_0_810f3cca0c98d658af662528a1bb6746.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Բացում» նախաձեռնության անդամները, որոնք ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացնում, միջազգային կառույցներին հորդորում են սանկցիաներ կիրառել ադրբեջանական ղեկավարության դեմ։ Այսօրհրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ակտիվիստ Նարեկ Այվազյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիան իրականացվում է հանուն Արցախի և ի աջակցություն արցախցի Վագիֆ Խաչատրյանի, որին հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները առևանգել են Լաչինի միջանցքում գտնող ապօրինի տեղադրված անցակետի մոտից։Նա տեղեկացրեց, որ մինչ օրս Ազատության հրապարակում ժամը 19։00-ից սկսվող իրենց հանրահավաքներն այսուհետև կտեղափոխվեն ՄԱԿ–ի գրասենյակի մոտ։Մեկ այլ ակտիվիստ էլ շեշտեց, որ իրենք հավաքներն ու բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն իրականացվել, խնդիրները չեն լուծվել։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63689921_0:0:1600:1200_1920x0_80_0_0_940001e3b835812241746ea7c823e101.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պատժամիջոցներ, արցախ, վագիֆ խաչատրյան
հայաստան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պատժամիջոցներ, արցախ, վագիֆ խաչատրյան
«Սանկցիաներ են պետք». Երևանում բողոքի ակցիա անողները դիմեցին միջազգային կառույցներին
16:02 31.07.2023 (Թարմացված է: 16:04 31.07.2023) «Բացում» նախաձեռնության անդամները պատրաստվում են հանուն Արցախի հավաքներն այսուհետև միշտ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ անցկացնել, քանի որ իրենց բարձրացրած խնդիրները լուծում չեն ստացել։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik.
«Բացում» նախաձեռնության անդամները, որոնք ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացնում, միջազգային կառույցներին հորդորում են սանկցիաներ կիրառել ադրբեջանական ղեկավարության դեմ։ Այսօրհրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ակտիվիստ Նարեկ Այվազյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիան իրականացվում է հանուն Արցախի և ի աջակցություն արցախցի Վագիֆ Խաչատրյանի, որին հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները առևանգել են Լաչինի միջանցքում գտնող ապօրինի տեղադրված անցակետի մոտից։
«Միջազգային կառույցները կարող են սանկցիաներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության դեմ, որպեսզի Արցախում կանխվի ցեղասպանությունը։ Մեր առջև նպատակ ենք դրել հասնել Բերձորի միջանցքի ապաշրջափակմանը, անվտանգություն և միջանցքի անարգել օգտագործմանը, ինչպես նաև հումանիտար աղետի վերացմանը։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ բացվի Ստեփանակերտ–Գորիս–Ստեփանակերտ ճանապարհը»,– նշեց Այվազյանը։
Նա տեղեկացրեց, որ մինչ օրս Ազատության հրապարակում ժամը 19։00-ից սկսվող իրենց հանրահավաքներն այսուհետև կտեղափոխվեն ՄԱԿ–ի գրասենյակի մոտ։
Մեկ այլ ակտիվիստ էլ շեշտեց, որ իրենք հավաքներն ու բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն իրականացվել, խնդիրները չեն լուծվել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին`
Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։