https://arm.sputniknews.ru/20230731/miajn-ajn-gitenq-vor-hajrs-baqvi-hivandanvocum-e-vagif-khachatrjani-aghjiky-lurer-e-herqum-63691993.html
Միայն այն գիտենք, որ հայրս Բաքվի հիվանդանոցում է. Վագիֆ Խաչատրյանի աղջիկը լուրեր է հերքում
Միայն այն գիտենք, որ հայրս Բաքվի հիվանդանոցում է. Վագիֆ Խաչատրյանի աղջիկը լուրեր է հերքում
Sputnik Արմենիա
Վերա Խաչատրյանը նաև հերքեց այն լուրերը, թե իր հայրը եղել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վարորդը։ 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T11:49+0400
2023-07-31T11:49+0400
2023-07-31T12:00+0400
վագիֆ խաչատրյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
դուստր
աղջիկ
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63691665_0:0:1600:901_1920x0_80_0_0_bdc19deb6244633db450df8a0b8442c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Կարմիր խաչի ավտոմեքենայից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի դիմաց է և պահանջում է, որ ԿԽՄԿ–ն` որպես ամբողջ աշխարհում լծակներ ունեցող միջազգային կառույց, ինչ–որ տեղեկություն հայտնի իր հորից կամ ինչ–որ կերպ օգնինրան։Երեկ Կարմիր խաչից հայտնել էին, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին, նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետՎերա Խաչատրյանը նշեց, որ իրեն կամ մյուս հարզատներին չի հաջողվել կապ հաստատել հոր հետ։«Մենք միայն այն գիտենք, որ հայրս Բաքվում է, հիվանդանոցում է»,– նշեց նա։Ազատություն Վագիֆ Խաչատրյանին. ուսանողները փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքըՎագիֆ Խաչատրյանի դուստրը հերքեց նաև այն լուրերը, թե իր հայրը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վարորդն է եղել։«Այդ առումով տարածված լուսանկարները կեղծ են, սուտ են, դա իմ հայրը չէ»,– ընդգծեց Վերա Խաչատրյանը։Նա նաև կոչով դիմեց Ադրբեջանի դատախազությանը, որպեսզի նախ ճշտեն իրենց կողմից հրապարակվող լուրերը, քանի որ դրանք ոչ մի աղերս չունեն իրականության հետ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63691665_0:0:1600:1200_1920x0_80_0_0_530074cf3476d3d840f74626b9891c5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վագիֆ խաչատրյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դուստր, աղջիկ, կարմիր խաչ
վագիֆ խաչատրյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դուստր, աղջիկ, կարմիր խաչ
Միայն այն գիտենք, որ հայրս Բաքվի հիվանդանոցում է. Վագիֆ Խաչատրյանի աղջիկը լուրեր է հերքում
11:49 31.07.2023 (Թարմացված է: 12:00 31.07.2023) Վերա Խաչատրյանը նաև հերքեց այն լուրերը, թե իր հայրը եղել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վարորդը։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Կարմիր խաչի ավտոմեքենայից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի դիմաց է և պահանջում է, որ ԿԽՄԿ–ն` որպես ամբողջ աշխարհում լծակներ ունեցող միջազգային կառույց, ինչ–որ տեղեկություն հայտնի իր հորից կամ ինչ–որ կերպ օգնինրան։
«Հիմա իմ ծնողներն ու հարզատները Արցախում են, ու իմ հույսը հիմա դուք եք` ՀՀ–ում ապրողները։ Խնդրում եմ` ինձ միայնակ մի թողեք, խնդրում եմ կանգնել իմ կողքին»,– ասաց նա։
Երեկ
Կարմիր խաչից հայտնել էին, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին, նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ
Վերա Խաչատրյանը նշեց, որ իրեն կամ մյուս հարզատներին չի հաջողվել կապ հաստատել հոր հետ։
«Մենք միայն այն գիտենք, որ հայրս Բաքվում է, հիվանդանոցում է»,– նշեց նա։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը հերքեց նաև այն լուրերը, թե իր հայրը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վարորդն է եղել։
«Այդ առումով տարածված լուսանկարները կեղծ են, սուտ են, դա իմ հայրը չէ»,– ընդգծեց Վերա Խաչատրյանը։
Նա նաև կոչով դիմեց Ադրբեջանի դատախազությանը, որպեսզի նախ ճշտեն իրենց կողմից հրապարակվող լուրերը, քանի որ դրանք ոչ մի աղերս չունեն իրականության հետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին`
Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։