00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միկրոբիզնեսի 35 հազար աշխատող 5000 դրամի փոխարեն եկամտահարկի 20 տոկոսի չափով է հարկվում

© Photo : official site of the FTS of RFԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Բաժանորդագրվել
Մեկ տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող 3000 սուբյեկտ տեղափոխվել է հարկման այլ համակարգ և, ըստ էության, այլևս չի օգտվի հարկման արտոնյալ համակարգից։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. 2023 թ հուլիսի 1–ից միկրոբիզնեսի 35 հազար աշխատող ամսական հաստատուն 5000 դրամի փոխարեն կհարկվի եկամտահարկի 20 տոկոսի չափով։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Պողոսյանը` ներկայացնելով միկրոբիզնեսի հարկման նոր կագը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ Ազգային ժողովն օրենսդրական այս փոփոխությունը կատարել է դեռևս 2022 թ նոյեմբերի 24–ին։
«5000 դրամը գործատուն ամեն ամիս իր աշխատողի համար վճարում էր` անկախ աշխատավարձի չափից, սակայն հիմա յուրաքանչյուր աշխատողի եկամտահարկից ամսական կգանձվի 20 տոկոս հարկ։ Մենք երկար խոսել ենք այս մասին ու այնպես չէ, որ սա անակնկալ էր աշխատողների ու գործատուների համար»,– ընդգծեց փոխնախարարը։
2022 թվականի տնյալներով` ՀՀ–ում կա 53 հազար միկրոձեռնարկատեր, որոնք իրենց հարկման համակարգը չեն փոխել։ Արմեն Պողոսյանը ներկայացրեց նաև վիճակագրություն, թե միկրոձեռնակատերերի քանի տոկոսն ինչ գործունեությամբ է զբաղվում։
«Նրանց 36 տոկոսը զբաղվում է մանրածախ, երբեմն էլ մեծածախ առևտրով, 21 տոկոսը սպասարկման ոլորտում է, 16 տոկոսը մշակող արդյունաբերությամբ է զբաղվում»,– նշեց նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային երաշխիքի նոր տեսակ է նախատեսում ՓՄՁ-ների համար
Պողոսյանը տեղեկացրեց, որ միկրոձեռնարկատիրության համար գործում է հարկման արտոնյալ այս համակարգը, որը նախատեսված է պարզունակ գործունեությամբ զբաղվող անձանց համար։ Նրանք, ըստ փոխնախարարի, այն անձինք են, որոնք ունեն իրացման փոքր շրջանառություն, կարող են նույնիսկ աշխատողներ չունենալ, սակայն իրենց փոքր գործունեության արդյունքում որոշակի ծառայություններ են մատուցում։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը նշեց նաև, որ մեկ տարվա ընթացքում 3000 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ փոխել է հարկման համակարգը. մի մասը գերազանցել է առավելագույն հարկման 24 մլն շեմը, մյուս մասը կորցրել է միկրոձեռնարկատեր լինելու իրավունքը` տեղափոխվելով կա՛մ շրջանառության հարկի, կա՛մ ԱԱՀ համակարգեր։
Առևտրում ներգրավված է ՓՄՁ–ների 60 տոկոսը. մտահոգիչ փաստեր ՀՀ տնտեսության մասին
Լրահոս
0