https://arm.sputniknews.ru/20230728/irani-ev-adrbejani-artgvortsnakhararnery-qnnarkel-en-taratsashrjanum-tirvogh-iravitshaky-63583735.html
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Բաքուն կառուցողական է անվանել Հարավային Կովկասի առանցքային խնդիրների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը: 28.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-28T11:29+0400
2023-07-28T11:29+0400
2023-07-28T11:29+0400
ադրբեջան
ջեյհուն բայրամով
հոսեյն ամիր աբդոլլահիան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47523551_0:18:1600:918_1920x0_80_0_0_42b08c2726fd49565478cd3c4688536f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով և մտքեր փոխանակել տարածաշրջանային առավել արդիական հարցերի շուրջ:Ինչպես հաղորդում է «Pars Today»-ը, ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ իրենց երկրների համագործակցության գործընթացը կառուցողական և դրական հուն ունի: Նա հաջողված է համարել տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարների` վերջերս կայացած հանդիպումը՝ նշելով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համաձայնագրերի կարևորությունը:Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին կարևորել է իրանցի գործընկերոջ Բաքու կատարած այցը և Իրանին շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում կառուցողական դիրքորոշման համար:Կողմերը ապակառուցողական են որակել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունն ու միջամտությունը և շեշտադրել տարածաշրջանային խնդիրները հենց տարածաշրջանի երկրների կողմից լուծելու կարևորությունը:Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել Է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման մասինՆշենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, երբ իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանների մոտ: Որոշ ժամանակ անց Իրանի ռազմական ինքնաթիռը մի քանի անգամ խախտեց Ադրբեջանի օդային տարածքը։Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միմյանց մեղադրեցին ագրեսիվ հռետորաբանության մեջ։Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց` հաշվի առնելով այս տարվա հունվարին ԻԻՀ–ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը` Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ է տրվում զգոն լինել։Բաքվում փակել են Իրանի մշակութային ներկայացուցչությունը
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47523551_91:0:1491:1050_1920x0_80_0_0_1aae78562e861c4df363182922196bf7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ջեյհուն բայրամով, հոսեյն ամիր աբդոլլահիան, իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան, ջեյհուն բայրամով, հոսեյն ամիր աբդոլլահիան, իրանի իսլամական հանրապետություն
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Բաքուն կառուցողական է անվանել Հարավային Կովկասի առանցքային խնդիրների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով և մտքեր փոխանակել տարածաշրջանային առավել արդիական հարցերի շուրջ:
Ինչպես հաղորդում է «Pars Today»-ը, ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ իրենց երկրների համագործակցության գործընթացը կառուցողական և դրական հուն ունի: Նա հաջողված է համարել տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարների` վերջերս կայացած հանդիպումը՝ նշելով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համաձայնագրերի կարևորությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին կարևորել է իրանցի գործընկերոջ Բաքու կատարած այցը և Իրանին շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում կառուցողական դիրքորոշման համար:
Կողմերը ապակառուցողական են որակել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունն ու միջամտությունը և շեշտադրել տարածաշրջանային խնդիրները հենց տարածաշրջանի երկրների կողմից լուծելու կարևորությունը:
Նշենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, երբ իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանների մոտ: Որոշ ժամանակ անց Իրանի ռազմական ինքնաթիռը մի քանի անգամ խախտեց Ադրբեջանի օդային տարածքը։Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միմյանց մեղադրեցին ագրեսիվ հռետորաբանության մեջ։
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց` հաշվի առնելով այս տարվա հունվարին ԻԻՀ–ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը` Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ է տրվում զգոն լինել։