https://arm.sputniknews.ru/20230727/haj-pakhstakanneri-veradardz-lgh-taratsq-ev-harakic-shrjanner-adrbejany-chi-irakanacrel-mirzvojan-63564206.html
Հայ փախստականների վերադարձ ԼՂ տարածք և հարակից շրջաններ Ադրբեջանը չի իրականացրել. Միրզոյան
Հայ փախստականների վերադարձ ԼՂ տարածք և հարակից շրջաններ Ադրբեջանը չի իրականացրել. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձել է, այսպես կոչված, ՀՀ–ում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային և այդ համատեքստում հիշեցրել ԼՂ... 27.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-27T18:36+0400
2023-07-27T18:36+0400
2023-07-27T18:41+0400
արարատ միրզոյան
սերգեյ լավրով
ջեյհուն բայրամով
հայաստան
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63421455_0:0:1600:901_1920x0_80_0_0_486c03bb8bba977cfe03aed7783ca643.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` լրատվամիջոցների կողմից ուղղված հարցերից մեկի պատասխանում։Հարցը վերաբերում էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, որոնցից ենթադրվում էր, որ ԼՂ հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։Ըստ Միրզոյանի` խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին:Այնուամենայնիվ, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։Ըստ նախարարի` այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում ՀՀ–ում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։Ըստ այդմ, Արարատ Միրզոյանի խոսքով, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել:Հիշեցնենք, որ հուլիսի 25–ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է երաշխիքներ տրամադրել իր տարածքում բնակվող անձանց: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63421455_166:0:1589:1067_1920x0_80_0_0_84b4962380bd169ba228ed9e209591cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով, հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ
Հայ փախստականների վերադարձ ԼՂ տարածք և հարակից շրջաններ Ադրբեջանը չի իրականացրել. Միրզոյան
18:36 27.07.2023 (Թարմացված է: 18:41 27.07.2023) ՀՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձել է, այսպես կոչված, ՀՀ–ում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային և այդ համատեքստում հիշեցրել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Այս մասին
ասված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` լրատվամիջոցների կողմից ուղղված հարցերից մեկի պատասխանում։
Հարցը վերաբերում էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, որոնցից ենթադրվում էր, որ ԼՂ հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։
Ըստ Միրզոյանի` խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին:
«Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991 թթ. Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները»,– նշել է ԱԳ նախարարը։
Այնուամենայնիվ, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։
Ըստ նախարարի` այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում ՀՀ–ում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։
Ըստ այդմ, Արարատ Միրզոյանի խոսքով, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել:
Հիշեցնենք, որ հուլիսի 25–ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է երաշխիքներ տրամադրել իր տարածքում բնակվող անձանց: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։