https://arm.sputniknews.ru/20230726/baqun-lrjvoren-mtahvogvats-e-hajastani-ev-hndkastani-razmakan-hamagvortsakcutjan-khvoracmamb-63521517.html
Բաքուն լրջորեն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի ռազմական համագործակցության խորացմամբ
Բաքուն լրջորեն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի ռազմական համագործակցության խորացմամբ
Sputnik Արմենիա
Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում չխոչընդոտել «կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»: 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T17:50+0400
2023-07-26T17:50+0400
2023-07-26T17:59+0400
բաքու
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հնդկաստան
զենք
դեսպան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63520514_0:0:701:395_1920x0_80_0_0_f84cb99fcaf52469499d22cc6f65fe92.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Բաքուն լուրջ մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Հնդկական զենք հայկական բանակի համար․փորձագետը գնահատել է հեռանկարներն ու շանսերըՀաջիևը խոսել է մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն «Իրանի տարածքով հնդկական արտադրության զենք է ուղարկվում Հայաստան»:Հաջիևն ընդգծել է, որ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ խաղաղության հարցով հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում, «նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը»:Նա շեշտել է, որ դա խոչընդոտում է «կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:Խոսքը միայն զենքի մասին չէ. Հնդկաստանի նախկին դեսպանը` ՀՀ-ի հետ համագործակցության մասինՀաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգություններն այդ հարցի վերաբերյալ և ևս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։Դեսպանն իր հերթին խոստացել է ադրբեջանական կողմի բարձրացրած հարցը ներկայացնել Հնդկաստանի ղեկավարությանը։Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է սեփական բանակի համար զենքի զանգվածային գնման մասին՝ սպառնալով Հայաստանին նոր ռազմական գործողություններով։
բաքու
ադրբեջան
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63520514_15:0:682:500_1920x0_80_0_0_1ba4d2f6f50e7cb447722a4939b1b537.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հնդկաստան, զենք, դեսպան, հայաստան
բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հնդկաստան, զենք, դեսպան, հայաստան
Բաքուն լրջորեն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի ռազմական համագործակցության խորացմամբ
17:50 26.07.2023 (Թարմացված է: 17:59 26.07.2023) Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում չխոչընդոտել «կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Բաքուն լուրջ մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաջիևը խոսել է մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն «Իրանի տարածքով հնդկական արտադրության զենք է ուղարկվում Հայաստան»:
«Հաջիևն ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և այս համատեքստում վերջին օրերին մամուլում Իրանի տարածքով հնդկական արտադրության սպառազինության համակարգերի Հայաստան տեղափոխման լուսանկարների և տեսանյութերի տարածումը լուրջ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմի համար»,- նշված է գործակալության հրապարակման մեջ։
Հաջիևն ընդգծել է, որ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ խաղաղության հարցով հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում, «նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը»:
Նա շեշտել է, որ դա խոչընդոտում է «կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգություններն այդ հարցի վերաբերյալ և ևս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։
Դեսպանն իր հերթին խոստացել է ադրբեջանական կողմի բարձրացրած հարցը ներկայացնել Հնդկաստանի ղեկավարությանը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է սեփական բանակի համար զենքի զանգվածային գնման մասին՝ սպառնալով Հայաստանին նոր ռազմական գործողություններով։