https://arm.sputniknews.ru/20230726/akciaji-zhamanak-vraerti-entarkvats-pareky-durs-e-grvel-hivandanvocic-63516115.html
Ակցիայի ժամանակ վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Ակցիայի ժամանակ վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վնասվածքներ և կոտրվածքներ նրա մոտ չեն հայտնաբերվել։ 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T16:16+0400
2023-07-26T16:16+0400
2023-07-26T16:44+0400
պարեկային ծառայություն
վրաերթ
բողոքի ակցիա
հհ առողջապահության նախարարություն
ծնող
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41587310_0:0:1600:901_1920x0_80_0_0_0e70ea35657cd6cffcb60e0e43fc0240.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել էին Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը։Ակցիայի ժամանակ փողոցը հատել ցանկացող մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել պարեկներից մեկին։Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41587310_85:0:1509:1068_1920x0_80_0_0_5d048a12d277253297c79b65b3511899.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարեկային ծառայություն, վրաերթ, բողոքի ակցիա, հհ առողջապահության նախարարություն, ծնող, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
պարեկային ծառայություն, վրաերթ, բողոքի ակցիա, հհ առողջապահության նախարարություն, ծնող, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
Ակցիայի ժամանակ վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից
16:16 26.07.2023 (Թարմացված է: 16:44 26.07.2023) ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վնասվածքներ և կոտրվածքներ նրա մոտ չեն հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն շտապօգնության մեքենայով, այնտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել»,–ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել էին Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը։
Ակցիայի ժամանակ փողոցը հատել ցանկացող մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել պարեկներից մեկին։
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ
մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է: