https://arm.sputniknews.ru/20230724/urakh-em-vor-versksel-enq-ankaraji-het-erkkhvosutjuny-hh-nakhagah-63376948.html
«Ուրախ եմ, որ վերսկսել ենք Անկարայի հետ երկխոսությունը». ՀՀ նախագահ
«Ուրախ եմ, որ վերսկսել ենք Անկարայի հետ երկխոսությունը». ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը իտալական պարբերականին ասել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման... 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T11:10+0400
2023-07-24T11:10+0400
2023-07-24T12:08+0400
հայաստան
վահագն խաչատուրյան
թուրքիա
խաղաղություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63376126_0:186:1803:1200_1920x0_80_0_0_bd1039076c9b2bb4e5d601431c25f280.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևանների հետ, դրա համար էլ ՀՀ կառավարությունը բռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Այս մասին իտալական «La Repubblica» պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում։Խաչատուրյանը հավելել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը:Ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքը չափազանց մեծ է. ՀՀ նախագահՀիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63376126_69:0:1669:1200_1920x0_80_0_0_7609512ac0fdf9f97d02a6ab309d450e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն խաչատուրյան, թուրքիա, խաղաղություն, պատերազմ
հայաստան, վահագն խաչատուրյան, թուրքիա, խաղաղություն, պատերազմ
«Ուրախ եմ, որ վերսկսել ենք Անկարայի հետ երկխոսությունը». ՀՀ նախագահ
11:10 24.07.2023 (Թարմացված է: 12:08 24.07.2023) Վահագն Խաչատուրյանը իտալական պարբերականին ասել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևանների հետ, դրա համար էլ ՀՀ կառավարությունը բռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Այս մասին իտալական
«La Repubblica» պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն
աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում։
«Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ։ Մենք պետք է ապագային նայենք և տեսնենք, թե ինչպիսի տարածաշրջան ենք ցանկանում թողնել մեր երեխաներին: Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի»,– ասել է նա։
Խաչատուրյանը հավելել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո
փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով
վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: