https://arm.sputniknews.ru/20230724/rdn-mtahvogvats-e-arcakhi-humanitar-tshgnazhamvov-seljeznvovy-sharmazanvovin-63417348.html
ՌԴ–ն մտահոգված է Արցախի հումանիտար ճգնաժամով. Սելյեզնովը` Շարմազանովին
ՌԴ–ն մտահոգված է Արցախի հումանիտար ճգնաժամով. Սելյեզնովը` Շարմազանովին
Sputnik Արմենիա
ՀՀԿ անդամները Սերժ Սարգսյանի` Վլադիմիր Պուտինին գրած բաց նամակը հանձնեցին դեսպանատուն։ 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T18:07+0400
2023-07-24T18:07+0400
2023-07-24T18:18+0400
էդուարդ շարմազանով
ռուսաստան
դեսպան
նամակ
վլադիմիր պուտին
արցախ
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
սերժ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63411512_0:155:1601:1055_1920x0_80_0_0_9dc0a1e5ae6453109ed43499f4b015e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ–ն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման ու առհասարակ Արցախում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամով։ Այս մասին ՀՀԿ–ական, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ասել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Մաքսիմ Սելյեզնովը։Շարմազանովը եկել էր ՌԴ դեսպանատուն Սերժ Սարգսյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրած բաց նամակը հանձնելու համար։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա խնդրել էր գերտերությունների ղեկավարներին կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում։Նա ասաց, որ ՀՀԿ–ն վաղուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից որևէ հույս չունի, քանի որ նա վաղուց է Արցախը հանձնել Ադրբեջանին։Հանրապետականները կարծում են, որ ՌԴ–ն, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ունի պարտավորություն այս հարցում։ՀՀԿ–ականները Սերժ Սարգսյանի նամակը հանձնեցին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63411512_0:0:1601:1200_1920x0_80_0_0_73177b985bf336edea017ed6365c26f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ շարմազանով, ռուսաստան, դեսպան, նամակ, վլադիմիր պուտին, արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք, սերժ սարգսյան
էդուարդ շարմազանով, ռուսաստան, դեսպան, նամակ, վլադիմիր պուտին, արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք, սերժ սարգսյան
ՌԴ–ն մտահոգված է Արցախի հումանիտար ճգնաժամով. Սելյեզնովը` Շարմազանովին
18:07 24.07.2023 (Թարմացված է: 18:18 24.07.2023) ՀՀԿ անդամները Սերժ Սարգսյանի` Վլադիմիր Պուտինին գրած բաց նամակը հանձնեցին դեսպանատուն։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ–ն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման ու առհասարակ Արցախում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամով։ Այս մասին ՀՀԿ–ական, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ասել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Մաքսիմ Սելյեզնովը։
Շարմազանովը եկել էր ՌԴ դեսպանատուն Սերժ Սարգսյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրած բաց նամակը հանձնելու համար։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա խնդրել էր գերտերությունների ղեկավարներին կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում։
«Սելյեզնովը նշեց, որ այդ խնդիրը նրանց ուշադրության կենտրոնում է։ Վաղը տեղի է ունենալու ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ
հանդիպումը Մոսկվայում, և դեսպանատան ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրենց գերատեսչության ներկայացուցիչն այդ հարցը բարձրացնելու է»,– ՌԴ դեսպանատնից դուրս գալուց հետո հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
Նա ասաց, որ ՀՀԿ–ն վաղուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից որևէ հույս չունի, քանի որ նա վաղուց է Արցախը հանձնել Ադրբեջանին։
Հանրապետականները կարծում են, որ ՌԴ–ն, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ունի պարտավորություն այս հարցում։