https://arm.sputniknews.ru/20230724/maky-qnnadatel-e-grvohy-vori-hetevanqvov-zvohvel-e-ria-nvovvostii-razmakan-tghtakic-zhuravljvovy-63429607.html
ՄԱԿ–ը քննադատել է գրոհը, որի հետևանքով զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ժուրավլյովը
ՄԱԿ–ը քննադատել է գրոհը, որի հետևանքով զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ժուրավլյովը
Sputnik Արմենիա
ՄԱԿ–ը դեմ է մամուլի ներկայացուցիչների վրա ցանկացած հարձակումներին։ 24.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-24T23:10+0400
2023-07-24T23:10+0400
2023-07-24T23:12+0400
լրագրող
մահ
դոնբաս
արտյոմովսկ
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63337328_0:103:640:463_1920x0_80_0_0_0001ce9f0813b2cddfe959a1597d1745.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ը քննադատել է հարձակումը, որի հետևանքով զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Հուլիսի 22-ին Ուկրաինայի զինված խմբավորումները Զապորոժիեի մարզում նպատակաուղղված և թիրախավորված կրակ են բացել ռուսաստանցի լրագրողների ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով զոհվել է ՌԻԱ Նովոստիի լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը, վիրավորում են ստացել ՌԻԱ Նովոստիի թղթակից Կոնստանտին Միխալչևսկին և «Իզվեստիայի» աշխատակիցներ Ռոման Պոլշակովն ու Դմիտրի Շիկովը։ՌԴ ՊՆ–ի տվյալներով` հարվածը հասցվել է կասետային զինամթերքով։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակից, որտեղ ավելի վաղ մտահոգություն էին հայտնել առ այն, որ Կիևը սկսել է ամերիկյան կասետային ռազմամթերք կիրառել, ցավակցություն են հայտնել Ռոստիսլավ Ժուրավլյովի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին։ ՌԴ ԱԳՆ պատշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ լրագրողների նկատմամբ դաժան հաշվեհարդարի մեղավորները կպատժվեն, պատասխանատվության կենթարկվեն նաև նրանք, ովքեր իրենց կիևյան հովանավորյալներին կասետային ռազմամթերք են մատակարարել։Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա գյուղի գնդակոծության հետևանքով զինվորական հոգևորական է զոհվելԱվելի վաղ Ֆրանս Պրես գործակալություը հայտնել էր, որ իր վիդեոլրագրող, ԱՄՆ քաղաքացի Դիլան Քոլինզը տուժել է ԴԺՀ–ի Արտյոմովսկի շրջանում անօդաչուի հարձակման ժամանակ, միևնույն ժամանակ գործակալությունը չի նշել` ում անօդաչուն է իրականացրել հարձակումը։
դոնբաս
արտյոմովսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63337328_0:13:640:493_1920x0_80_0_0_931ba2df6ef72ac467d760c1092f7951.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրագրող, մահ, դոնբաս, արտյոմովսկ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
լրագրող, մահ, դոնբաս, արտյոմովսկ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
ՄԱԿ–ը քննադատել է գրոհը, որի հետևանքով զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ժուրավլյովը
23:10 24.07.2023 (Թարմացված է: 23:12 24.07.2023) ՄԱԿ–ը դեմ է մամուլի ներկայացուցիչների վրա ցանկացած հարձակումներին։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ը քննադատել է հարձակումը, որի հետևանքով
զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեմ ենք մամուլի ներկայացուցիչների վրա ցանկացած հարձակման։ Եվ, ինչպես հայտարարել էր Ստեֆանը (ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, – խմբ), նախորդ շաբաթ մենք դեմ ենք հանդես եկել հարձակմանը, որի հետևանքով ռուսաստանցի թղթակից է սպանվել։ Նույնը վերաբերում է նաև այսօրվա միջադեպին», – Ժուրավլյովի զոհվելու ու AFP–ի թղթակցի վիրավորելու հետ կապված դեպքերը մեկնաբանելու մասին խնդրանքին ի պատասխան ասել է Հաքը։
Հուլիսի 22-ին Ուկրաինայի զինված խմբավորումները Զապորոժիեի մարզում նպատակաուղղված և թիրախավորված կրակ են բացել ռուսաստանցի լրագրողների ուղղությամբ։ Գնդակոծության հետևանքով զոհվել է ՌԻԱ Նովոստիի լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը, վիրավորում են ստացել ՌԻԱ Նովոստիի թղթակից Կոնստանտին Միխալչևսկին և «Իզվեստիայի» աշխատակիցներ Ռոման Պոլշակովն ու Դմիտրի Շիկովը։
ՌԴ ՊՆ–ի տվյալներով` հարվածը հասցվել է կասետային զինամթերքով։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակից, որտեղ ավելի վաղ մտահոգություն էին հայտնել առ այն, որ Կիևը սկսել է ամերիկյան կասետային ռազմամթերք կիրառել, ցավակցություն են հայտնել Ռոստիսլավ Ժուրավլյովի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին։ ՌԴ ԱԳՆ պատշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ լրագրողների նկատմամբ դաժան հաշվեհարդարի մեղավորները կպատժվեն, պատասխանատվության կենթարկվեն նաև նրանք, ովքեր իրենց կիևյան հովանավորյալներին կասետային ռազմամթերք են մատակարարել։
Ավելի վաղ Ֆրանս Պրես գործակալություը հայտնել էր, որ իր վիդեոլրագրող, ԱՄՆ քաղաքացի Դիլան Քոլինզը տուժել է ԴԺՀ–ի Արտյոմովսկի շրջանում անօդաչուի հարձակման ժամանակ, միևնույն ժամանակ գործակալությունը չի նշել` ում անօդաչուն է իրականացրել հարձակումը։