00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի նախագահը ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներից պահանջում է բացել Լաչինի միջանցքը

© Photo : Screenshot / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին 2020 թ եռակողմ հայտարարության կողմերն անհապաղ չկարգավորեն, ապա, ըստ Արայիկ Հարությունյանի, վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասը կընկնի հենց նրանց վրա։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից պահանջում է գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը։ 2023 թ հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանն ընդառաջ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանին, Սերգեյ Լավրովին և Ջեյհուն Բայրամովին: Հայտարարության տեքստը ԱՀ նախագահը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25 - ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
«Պահանջում եմ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն եռակողմ հայտարարությամբ դրա կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում: Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները»,– մասնավորապես հայտարարել է նա:
Եթե ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին 2020 թ եռակողմ հայտարարության կողմերն անհապաղ չկարգավորեն, ապա, ըստ Արցախի նախագահի, վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասը կընկնի հենց նրանց վրա։
«Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»,– կոչ է արել նա:
Նա կրկին ահազանգել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության 225-օրյա շրջափակման, այդ թվում՝ 40-օրյա լիակատար պաշարման և դրա հետևանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի անհապաղ վերացման անհրաժեշտության մասին:
Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0