00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղը կարող է ուշ լինել. Սերժ Սարգսյանը նամակ է հղել ՌԴ-ի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին

© Sputnik / Asatur YesayantsՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2023
ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ դիմում է այս 3 երկրների ղեկավարներին նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, որոնք քաջատեղյակ են, թե ուր էին հասել բանակցությունները մինչև 2018թ–ը։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում։ Այս մասին նա գրել է նրանց ուղղված բաց նամակում։
«Ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը։ Հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները։ Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ: Վաղը կարող է ուշ լինել»,– գրել է երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը նշել է, որ յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա։
Նա իր նամակում հիշեցրել է` օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոյի և վեցամյա Գիտայի մահվան դեպքը, որոնք իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու համար դուրս էին եկել տանից և խեղդամահ եղել մեքենայի մեջ։
«Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով»,– գրել է Սարգսյանը։
Նա դիմել է պետությունների ղեկավարներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որոնք անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը։
«Դիմում եմ ձեզ, որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ և գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին»,– գրել է նա։
3-րդ նախագահը նշել է, որ դիմում է նրանց բաց նամակի ձևաչափով, որովհետև չունի ուղիղ կապի միջոցներ` այցերի ու առանձնազրույցների ձևաչափով։ Ըստ նրա` շատ թույլ են գործում նաև կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները ՀՀ–ում կա՛մ ուժեղ բռնաճնշումների տակ են, կա՛մ ուղղակի բանտարկված են:
«Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին»,– նշում է Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահը փաստել է, որ այսօր լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին նշանակում է, որ շատ շուտով վերոհիշյալ երկրները ստիպված են լինելու ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հումանիտար վիճակն Արցախում օրեցօր սրվում է։
Արցախի մանկական ԲԿ–ում ավելացել են լեյշմանիոզի դեպքերը. հիվանդանոցը ճգնաժամի շեմին է
Լրահոս
0