00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն հնարավոր է համարում Թուրքիայի հետ հացահատիկի նոր գործարքի հնարավորությունը․ ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Владимир ТрефиловՍերգեյ Վերշինին
Սերգեյ Վերշինին - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2023
Սերգեյ Վերշինին
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ կարող է դիտարկվել համաշխարհային շուկաներ հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումների հետագա շարունակման ցանկացած տարբերակ:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը հնարավոր է համարում Թուրքիայի հետ հացահատիկի նոր գործարքի հնարավորությունը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Վերշինինն ասել է, որ կարող է դիտարկվել համաշխարհային շուկաներ հացահատիկի ու պարարտանյութերի մատակարարումների հետագա շարունակման ցանկացած տարբերակ:
«Թուրքիայի հետ ունենք շատ սերտ փոխգործակցություն, ավանդական փոխգործակցություն, և մենք նրանց հետ հիմա էլ ենք շփվում և մտքեր փոխանակում, թե ինչ անել ներկա իրավիճակում», - ասել է փոխնախարարը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ բարձր մակարդակի շփումներ է մշակում։
Ռուսաստանը հուլիսի 17-ին տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ–ին, որ դեմ է հացահատիկային գործարքի երկարաձգմանը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հետ է կանչում նավագնացության անվտանգության երաշխիքները և Սև ծովի հյուսիսարևմտյան ջրատարածքում փակում մարդասիրական միջանցքը։ Այդպիսով` առանց Ռուսաստանի մասնակցության սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը հուլիսի 18-ից դադարել է գործել։
Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Ռիսկեր կան. Պեսկովը՝ առանց ՌԴ-ի հացահատիկի գործարքի մասին
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս էր կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված էր երեք տարվա համար, նախատեսում էր Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում էր «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։
Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել հացահատիկային գործարքը
Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան պետություններին, այդպես էլ չի իրականացվել։
Հացահատիկի գործարքը դադարեցվեց հուլիսի 18-ից, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ գործարքի՝ ՌԴ–ին առնչվող հատվածն իրականացվի։ Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները:
Լրահոս
0