https://arm.sputniknews.ru/20230720/karavarutjunum-qnnarkel-en-datakan-ev-iravakan-barepvokhumneri-razmavarutjuny-63260084.html
Կառավարությունում քննարկել են դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը
Կառավարությունում քննարկել են դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը։ 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T20:52+0400
2023-07-20T20:52+0400
2023-07-20T20:52+0400
դատարան
նիկոլ փաշինյան
գրիգոր մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/14/63259042_0:126:1600:1026_1920x0_80_0_0_164de171383d5c8d5f2407e37fc2c620.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրով առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 87 տոկոս: Այս մասին նշվել է այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստի ժամանակ:Զեկուցելով կատարված աշխատանքները՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը, բոլոր ատյաններում դատավոր նշանակվողների բարեվարքության ստուգման գործիքի ներդրմանը, մշակված օրենսդրական փաթեթներին, դատարանների շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներին:Տեղեկացվել է, որ մայիսին հիմնվել է Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, ստեղծվել է միջազգային մասնագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողով:Անդրադարձ է կատարվել ընտրական բարեփոխումների, անցումային արդարադատության, Քաղաքացիական օրենսդրության բարեփոխումներին, Վարչական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին:Վարչապետը կարևորել է իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ընդգծել դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ միտված որակյալ արդարադատության ապահովմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/14/63259042_102:0:1523:1066_1920x0_80_0_0_60444c0699a228fede8915967b7b3d94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, նիկոլ փաշինյան, գրիգոր մինասյան
դատարան, նիկոլ փաշինյան, գրիգոր մինասյան
Կառավարությունում քննարկել են դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրով առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 87 տոկոս: Այս մասին նշվել է այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման
խորհրդի նիստի ժամանակ:
Զեկուցելով կատարված աշխատանքները՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը, բոլոր ատյաններում դատավոր նշանակվողների բարեվարքության ստուգման գործիքի ներդրմանը, մշակված օրենսդրական փաթեթներին, դատարանների շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներին:
«Նիստի ընթացքում մանրամասներ են ներկայացվել էլեկտրոնային արդարադատության ejustice.am հարթակի, էլեկտրոնային դատարան e-court հարթակի միջոցով ծառայությունների մատուցման, e-draft հարթակի արդիականացման, էլեկտրոնային հաշտարարի համակարգի աշխատանքների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Տեղեկացվել է, որ մայիսին հիմնվել է Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, ստեղծվել է միջազգային մասնագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողով:
Անդրադարձ է կատարվել ընտրական բարեփոխումների, անցումային արդարադատության, Քաղաքացիական օրենսդրության բարեփոխումներին, Վարչական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին:
Վարչապետը կարևորել է իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ընդգծել դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ միտված որակյալ արդարադատության ապահովմանը: