https://arm.sputniknews.ru/20230719/nakhatesvum-e-lvozani-hjuranvocajin-karavarman-dprvoc-bacel-gjumrium-63073328.html
Նախատեսվում է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց բացել Գյումրիում
Նախատեսվում է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց բացել Գյումրիում
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղի հիմնումը կարևորել է որակյալ մասնագիտական կրթություն ապահովելու տեսանկյունից։ 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T16:03+0400
2023-07-19T16:03+0400
2024-03-13T16:33+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
դպրոց
գյումրի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63071683_0:0:1600:901_1920x0_80_0_0_4687a05cf8473deb3d94c0389e59b950.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը քննարկել են Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղ հիմնելու ծրագրերն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը ծրագիրն արդյունավետ կերպով կյանքի կոչելու գործում:Նա շեշտել է, որ գործադիրը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բովանդակային ենթակառուցվածքների բարելավման նպատակով:Կադրային բազայի համալրման նպատակով էլ նախաձեռնվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ինչի արդյունքում էականորեն բարձրացվում են նաև աշխատավարձերը, միաժամանակ սկսվել են ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները:Վահե Գաբրաշը և Վազգեն Յակուբյանը շնորհակալություն են հայտնել աջակցության համար ու մանրամասներ ներկայացրել ծրագրի իրականացման հետագա ընթացքի վերաբերյալ:Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցը զբոսաշրջության և սպասարկման ոլորտում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է համարվում։ Այն բարձրակարգ կրթություն է տրամադրում նրանց, ովքեր ցանկանում են աշխատել կառավարման, զբոսաշրջության, սպասարկման, ռեստորանային և հյուրանոցային ծառայության ոլորտներում, ինչպես նաև հյուրընկալության հետ կապված այլ ճյուղերում (արարողակարգ, խորհրդատվություն, բանկեր, անշարժ գույք և այլն):«Kempinski» ապրանքանիշը Հայաստանում բնակելի համալիր կբացի 2025 թվականի սկզբին
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63071683_69:0:1490:1066_1920x0_80_0_0_40582e5d4111b0336b361158321f7fce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, դպրոց, գյումրի
հայաստան, նիկոլ փաշինյան, դպրոց, գյումրի
Նախատեսվում է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց բացել Գյումրիում
16:03 19.07.2023 (Թարմացված է: 16:33 13.03.2024) Նիկոլ Փաշինյանը Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղի հիմնումը կարևորել է որակյալ մասնագիտական կրթություն ապահովելու տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը քննարկել են Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղ հիմնելու ծրագրերն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը ծրագիրն արդյունավետ կերպով կյանքի կոչելու գործում:
Նա շեշտել է, որ գործադիրը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բովանդակային ենթակառուցվածքների բարելավման նպատակով:
Կադրային բազայի համալրման նպատակով էլ նախաձեռնվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ինչի արդյունքում էականորեն բարձրացվում են նաև աշխատավարձերը, միաժամանակ սկսվել են ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները:
«Փաշինյանը Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի հիմնումը կարևորել է որակյալ մասնագիտական կրթություն ապահովելու և կարողությունները զարգացնելու տեսանկյունից»,– ասված է հաղորդագրությունում:
Վահե Գաբրաշը և Վազգեն Յակուբյանը շնորհակալություն են հայտնել աջակցության համար ու մանրամասներ ներկայացրել ծրագրի իրականացման հետագա ընթացքի վերաբերյալ:
Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցը զբոսաշրջության և սպասարկման ոլորտում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է համարվում։ Այն բարձրակարգ կրթություն է տրամադրում նրանց, ովքեր ցանկանում են աշխատել կառավարման, զբոսաշրջության, սպասարկման, ռեստորանային և հյուրանոցային ծառայության ոլորտներում, ինչպես նաև հյուրընկալության հետ կապված այլ ճյուղերում (արարողակարգ, խորհրդատվություն, բանկեր, անշարժ գույք և այլն):