https://arm.sputniknews.ru/20230719/hhk-pvokhnakhagah-armen-ashvotjani-pastabany-kdimi-mied-63063830.html
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
Sputnik Արմենիա
Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ Արմեն Աշոտյանի քրեական գործը իրավաբանական առումով կարող էր միայն հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ լինել։ 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T13:03+0400
2023-07-19T13:03+0400
2023-07-19T13:21+0400
հայաստան
արմեն աշոտյան
տիգրան աթանեսյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61276349_0:157:1600:1057_1920x0_80_0_0_6e241707d3fe0c96d6f696fab76ad2c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա այդ մասին հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։Փաստաբանը վստահեցրեց, որ իրենք դիմելու են իրավաբանական պայքարի բոլոր մեթոդներին, եթե գործը գնա դատարան, ապա կօգտագործեն նաև այդ ամբիոնը։Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:Աթանեսյանը վստահ է, որ Աշոտյանին կալանավորել են ոչ թե նախկին մեղքերի, այլ պարզապես շիտակ խոսքի համար։ Նա նշեց, որ անգամ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն է հայտարարել` Աշոտյանը քաղբանտարկյալ է, ու այս փաստը ապտակ է այսօրվա իշխանություններին։«Աշոտյանին մեղադրում են լիազորությունները չարաշահելու, վատնում և փողերի լվացում կազմակերպելու մեջ, պետք չէ իրավաբան լինել հասկանալու համար, որ վատնում նշանակում է գույքի անվերադարձ կորուստ, բայց այն անշարժ գույքը, որը ԵՊԲՀ–ն ձեռք է բերել, երբ Արմեն Աշոտյանը եղել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մինչ այսօր պատկանում է նրանց ու երկու անգամ ավելի թանկ է»,– ասաց նա։Խոսելով Աշոտյանի պահման պայմանների մասին` Աթանեսյանը հայտնեց, որ նա պահվում է սովորական խցում, բայց առանձին մասնաշենքում։ Այս պահին նա խցում մենակ է, բայց ցանկացած պահի այդ խուց կարող են նաև այլ կալանավոր բերել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61276349_0:0:1600:1200_1920x0_80_0_0_29c919c98ee4a68bb67ea79c62e958f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն աշոտյան, տիգրան աթանեսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան, արմեն աշոտյան, տիգրան աթանեսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
13:03 19.07.2023 (Թարմացված է: 13:21 19.07.2023) Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ Արմեն Աշոտյանի քրեական գործը իրավաբանական առումով կարող էր միայն հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ լինել։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա այդ մասին հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Փաստաբանը վստահեցրեց, որ իրենք դիմելու են իրավաբանական պայքարի բոլոր մեթոդներին, եթե գործը գնա դատարան, ապա կօգտագործեն նաև այդ ամբիոնը։
Արմեն Աշոտյանը երկու ամսով
կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը
մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
«Արմեն Աշոտյանի քրեական գործը իրավաբանական առումով այնպիսի նոնսենս է, այնպիսի աբսուրդ է, որ կարող էր միայն խորը հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդու մտքի ծնունդ լինել։ Այս գործը քննվել էր 4 տարի, ոչինչ չգտան, արդեն գործը գնում էր կարճման, մեկ էլ հանկարծ մարդուն մեղադրանք առաջադրեցին։ Սա դասական քաղաքական հետապնդում է»,– ասաց փաստաբանը։
Աթանեսյանը վստահ է, որ Աշոտյանին կալանավորել են ոչ թե նախկին մեղքերի, այլ պարզապես շիտակ խոսքի համար։ Նա նշեց, որ անգամ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն է հայտարարել` Աշոտյանը քաղբանտարկյալ է, ու այս փաստը ապտակ է այսօրվա իշխանություններին։
«Աշոտյանին մեղադրում են լիազորությունները չարաշահելու, վատնում և փողերի լվացում կազմակերպելու մեջ, պետք չէ իրավաբան լինել հասկանալու համար, որ վատնում նշանակում է գույքի անվերադարձ կորուստ, բայց այն անշարժ գույքը, որը ԵՊԲՀ–ն ձեռք է բերել, երբ Արմեն Աշոտյանը եղել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մինչ այսօր պատկանում է նրանց ու երկու անգամ ավելի թանկ է»,– ասաց նա։
Խոսելով Աշոտյանի պահման պայմանների մասին` Աթանեսյանը հայտնեց, որ նա պահվում է սովորական խցում, բայց առանձին մասնաշենքում։ Այս պահին նա խցում մենակ է, բայց ցանկացած պահի այդ խուց կարող են նաև այլ կալանավոր բերել։