https://arm.sputniknews.ru/20230719/hh-pashtpanutjan-nakharary-arajnagits-e-meknel-63175288.html
ՀՀ պաշտպանության նախարարն առաջնագիծ է մեկնել
ՀՀ պաշտպանության նախարարն առաջնագիծ է մեկնել
Sputnik Արմենիա
Նախարարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ` նրանց մաղթելով զգոն ու անվտանգ ծառայություն։ 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T20:13+0400
2023-07-19T20:13+0400
2023-07-19T20:26+0400
սուրեն պապիկյան
առաջնագիծ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63172911_0:0:1281:721_1920x0_80_0_0_40d453da8517995bbf28cfea87ba82e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է առաջնագիծ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Նախարարը եղել է մարտական մի շարք հենակետերում։ Նա հետևել է մարտական հերթապահության կրմանը, ինչպես նաև հենակետերի կառուցման, կահավորման, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին։Այցելությունների ընթացքում ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:«Պատասխանատուները ներկայացրել են ամրաշինական և ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի, առաջնագիծ տանող ճանապարհների կառուցման և վերանորոգման համալիր ծրագիրը, որն իրականացվում է սահմանված ժամկետներում և նախանշված ծավալներով»,– նշված է հաղորդագրության մեջ։Պապիկյանը նաև զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն` պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63172911_93:0:1186:820_1920x0_80_0_0_657fac8779fbe7d8ad56e8c410b0d1fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, առաջնագիծ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
սուրեն պապիկյան, առաջնագիծ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ՀՀ պաշտպանության նախարարն առաջնագիծ է մեկնել
20:13 19.07.2023 (Թարմացված է: 20:26 19.07.2023) Նախարարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ` նրանց մաղթելով զգոն ու անվտանգ ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է առաջնագիծ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը եղել է մարտական մի շարք հենակետերում։ Նա հետևել է մարտական հերթապահության կրմանը, ինչպես նաև հենակետերի կառուցման, կահավորման, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին։
Այցելությունների ընթացքում ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
«Պատասխանատուները ներկայացրել են ամրաշինական և ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի, առաջնագիծ տանող ճանապարհների կառուցման և վերանորոգման համալիր ծրագիրը, որն իրականացվում է սահմանված ժամկետներում և նախանշված ծավալներով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պապիկյանը նաև զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն` պատասխանատու առաքելությունն իրականացնելիս: