https://arm.sputniknews.ru/20230719/google-y-vorvosh-ashkhatakicneri-hamar-ksahmanapaki-interneti-hasaneliutjuny-63063284.html
Google-ը որոշ աշխատակիցների համար կսահմանափակի ինտերնետի հասանելիությունը
Google-ը որոշ աշխատակիցների համար կսահմանափակի ինտերնետի հասանելիությունը
Sputnik Արմենիա
Ընկերությունն այսօր փորձնական ծրագիր կգործարկի, որի շրջանակում որոշ աշխատակիցներ հասանելիություն կունենան միայն կորպորատիվ վեբ–գործիքներին կամ Google–ի... 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T12:57+0400
2023-07-19T12:57+0400
2023-07-19T13:04+0400
ինտերնետ
google
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/18/36824470_0:80:3000:1768_1920x0_80_0_0_2dfec06c38eccb0e5bd329ac473b2a12.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ամերիկյան Google ընկերությունը կիբեռհարձակումների վտանգը նվազեցնելու համար որոշ աշխատակիցների աշխատանքային համակարգիչների վրա կսահմանափակի ինտերնետի հասանելիությունը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՏԱՍՍ–ը` հղում անելով CNBC հեռուստաալիքին։Հեռուստաալիքի տվյալներով` ընկերությունն այսօր փորձնական ծրագիր կգործարկի, որի շրջանակում որոշ աշխատակիցներ հասանելիություն կունենան միայն կորպորատիվ վեբ գործիքներին կամ Google–ի արտադրանքին, մասնավորապես` Google Drive վիրտուալ պահեստարանին և Gmail էլեկտրոնային փոստին։ Ընկերության փաստաթղթերում ասվում է, որ այս ծրագիրը կնվազեցնի հաքերների հարձակումների վտանգը։«Google»-ը ծրագրում է որոնումն անհատականացնել արհեստական բանականության օգնությամբ«Google–ի աշխատակիցները հաճախ կիբեռհարձակումների օբյեկտ են դառնում»,– ասվում է Google–ի փաստաթղթերից մեկում։ Ընկերությունում հեռուստաալիքին պատասխանել են, որ իրենք ժամանակ առ ժամանակ ուսումնասիրում են վնասակար հարձակումների դեմ ներքին համակարգերի ուժեղացման եղանակները։ Ընկերությունում պարզաբանել են, որ եթե աշխատակցի սարքի վրա հարձակում իրականացվի, չարագործները կկարողանան հասանելիություն ստանալ ենթակառուցվածքային կոդին և օգտատերերի տվյալներին։CNBC–ը հայտնում է, որ Google–ի ղեկավարությունն ի սկզբանե 2.5 հազար աշխատակից է ընտրել ծրագրին մասնակցելու համար, սակայն արձագանքները ստանալուց հետո որոշել է, որ ծրագրին միայն կամավորները կմասնակցեն։«Սիրելի ռուսաստանցիներ» արտահայտությունն այլ կերպ էր թարգմանում․ «Google»-ը շտկել է սխալը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/18/36824470_216:0:2883:2000_1920x0_80_0_0_d29d5738a0dade134909f62d70770891.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինտերնետ, google, աշխատանք
ինտերնետ, google, աշխատանք
Google-ը որոշ աշխատակիցների համար կսահմանափակի ինտերնետի հասանելիությունը
12:57 19.07.2023 (Թարմացված է: 13:04 19.07.2023) Ընկերությունն այսօր փորձնական ծրագիր կգործարկի, որի շրջանակում որոշ աշխատակիցներ հասանելիություն կունենան միայն կորպորատիվ վեբ–գործիքներին կամ Google–ի արտադրանքին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ամերիկյան Google ընկերությունը կիբեռհարձակումների վտանգը նվազեցնելու համար որոշ աշխատակիցների աշխատանքային համակարգիչների վրա կսահմանափակի ինտերնետի հասանելիությունը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՏԱՍՍ–ը` հղում անելով CNBC հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով` ընկերությունն այսօր փորձնական ծրագիր կգործարկի, որի շրջանակում որոշ աշխատակիցներ հասանելիություն կունենան միայն կորպորատիվ վեբ գործիքներին կամ Google–ի արտադրանքին, մասնավորապես` Google Drive վիրտուալ պահեստարանին և Gmail էլեկտրոնային փոստին։ Ընկերության փաստաթղթերում ասվում է, որ այս ծրագիրը կնվազեցնի հաքերների հարձակումների վտանգը։
«Google–ի աշխատակիցները հաճախ կիբեռհարձակումների օբյեկտ են դառնում»,– ասվում է Google–ի փաստաթղթերից մեկում։ Ընկերությունում հեռուստաալիքին պատասխանել են, որ իրենք ժամանակ առ ժամանակ ուսումնասիրում են վնասակար հարձակումների դեմ ներքին համակարգերի ուժեղացման եղանակները։ Ընկերությունում պարզաբանել են, որ եթե աշխատակցի սարքի վրա հարձակում իրականացվի, չարագործները կկարողանան հասանելիություն ստանալ ենթակառուցվածքային կոդին և օգտատերերի տվյալներին։
CNBC–ը հայտնում է, որ Google–ի ղեկավարությունն ի սկզբանե 2.5 հազար աշխատակից է ընտրել ծրագրին մասնակցելու համար, սակայն արձագանքները ստանալուց հետո որոշել է, որ ծրագրին միայն կամավորները կմասնակցեն։