https://arm.sputniknews.ru/20230719/erjanik-petq-e-linel-lur-masha-mnjvojany-andznakan-kjanqi-u-apagaji-planneri-masin-63173891.html
Երջանիկ պետք է լինել լուռ. Մաշա Մնջոյանը` անձնական կյանքի ու ապագայի պլանների մասին
Երջանիկ պետք է լինել լուռ. Մաշա Մնջոյանը` անձնական կյանքի ու ապագայի պլանների մասին
Sputnik Արմենիա
Երգչուհի Մաշա Մնջոյանը, որը «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի, Sputnik Արմենիայի... 19.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-19T20:46+0400
2023-07-19T20:46+0400
2023-07-20T16:33+0400
մաշա մնջոյան
տեսանյութեր
տեսանյութ
երգչուհի
կարիերա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63171428_0:0:1600:901_1920x0_80_0_0_03e77dc79fba4c4a30d639b778ee115c.jpg
Հայրս իմ ամենամեծ երկրպագուներից մեկն էԳյումրիում ծնված Մաշա Մնջոյանի ընտանիքում միակ երաժիշտը հորաքույրն էր, և հենց նա էլ զբաղվել է երգչուհու երաժշտական կրթությամբ։«4 տարեկանից հաճախել եմ «Դեղձանիկ» պատանեկան համույթ, հետո ընտանիքիս հետ Գյումրիից Երևան եմ տեղափոխվել։ Փոքր հասակում երբ երգում էի, մայրս ու հայրս դրան լուրջ չէին նայում և չէին կարծում, որ դա մասնագիտություն կդառնա ինձ համար։ Բայց արդեն երիտասարդ տարիքում, երբ սկսեցի լուրջ զբաղվել երաժշտությամբ և հաջողություններ գրանցել , երրբեք չի եղել քննարկում, թե ես ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ։ Այդ ճանապարհն ինքնըստինքյան կերտվեց»,– պատմում է երգչուհին։«Ասում էին` հաղթանակը Հայաստանին չեն տա». Մաշա Մնջոյանը` «Սլովյանսկի բազարի» մասինՆրա խոսքով` վերջին 5 տարին ապրելով Ավստրալիայում` շատ դժվարությունների միջով է անցել, որոնք էլ հասցրել են իրեն հաջողության։ Ասում է` չնայած ընտանիքից հեռու լինելուն, միշտ զգում է նրանց աջակցությունը։«Հայրս իմ ամենամեծ երկրպագուներից մեկն է։ Երբ ես Հայաստանում չեմ լինում, նա ամեն օր իմ երգերն է լսում, իմ հարցազրույցները դիտում։ Բոլորը գժվում են դրանից, ասում են` ե՞րբ ես գալու, որ քեզ տեսնենք, էլ չլսենք»,–ժպիտով ասում է երգչուհին։Ֆիզիկապես Ավստրալիայում է ապրում, հոգեպես` ՀայաստանումՄաշան 5 տարի առաջ Ավստրալիա է տեղափոխվել առաջին հերթին ուսումը շարունակելու նպատակով։ Մինչ տեղափոխվելը մի քանի անգամ համերգներով եղել էր այնտեղ և հասկացել, որ թե՛ տեղացիները, թե՛ հայ համայնքը շատ ջերմ են իրեն ընդունում։«Մենք էլ երաժիշտ ենք, ու մեզ պետք է ելույթ ունենալ տարբեր հանդիսատեսի առաջ։ Ուսումից հետո որոշեցի հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնել ու մնալ Ավստրալիայում։ Բացի այդ, մասնակցեցի The Voice նախագծին, և շատերն ինձ ճանաչեցին»,–ասում է նա։Նրա խոսքով` մինչև The Voice–ին մասնակցել է «ճնշման տակ»` մի օր իմացել է, որ բարեկամներն առանց իրեն ասելու The Voice նախագծին իր անունով մասնակցության հայտ են ներկայացրել։Մաշա Մնջոյանը հաղթեց «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում«Դա այնքան ճիշտ որոշում էր, որը կայացվել է առանց իմ իմացության, ու ես այնքան շնորհակալ եմ նրանց»,–ասում է երգչուհին։The Voice նախագծից հետո երգչուհու առջև մի շարք հնարավորություններ են բացվել, որոնք օգտագործում է մինչ օրս։Երգչուհին առաջիկա տարիների կյանքը տեսնում է Ավստրալիայում։ Մյուս կողմից, նրան դուր է գալիս, որ իր միջոցով մարդիկ բացահայտում են Հայաստանը։Ասում է` ֆիզիկապես ապրում է Ավստրալիայում, հոգեպես` Հայաստանում։Իմ կողքին գտնվող տղամարդը պետք է լինի վստահելիԵրգչուհին խոստովանում է` իր սիրտը զբաղված չէ, բայց լինելու դեպքում էլ իր անձնական կյանքը շատ չի հանրայնացնի։Մաշան իր իդեալին նկարագրելու համար երկար չի փնտրում բառեր։ Նա ուղղակի պետք է լինի վստահելի։«Դու ընտրում ես մի մարդու, որի հետ քո կյանքի մեծ մասը պետք է անցկացնես։ Իսկ ես վստահության հարցում մի քիչ դժվարանում եմ։ Մարդկանց շատ չեմ վստահում, և միգուցե դա հիմա խնդիր է, որպեսզի ինձ մոտ կարողանամ թողնել նոր մարդկանց»,–ասում է երգչուհին։Հաղթանակն ավելի մոտ է. Մաշա Մնջոյանը հասավ ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլՆա հույս ունի որ իր ապագա ընտրյալին միանգամից կճանաչի ու կզգա, որ հենց նա է, որը պետք է իրեն։Եթե խայտառակ եղար, բոլորին ես խայտառակ անում, եթե հաղթեցիր, հաղթում ես բոլորի հետԵրգչուհին վստահ է, որ կարիերայում անհրաժեշտ է, որ արտիստի կողքին լինի գրագետ և հասկացող մասնագետ` պրոդյուսեր։ Դա շատ ավելի կարևոր է դառնում այն ժամանակ, երբ արտիստը որևէ մրցույթի է մասնակցում։«Մրցույթները շատ մեծ բեռ են արտիստի ուսերին։ Այդ է պատճառը, որ ոչ բոլորը կարող են գնալ և մասնակցել մրցույթների։ Դրանց պետք է պատրաստ լինիլ ոչ միայն վոկալի մասով, այլև հոգեպես։ Միջազգային մրցույթներում ամեն ինչ ավելի բարդ է։ Դու ներկայացնում ես ոչ միայն քեզ, այլև մի ամբողջ ազգ։ Եթե խայտառակ եղար, բոլորին ես խայտառակ անում, եթե հաղթեցիր, հաղթում ես բոլորի հետ։ Բայց դժվարությունն ու ահռելի ճնչումը տանում ես ինքդ»,–ասում է երգչուհին։Մաշա Մնջոյանն ավստրալացիներին գերեց հայերեն երգելով և «Ձայնի» հաջորդ փուլում է. տեսանյութԽոսելով ստեղծագործական նորություններից` Մաշան նշում է, որ առաջիկայում երգահան Նիկ Եգիբյանի հետ պատրաստվում է մի քանի երգեր ստեղծել ու նոր ալբոմ թողարկել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/13/63171428_93:0:1513:1065_1920x0_80_0_0_09c97f2452d7f8f95e693eb48c5d8b73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մաշա մնջոյան, տեսանյութեր, տեսանյութ, видео, երգչուհի, կարիերա
մաշա մնջոյան, տեսանյութեր, տեսանյութ, видео, երգչուհի, կարիերա
Երջանիկ պետք է լինել լուռ. Մաշա Մնջոյանը` անձնական կյանքի ու ապագայի պլանների մասին
20:46 19.07.2023 (Թարմացված է: 16:33 20.07.2023) Երգչուհի Մաշա Մնջոյանը, որը «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի, Sputnik Արմենիայի տաղավարում պատմել է Ավստրալիա տեղափոխվելու, անձնական կյանքի ու ստեղծագործական պլանների մասին։
Հայրս իմ ամենամեծ երկրպագուներից մեկն է
Գյումրիում ծնված Մաշա Մնջոյանի ընտանիքում միակ երաժիշտը հորաքույրն էր, և հենց նա էլ զբաղվել է երգչուհու երաժշտական կրթությամբ։
«4 տարեկանից հաճախել եմ «Դեղձանիկ» պատանեկան համույթ, հետո ընտանիքիս հետ Գյումրիից Երևան եմ տեղափոխվել։ Փոքր հասակում երբ երգում էի, մայրս ու հայրս դրան լուրջ չէին նայում և չէին կարծում, որ դա մասնագիտություն կդառնա ինձ համար։ Բայց արդեն երիտասարդ տարիքում, երբ սկսեցի լուրջ զբաղվել երաժշտությամբ և հաջողություններ գրանցել , երրբեք չի եղել քննարկում, թե ես ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ։ Այդ ճանապարհն ինքնըստինքյան կերտվեց»,– պատմում է երգչուհին։
Նրա խոսքով` վերջին 5 տարին ապրելով Ավստրալիայում` շատ դժվարությունների միջով է անցել, որոնք էլ հասցրել են իրեն հաջողության։ Ասում է` չնայած ընտանիքից հեռու լինելուն, միշտ զգում է նրանց աջակցությունը։
«Հայրս իմ ամենամեծ երկրպագուներից մեկն է։ Երբ ես Հայաստանում չեմ լինում, նա ամեն օր իմ երգերն է լսում, իմ հարցազրույցները դիտում։ Բոլորը գժվում են դրանից, ասում են` ե՞րբ ես գալու, որ քեզ տեսնենք, էլ չլսենք»,–ժպիտով ասում է երգչուհին։
Ֆիզիկապես Ավստրալիայում է ապրում, հոգեպես` Հայաստանում
Մաշան 5 տարի առաջ Ավստրալիա է տեղափոխվել առաջին հերթին ուսումը շարունակելու նպատակով։ Մինչ տեղափոխվելը մի քանի անգամ համերգներով եղել էր այնտեղ և հասկացել, որ թե՛ տեղացիները, թե՛ հայ համայնքը շատ ջերմ են իրեն ընդունում։
«Մենք էլ երաժիշտ ենք, ու մեզ պետք է ելույթ ունենալ տարբեր հանդիսատեսի առաջ։ Ուսումից հետո որոշեցի հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնել ու մնալ Ավստրալիայում։ Բացի այդ, մասնակցեցի The Voice նախագծին, և շատերն ինձ ճանաչեցին»,–ասում է նա։
Նրա խոսքով` մինչև The Voice–ին մասնակցել է «ճնշման տակ»` մի օր իմացել է, որ բարեկամներն առանց իրեն ասելու The Voice նախագծին իր անունով մասնակցության հայտ են ներկայացրել։
«Դա այնքան ճիշտ որոշում էր, որը կայացվել է առանց իմ իմացության, ու ես այնքան շնորհակալ եմ նրանց»,–ասում է երգչուհին։
The Voice նախագծից հետո երգչուհու առջև մի շարք հնարավորություններ են բացվել, որոնք օգտագործում է մինչ օրս։
Երգչուհին առաջիկա տարիների կյանքը տեսնում է Ավստրալիայում։ Մյուս կողմից, նրան դուր է գալիս, որ իր միջոցով մարդիկ բացահայտում են Հայաստանը։
Ասում է` ֆիզիկապես ապրում է Ավստրալիայում, հոգեպես` Հայաստանում։
Իմ կողքին գտնվող տղամարդը պետք է լինի վստահելի
Երգչուհին խոստովանում է` իր սիրտը զբաղված չէ, բայց լինելու դեպքում էլ իր անձնական կյանքը շատ չի հանրայնացնի։
«Ես այն մարդկանցից եմ, որ ում սիրում են ու վրան դողում, ի ցույց չեն դնում աշխարհին։ Մարդիկ չեն սիրում դիմացինին երջանիկ տեսնել։ Ավելի լավ է` լուռ երջանիկ լինել ու ամեն մարդ իր կյանքով ապրի»,–ասում է նա։
Մաշան իր իդեալին նկարագրելու համար երկար չի փնտրում բառեր։ Նա ուղղակի պետք է լինի վստահելի։
«Դու ընտրում ես մի մարդու, որի հետ քո կյանքի մեծ մասը պետք է անցկացնես։ Իսկ ես վստահության հարցում մի քիչ դժվարանում եմ։ Մարդկանց շատ չեմ վստահում, և միգուցե դա հիմա խնդիր է, որպեսզի ինձ մոտ կարողանամ թողնել նոր մարդկանց»,–ասում է երգչուհին։
Նա հույս ունի որ իր ապագա ընտրյալին միանգամից կճանաչի ու կզգա, որ հենց նա է, որը պետք է իրեն։
Եթե խայտառակ եղար, բոլորին ես խայտառակ անում, եթե հաղթեցիր, հաղթում ես բոլորի հետ
Երգչուհին վստահ է, որ կարիերայում անհրաժեշտ է, որ արտիստի կողքին լինի գրագետ և հասկացող մասնագետ` պրոդյուսեր։ Դա շատ ավելի կարևոր է դառնում այն ժամանակ, երբ արտիստը որևէ մրցույթի է մասնակցում։
«Մրցույթները շատ մեծ բեռ են արտիստի ուսերին։ Այդ է պատճառը, որ ոչ բոլորը կարող են գնալ և մասնակցել մրցույթների։ Դրանց պետք է պատրաստ լինիլ ոչ միայն վոկալի մասով, այլև հոգեպես։ Միջազգային մրցույթներում ամեն ինչ ավելի բարդ է։ Դու ներկայացնում ես ոչ միայն քեզ, այլև մի ամբողջ ազգ։ Եթե խայտառակ եղար, բոլորին ես խայտառակ անում, եթե հաղթեցիր, հաղթում ես բոլորի հետ։ Բայց դժվարությունն ու ահռելի ճնչումը տանում ես ինքդ»,–ասում է երգչուհին։
Խոսելով ստեղծագործական նորություններից` Մաշան նշում է, որ առաջիկայում երգահան Նիկ Եգիբյանի հետ պատրաստվում է մի քանի երգեր ստեղծել ու նոր ալբոմ թողարկել։