00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ աշխատեցիք, որ չտեսանք. անհետ կորածների ծնողները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

© Sputnik / Astghik SukiasyanԱնհետ կորածների ծնողների բողոքի ակցիան
Անհետ կորածների ծնողների բողոքի ակցիան - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2023
Բաժանորդագրվել
3 տարվա ընթացքում անհետ կորածների ծնողները բազմաթիվ դիմումներ, նամակներ են գրել, բայց ոչ ոք նրանց չի պատասխանել։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք սկզբում կառավարության շենքի դիմաց էին և հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև տեղեկանալով, որ նա գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, ակցիան շարունակում են ՀՀ նախագահի նստավայրի մոտ։

«Կառավարության շենքի մոտ մեզ ոչ ոք չընդունեց, ոչ մի պատասխան չտվեց, արհամարանքից ու վիրավորանքից բացի ոչինչ չտեսանք։ Երեսի զոռով դիմում գրեցինք, որ Փաշինյանը մեզ ընդունի։ Մենք հարցեր ունենք և պատասխաններ ենք ուզում։ Առաջին անգամ, որ Փաշինյանը մեզ ընդունեց, ասաց` դուք պետք է մեզ սովորեցնե՞ք աշխատել։ Հիմա ուզում ենք իմանալ` առանց մեր սովորեցնելու աշխատե՞լ են, բա ո՞ւր է արդյունքը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։

3 տարիների ընթացքում ծնողները բազմաթիվ դիմումներ, նամակներ են գրել, բայց ոչ ոք նրանց չի պատասխանել։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր` գերի ընկած տղաները թող 2 ամիս սպասեն, մեզ կներեն, 2 ամիս չէ, 3 տարի են սպասում»,–նշեց ծնողը`հավելելով, որ այս ընթացքում շատ անգամներ տարբեր ատյաններում անտարբերության են հանդիպել։
Ծնողներն արդեն չգիտեն` ուր դիմել, ինչ անել։
«Մեր երեխաներին ամեն դեպքում տալու են։ Ինչքան էլ փափուկ բարձ դնեն մեր գլխի տակ, այդ հարցը լուծում է ստանալու։ Մենք չենք թողնելու` իրենք հանգիստ ապրեն»,–ասաց ծնողը։
Նշենք, որ ավելի վաղ անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԱԾ տնօրենի հետ հանդիպում էին պահանջել, սակայն նա հրաժարվել էր ընդունել։ Ծնողների հետ խոսել էր նրա տեղակալը։
«Շատ լուրջ դեմքով մեզ ասաց, որ աշխատում են այդ հարցի շուրջ։ Բա ո՞ւր է, ե՞րբ աշխատեցիք, որ մենք չտեսանք։ Ո՞ւր է ձեր աշխատանքի արդյունքը։ 3 տարվա ընթացքում ոչ մի հստակ բան մեզ չեն ասել, ասեմ ավելին` ոչինչ չեն անում դատը ամիսներով հետաձգելուց բացի։ Այնպես են անում, որ ծնողները հոգնեն գնալ–գալուց ու հարցը փակվի»,–ասաց Մանավազյանը։
Հայաստանի մոլորված զինծառայողներ Ադրբեջանում չկան. Սահակյանը` Միշելի հայտարարության մասին
Նրա խոսքով` իրենք ունենք տեսանյութեր, ապացույցներ, որ իրենց երեխաները գերության մեջ են։ Նրանք նույնականացվել են, բայց իրենց երեխաներին գերությունից բերող չկա։
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:
Հավելենք, որ Բաքուն հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Լրահոս
0